Jump to content

Մարկ Դեյվիդ Չեփմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Դեյվիդ Չեփմեն
Պատկեր
Ի ծնե անունՄարկ Դեյվիդ Չեփմեն
Ծննդյան ամսաթիվմայիսի 10, 1955(1955-05-10)[1][2][3] (69 տարեկան)
ԾննդավայրՖորտ-Ուերտ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Պատիժցմահ ազատազրկում
ՄայրDiane Elizabeth Pease?
Սպանություն
Զոհերի թիվ1
Զենք38 տրամաչափի հրացան
Դրդապատճառինքնահատատում և ուշադրության գրավում
Ձերբակալության ամսաթիվ1980 թվականի դեկտեմբերի 8

Մարկ Դեյվիդ Չեփմեն (անգլ.՝ Mark David Chapman, մայիսի 10, 1955(1955-05-10)[1][2][3], Ֆորտ-Ուերտ), Բիթլզ խմբի անդամ Ջոն Լենոնին սպանողը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականին Տեխասում, Ամերիկյան օդային ուժերի սերժանտ Դեյվիդ Քըրթիս Չեփմենի և բուժքույր Քեթրին Էլիզաբեթ Փիսի ընտանիքում։ 10 տարեկանից Չեփմենը դառնում է Բիթլզի մոլի սիրահար։ Նա դպրոցական ռոք խմբում կիթառ էր նվագում և հավաքում Բիթլզի բոլոր տարիների ձայներիզները։ Չեփմենի սենյակը զարդարված էր իր կուռքերի պատկերներով։ Նմանակելով նրանց՝ երկարեցնում էր մազերը և հագնվում ճիշտ խմբի անդամների պես։ Երբ Բիթլզը լուծարվեց, նա 15 տարեկան էր։ Մեկ տարի անց Մարկը անհետացավ Ատլանտայից, որտեղ ապրում և սովորում էր։ Ասում էին, որ տեղափոխվել է Լոս Անջելես։ Երբ վերադարձավ, ընկերները չճանաչեցին նրան. Մարկը կատարելապես այլ մարդ էր։ Նա գնում էր դպրոցներ և առաջարկում գնել իր «բիթլային» հավաքածուի ձայներիզներից։ Փոխվել էր նաև Մարկի արտաքին տեսքը. կարճ սանրվածք, սպիտակ վերնաշապիկ, վզին՝ սև, խիստ փողկապ։ Պարզվում է, որ Չեփմենը դարձել է «Երիտասարդ քրիստոնյաների ասոցացիայի» անդամ, և ավելին, նաև դրա ակտիվիստ։ Նա ուշադիր կարդում էր Սուրբ գրոցները։

Դպրոցից հետո նա ոչ մի տեղ չսովորեց, չունեցավ հստակ մասնագիտություն։ Դպրոցն ավարտելուց հետո և մինչև «Դակոտայի» դարպասների մոտ ձերբակալվելը՝ նա երկար ճամփորդել է «փախստական ասիացիների գործակալի» պաշտոնում։ Նրա երթևեկությունների աշխարհագրությունն ընդգրկում էր Հյուսիսային Կորեան, Ճապոնիան, Հոնկոնգը, Թալիանդը, Լիվանը և Անգլիան։ Լիվանից Չեփմենը բերել էր փողոցային հրաձգության մագնիտոֆոնային ձայնագրություն։ Տանը նա այն լսել է մի քանի անգամ։ Ականատեսների վկայությամբ՝ այն նրան «ուժգին հուզում էր և միևնույն ժամանակ սարսափեցնում»։ 1979 թվականի դեկտեմբերից Չեփմենը գիշերային պահակի աշխատանքի է տեղավորվում «Վայկիկի» կոոպերատիվ տանը, որը գտնվում էր Հոնոլուլուի կենտրոնում։ Աշխատանքային վերջին օրը (1980 թվականի հոկտեմբերի 23-ին) Չեփմենը աշխատանքային գրանցամատյանում «Մարկ Չեփմեն»-ի փոխարեն ստորագրում է «Ջոն Լենոն»։ Ստանալով վերջնահաշվարկը՝ Չեփմենը գնում է ատրճանակ 2000 դոլլար արժողությամբ, և կնոջը պարզորեն չբացատրելով՝ ուր է գնում, անցավ Խաղաղ օվկիանոսը։

Ջոն Լենոնի սպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Լենոնը կատարում է Give Peace A Chance երգը

1980 թվականի դեկտեմբերի 8-ին Չեփմենը կրակել է Ջոն Լենոնի վրա Մանհեթենի իր տան մոտ։ Օրվա մեծ մասը Չեփմենը անց է կացնում Լենոնի տան մոտ, և երբ ժամը 16-ին Ջոնը դուրս է գալիս և գնում ձայնագրման ստուդիա, Մարկը նրան խնդրում է ստորագրել Double Fantasy ալբոմի վրա, որն էլ արվում է։ Այդ պահին լուսանկարիչ Փոլ Գորեշը լուսանկարում է Ջոնին և Մարկին, որն էլ դառնում է Լենոնի վերջին լուսանկարը։ Գորեշը խոստանում է Չեփմենի համար պատրաստել այդ լուսանկարի կրկնօրինակը, ինչի պատրվակով էլ վերջինս մնում է «Դակոտայի» մոտ։

22:50-ին, երբ Ջոն Լենոնը և Յոկո Օնոն վերադառնում էին ստուդիայից, Չեփմենը, տեսնելով Լենոնին, բացականչում է. «Հե՜յ, պարոն Լենոն» (անգլ.՝ Mr. Lennon), որից հետո կրակում է Լենոնի վրա հինգ անգամ (միայն չորս գնդակն է հասել նպատակակետին)։ Այնուհետև Չեփմենը նստում է ասֆալտին՝ լապտերի տակ, և սկսում կարդալ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գիրքը։ Լենոնը միանգամից տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ էլ մահանում է լուրջ արյունահոսությունից։ Մահը վրա է հասել 23:07-ին: Չեփմենը նույնիսկ չի էլ փորձել լքել հանցանքի վայրը, դիմադրություն ցույց չի տվել ձերբակալման ժամանակ։ Այնուհետև գրքի մասին նա նշում է. «Ես վստահ եմ, որ իմ մեծ երկրպագուն Հոլդեն Կոլֆիլդն էր, որը գրքի գլխավոր հերոսն է։ Իմ փոքրիկ հատվածը պետք է որ սատանան լիներ»։

Դատավարություն և դատավճիռ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավարության ընթացքում Չեփմենը հայտարարում է, որ արդեն մեկ անգամ եկել է Նյու Յորք Լենոնին սպանելու համար, սակայն չի իրագործել իր միտումները այդ անգամ։ Սպանության նպատակը, ինչպես հայտնել է Չեփմենը, ուշադրության գրավումն էր իր վրա և ինքնահաստատումը[4]։ Չեփմենը համարվեց առողջ և ստացավ ցմահ ազատազրկում՝ 20 տարի անց ներման իրավունք խնդրելու վճռով։ Չեփմենը կրում էր պատիժը Բուֆֆալոյի «Ատտիկա» բանտում խիստ ռեժիմով։ 2012 թվականին հայտնի դարձավ, որ նրան փոխադրել են խիստ ռեժիմով «Wende» բանտը։

Միջնորդություններ ներման համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեփմենը 9 անգամ ներման դիմում է ներկայացրել (վերջին անգամ 2016 թվականի օգոստոսին[5]), սակայն բոլորը մերժվել են։ Չեփմենի դիմումները հասարակության մեջ բացասական արձագանք ունեցան։ Յոկո Օնոն նախքան առաջին ներման դիմումը քննարկելը՝ 2000 թվականի հոկտեմբերին Նյու Յորքի ներման հանձնաժողովին նամակ է ուղարկում[6][7][8][9][10]։ Անվանելով Չեփմենին «առարկա», Յոկոն, հիմնականում, գրել է, որ իրեն ապահով չի զգա, եթե Չեփմենը ազատության մեջ լինի, և որ Չեփմենին ներելը Ջոն Լենոնի նկատմամբ արված անարդար քայլ լիներ, բացի այդ հանցագործի ներումը կհանգեցի բռնության իր դեմ[11]։

2000 թվականի հոկտեմբերի երեքին ներման հանձնաժողովը ծանոթանում և մերժում է Չեփմենի դիմումը, որտեղ նա պնդում էր, որ այլևս չունի հոգեկան խնդիրներ, և սպառնալիք չէ հասարակության համար։ Հանձնաժողովի որոշման մեջ նշվում էր, որ Չեփմենը առաջվա պես հետաքրքրված է իր անձի հայտությամբ, որն էլ սպանության մոտիվ է համարվել։

Բացի դրանից հանձնաժողովը խորապես համոզված է, որ ձեր պայմանական-վաղ ազատ արձակումը այս պահին կնվազեցնի հանցագործության լրջությունը և կխթանի այդ օրենքի քայքայումը։

Իրավաբան Ռոբերտ Գենջին՝ Նյու Յորքի նահանգի Ուղղիչ ասոցացիայի անդամը, կարծիք է հայտնել այն մասին, որ Չեփմենին, հավանաբար, երբեք էլ ներում չի շնորհվի, քանի որ Ջոն Լենոնի կյանքին վերջ դնողի ազատ արձակումը քաղաքական լուրջ հուզումներ առաջ կբերի[13]։

2012 թվականին Մարկը գրում է իր 7-րդ ներման դիմումը, որը կրկին մերժվում է[14]։

2014 թվականի օգոստոսին հերթական դիմումը նույնպես մերժվում է։

Երկու տարի անց՝ 2016 թվականի օգոստոսին, Չեփմենը հերթական դիմումն է ներկայացվում։ Այն արժանանում է մերժման[15]։

Հաջորդ դիմումը Մարկը կարող է ներկայացնել 2018 թվականի օգոստոսից ոչ շուտ։

  • Մարկ Չեփմենի և Լենոնի սպանությունից առաջ անցկացրած նրա վերջին օրերի մասին նկարահանված ֆիլմերը կրում են «Ջոն Լենոնի սպանությունը» և «Գլուխ 27» անվանումները։
  • Բանտախցում Մարկի հետ անցկացված մեծ հարցազրույցը ներկայացված է «Ջոն Լենոն։ Տանելով լուրը» (անգլ.՝ «John Lennon: The Messenger»), որը էկրան բարձրացավ 2002 թվականին։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Double Fantasy» ալբոմը, որի վրա Լենոնը ստորագրել էր, 2011 թվականին տեղի ունեցած աճուրդում վաճառվել է 530 հազար ֆունտով[16]
  • Ամերիկյան ալթ-ռոք Mindless Self Indulgence խումբը ունի երգ Mark David Chapman անվանումով
  • The Cranberries խմբի 1996 թվականին թողարկված To the Faithful Departed ալբոմում տեղ է գտել սպանությանը նվիրված I Just Shot John Lennon երգը
  • Բրիտանական EMF խմբի Lies երգը սկսվում է հատվածով, որտեղ լսվում է Չեփմենի ձայնը։ Ավելի ուշ, Յոկո Օնոյի պնդմամբ, այն կտրվել է երգի և այլևս չի եղել վերաթողարկված ալբոմներում
  • Դեթրոյցի ռեփեր Big Proof-ի 72nd & Central (նախկինում կոչվել է "1x1") երգում Փրուֆը ներկայացնում է Ջոն Լենոնի սպանությունը երկրպագու Չեփմենի կողմից [1][2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. «Самый известный убийца» — газета «Новый взгляд» — № 01, 20 января 2011 года
  5. Убийце Джона Леннона восьмой раз отказали в досрочном освобождении
  6. «Parole Denied yet Again for Lennon's Killer». ABC News. 2014 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «Lennon's killer denied parole again». CNN. 2008 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  8. Thompson, Carolyn (2010 թ․ սեպտեմբերի 7). «John Lennon Killer Chapman Denied Parole In NY». USA Today. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. Gryta, Matt (2012 թ․ մայիսի 15). «Lennon's killer transferred to Wende facility». The Buffalo News. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  10. Moshtaghian, Artemis. «Mark David Chapman, John Lennon's killer, denied parole again». CNN.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  11. Yoko Ono: My fears
  12. Chapman parole board statement
  13. Lennon killer denied parole
  14. Lenta.ru: Америка: Убийце Леннона в седьмой раз отказали в освобождении
  15. BBC News (29/08/2016). «John Lennon's killer Mark Chapman denied parole again». BBC News.
  16. «Альбом ушел за полмиллиона» — газета «Новый Взгляд» — № 04, 7 апреля 2011 года

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]