Մարկ Էլդեր
Մարկ Էլդեր ֆր.՝ Marc Elder | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Marcel Tendron |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1884[1][2][3] |
Ծննդավայր | Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա |
Վախճանվել է | օգոստոսի 16, 1933[1][2][3] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Saint-Fiacre-sur-Maine |
Գերեզման | Miséricorde cemetery[4] |
Մասնագիտություն | արվեստագետ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Lycée Jules-Verne? (1892)[5] և Ժորժ Կլեմեսոյի լիցեյ (1904)[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Q3225555? |
Պարգևներ | |
![]() |
Մարկ Էլդեր (ֆրանսերեն՝ Marc Elder, իսկական անունը՝ Մարսել Օգյուստ Թենդրոն / Marcel Tendron. հոկտեմբերի 31, 1884[1][2][3], Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա - օգոստոսի 16, 1933[1][2][3], Saint-Fiacre-sur-Maine), ֆրանսիացի գրող, արվեստաբան, քննադատ, 1913 թ. Գոնկուրյան մրցանակի դափնեկիր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկը ծագումով Նանտի բուրժուական ընտանիքից էր, Միացյալ Թագավորության փոխհյուպատոս Օգյուստ Ֆելիքս Թենդրոնի և Ալիս Բլանշ Ժոյոյի որդին: Շատ վաղ է որբացել։ Մանուկ հասակում իր հանգիստն անց է կացրել ծովափնյա մի հանգստավայրում՝ Լա Բերների-ան-Ռեցում, և հաճախ ծով է դուրս եկել Բուրնյոֆի ծոցի ձկնորսների հետ: Այս փորձառությունը հետագայում՝ «Ծովի ժողովուրդը» վեպը գրելիս շատ է պետք եկել նրան:
Մարկն իր ուսումնառությունն սկսել է Վաննի ճիզվիտ եղբայրների մոտ, այնուհետև ընդունվել « Նանտի փոքրիկ լիցեյ» ( Ժյուլ-Վեռնի անվան լիցեյ 1890-ից 1892 թվականներին), որից հետո ուսումը շարունակել է Ժորժ Կլեմանսոյի անվան «Մեծ լիցեյ»-ում (Licée Georges-Clemenceau), որտեղ 1901-1904 թվականներին հռետորաբանություն և փիլիսոփայություն է ուսումնասիրել:
1911 թվականի հունվարի 26-ին ամուսնացել է Ժերմեն Մարթա Մալավալի հետ. արարողությունը տեղի է ունեցել Փարիզի 16 րդ շրջանի թաղապետարանում։
1913 թվականին նա Գոնկուրյան մրցանակ է ստացել Ծովի ժողովուրդը / Le Peuple de la mer վեպի համար, որն արտացոլում է Նուարմուտիեի ձկնորսների կյանքը: Այդ տարի մրցանակաբաշխության են ներկայացվել նաև Ալեն-Ֆուրնիեի Le Grand Meaulnes-ը և Վալերի Լարբոյի Բարնաբուտը, Մարսել Պրուստի «Սվանի ուղղությամբ» վեպը[6]։ Հաղթողին որոշելու համար պահանջվել է քվեարկության տասնմեկ փուլ, ինչը ռեկորդային է Գոնկուրյան մրցանակաբաշխության համար:
Մարկը տուբերկուլյոզով վարակված լինելու պատճառով 1914 թվականի դեկտեմբերին զորացրվել է բանակից։
Քննադատ և արվեստի պատմաբան, Պատվո լեգեոն շքանշանի ասպետ Մարկ Էլդեր-Մարսել Թենդրոնը եղել է Նանտի գեղարվեստի թանգարանի բարեկամների ընկերության առաջին նախագահը 1920-ից 1933 թվականներին։
1924-1932 թվականներին եղել է Նանտում գտնվող Բրետանի դուքսերի ամրոցի վերահսկողն ու համակարգողը [7]։ Մինչև կյանքի վերջը վարելով այդ պաշտոնը՝ ստեղծել է արվեսի գործերի հարուստ հավաքածու, որը նրա մահից հետո դարձել է Նանտի գեղարվեսի թանգարանի սեփականությունը[8]:
Նա հաճախակի այցելում և երկար ժամանակ մնում էր իր մայրական տատի ու պապի սեփականություն հանդիսացող. Vieille Cure դաստակերտում (գտնվում է Սեն-Ֆիակր-սյուր-Մեն քաղաքի մերձակայքում), որտեղ էլ մահացել է 1933 թվականին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le Peuple de la mer, G. Oudin, 1914
- Deux essais: Octave Mirbeau, Romain Rolland, G. Crès, 1914
- La vie apostolique de Vincent Vingeame, Calmann-Lévy, 1917
- Le sang des dieux, A. Michel, 1921
- À Giverny, chez Claude Monet, Bernheim-Jeune, 1924
- Gabriel-Belot, peintre imagier, A. Delpeuch, 1927
- Pays de Retz, Emile-Paul, 1928
- Les Dames Pirouette,' J. Ferenczi & fils, 1929
- Croisières J. Ferenczi & Fils, 1931
- La belle Eugénie: roman, Ferenczi et fils, 1931
- Jacques et Jean: bois originaux en couleurs de Robert Antral, Ferenczi et Fils, 1931
- La Bourrine - Le Beau livre N°4, 1932
- Jacques Cassard: corsaire de Nantes, J. Ferenczi, 1933
- Marc Elder, ou, Un rêve écartelé, Roger Douillard ed., Cid éditions, 1987
Անթոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Charles F. Stuckey, ed. (1985). «A Giverny, chez Claude Monet». Monet: a retrospective. Beaux Arts Editions. ISBN 978-0-88363-301-4.
Հարգանքի տուրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանտում հին ամրոցի հրապարակը, որը գտնվում է Բրետանի դուքսերի ամրոցի մուտքի մոտ, 1936 թվականին վերանվանվել է Place Marc-Elder՝ ի պատիվ անվանի գրողի[9]: Նրա անունով են կոչվել նաև Սեն Ֆիակր սյուր Մեն քաղաքի հրապարակներից մեկը և մեկական փողոց Ռեզում, Լա Բեռների ան Ռեսում, Վաննում և Բրեստում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ https://www.ouest-france.fr/pays-de-la-loire/nantes-44000/nantes-le-cimetiere-misericorde-histoires-intimes-de-la-france-775fdeca-3570-11ec-89a8-4dd33f25dc35
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.archives.nantes.fr/pages/DOSSIERS_DOCS/cimetieres/celebrites/elder_marc/elder_marc.html
- ↑ Как тогда сообщили вечерние газеты, «… Марк Элдер заболел и выздоровел, узнав из телеграммы, что ему присудили премию в восемь тысяч франков» (Jean Bastaire. Tentation de l’enfance, French & European Pubns, 1964—191 стор.)
- ↑ «Marc Elder (Nantes, 1884 – Saint-Fiacre-sur-Maine, 1933)». patrimonia.nantes.fr (français). Վերցված է 17 novembre 2020-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Сайт искусствоведа Эмерика Руяка (Aymeric Rouillac)». Արխիվացված օրիգինալից 2011-05-24-ին. Վերցված է 2013-02-01-ին.
- ↑ Darwin Porter; Danforth Prince; Cheryl A. Pientka (2007). France for Dummies. For Dummies. ISBN 978-0-470-08581-3.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roger Douillard: Marc Elder, un rêve écartelé, CID éditions, Nantes, 1987. Étude suivie de la nouvelle Le pauvre pêcheur / Ռոժե Դուիլար - Մարկ Էլդեր, պատռված երազ, CID հրատարակություններ, Նանտ, 1987: Ուսումնասիրության առարկան «Խեղճ ձկնորսը» պատմվածքն է:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Էլդեր» հոդվածին։ |
|