Մարկ Բլոնտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Մարկ Բլոնտ
Blount
Mark Blount.jpg
Բլոնտը 2007 թվականին
Դիրքը Կենտրոնական
Համար 30, 15
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 30, 1975 (43 տարեկան)
Ծննդավայր Յոնկերս, Նյու Յորք
Ազգություն Ամերիկացի
Հասակ 213
Քաշ 113
Դրաֆթ 54
Դրաֆթի տարի 1997
Դրաֆթ ակումբ Սիեթլ Սուպերսոնիքս

Մարկ Դ. Բլոնտ (անգլ.՝ Mark Blount, նոյեմբերի 30, 1975(1975-11-30), Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ Հասակը 213 սանտիմետր է, իսկ քաշը՝ 113 կիլոգրամ։ Խաղացել է կենտրոնականի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկը ավագ դպրոցի անդրանիկ տարին անցկացրել է Հարավային Կարոլինայի Սամրվիլ քաղաքի ավագ դպրոցում։ Հաջորդ տարին տեղափոխվել է Օակ Հիլ ակադեմիա։ Իր ավագ և վերջին տարին անցկացրել է Դոբս Ֆերի ավագ դպրոցում, որտեղ անվանվել է լավագույն խաղացող։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Պիտսբուրգի համալսարան։

1997 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է Սիեթլ Սուպերսոնիքս ակումբի կողմից՝ ընդհանուր 54-րդ համարի ներքո։ Երեք մրցաշրջան անցկացրել է ցածրակարգ առաջնությունում։

2000 թվականի օգոստոսի 1-ին Բոստոն Սելտիքսի հետ պայմանագիր է կնքել և դարձել անկախ գործակալ և առաջին տարում առաջնորդել է թիմը բլոկշոթների քանակով (76)։

2003-04 մրցաշրջանի ժամանակ համարվել է վստահելի կենտրոնական՝ միջինում 29,3 րոպե ժամանակահատվածում հավաքելով 10,3 միավոր, 7,2 անդրադարձ և 1,29 բլոկշոթ։ 2004 թվականին Օռլանդո Մեջիքի դեմ խաղում Մարկը հավաքել է 28 միավոր և 21 անդրադարձ։

Առաջնությունից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Բլոնտը հեռանում է բասկետբոլից։ Նա բազմաթիվ ֆինանսական ներդրումներ է կատարել տարբեր սեփականություններում և բացել է մի քանի Cinnabon-ի և Auntie Anne's-ի մասնաճյուղեր։ «Իմ առաջին թրիփլ դաբլը» գրքի հեղինակն է[1]։

Կարիերայի ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թ․ օգոստոսի 1՝ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել Բոստոն Սելտիքսի հետ։
  • 2002 թ․ օգոստոսի 8՝ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել Դենվեր Նագեթսի հետ։
  • 2003 թ․ փետրվարի 20՝ տեղափոխվել է Բոստոն Սելտիքս։
  • 2006 թ․ հունվարի 26՝ Բլոնտը, Ռիքի Դևիսի, Մարկուս Բենկի, Ջաստին Ռիդի և դրաֆթի երկրորդ երկրորդ շրջափուլի երկու պիկերի հետ միասին, տեղափոխվել է Մինեսոտա Թիմբերվուլվզ՝ Վալի Սզցերբիակի, Մայքլ Օլովականդիի, Դուեյն Ջոնսի և դրաֆթի առաջին շրջափուլի 1 պիկ[2]։
  • 2007 թվականի հոկտեմբերի 24՝ Բլոնտը տեղափոխվել է Մայամի Հիթ[3]
  • 2009 թվականի օգոստոսի 13՝ տեղափոխվել է Մինեսոտա Թիմբերվուլվզ[4]։
  • 2010 թվականի մարտի 1՝ հեռացվել է Թիմբերվուլվզից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]