Մարկ Բույե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկ Բույե
Marc William Buie
Marc Buie headshot (cropped).jpg
Ծնվել է1958
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Լոուել աստղադիտարան
Գործունեության ոլորտՄոլորակագիտություն
Ալմա մատերԼուիզիանայի պետական համալսարան և Արիզոնայի համալսարան
Գիտական ղեկավարUwe Fink?
Կայքwww2.lowell.edu/users/buie/
Marc Buie Վիքիպահեստում

Մարկ Բույե‏‎ (անգլ.՝ Marc William Buie, 1958), ամերիկացի աստղագետ և մոլորակագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող: Աշխատում է Լոուելի աստղադիտարանում: 1997-ից 2007 թվականները հայտնաբերել է 887 աստերոիդ, որոնց մեծամասնությունը միանձնյա, և միայն դրանցից տասը համատեղ այլ աստղագետների հետ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է բակալավրի կոչում ֆիզիկայի բնագավառում Լուիզիանայի պետական համալսարանում 1980 թվականին: 1984 թվականին Արիզոնայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան մոլորակագիտության բնագավառում: 1985-ից 1988 թվականները աշխատել է Հավայիի համալսարանում: 1988-ից 1991 թվականները աշխատել է Հաբլ աստղադիտակի ինստիտուտում: 1991 թվականին Բույեն դարձել է Լոուելի աստղադիտարանի աշխատակից:

1983 թվականից նրա հետազոտությունների հիմնական ուղղությունը հանդիսանում էր Պլուտոնը: Նրա հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ Պլուտոնի վրա դիտարկված մեթանը գտնվում է մոլորակի մակերևույթին, այլ ոչ կազմում է նրա մթնոլորտի մաս: Բույեն նաև հանդիսանում է Պլուտոնի նոր արբանյակների (Նիկտա և Հիդրա) համահայտնաբերող: Բույեն աշխատել է Խավարածրի խորքային հետազոտություն ծրագրի թմի հետ, որի շրջանակներում հայտնաբերվել են ավելին քան 1000 Տրանսնեպտունային մարմիններ: Նա նաև մասնակցում է Կոյպերի գոտու մարմինների որոնման ծրագրին:

Մարկ Բույեն հանդիսանում է Ամերիկյան աստղագիտական միության (AAS), Ամերիկյան գեոֆիզիկական միության (AGU), Միջազգային աստղագիտական միության (IAU) անդամ:

Նրա պատվին է անվանվել (7553) Բույե‏‎ աստերոիդը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011 
  2. IAU։ «7553 Բույե‏‎ աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]