Մարկ Առնոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարկ Արնոլդից)
Մարկ Առնոլդ
Անձնական տվյալներ
Ազգությունը հարավաֆրիկացի
Քաղաքացիությունը  Գերմանիա և  ՀԱՀ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 19, 1970(1970-09-19)[1] (53 տարեկան)
Ծննդավայր Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ
Հասակ 169 սմ
Քաշ 66 կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
19??-1991 Գերմանիա Շտուտգարտեր Կիկերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1992 Գերմանիա Շտուտգարտեր Կիկերս 2 (0)
1992-1993 Գերմանիա Ֆրայբուրգեր 26 (8)
1993-1994 Գերմանիա Ուլմ 1846 34 (24)
1994-1995 Գերմանիա Դորտմունդի Բորուսիա 9 (0)
1995-1998 Գերմանիա Հերթա (Բեռլին) 65 (5)
1998-2000 Գերմանիա Կարլսրուե 27 (3)
2000-2002 Գերմանիա Ռոտ-Վայս (Ալեն) 68 (17)
2003-2005 Գերմանիա Այնտրախտ (Բրաունշվեյգ) 26 (4)
2005-2007 Գերմանիա Հեսսեն Կասել 47 (14)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարկ Առնոլդ (անգլ.՝ Marc Arnold, սեպտեմբերի 19, 1970(1970-09-19)[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Ներկայում «Այնտրախտ» (Բրաույնշվեյգ) ակումբի մարզական տնօրենն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնոլդն իր կարիերան սկսել է գերմանական «Շտուտգարտ Կիկերս» և «Ֆրեբուրգեր» ակումբներում[2], ապա 1993-1994 թվականների նա խաղացել է «Ուլմ 1846» ակումբում։

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994/95 մրցաշրջանում նա միացել է Դորտմունդի «Բորուսիային»։ «Բորուսիա» ակումբում նրա առաջին ելույթը տեղի է ունեցել 1994 թվականի հոկտեմբերի 18-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ «Սլովան» (Բրատիսլավա) ակումբի դեմ խաղում[3]։ Բեռլինի Բունդեսլիգայում Առնոլդն իր նորամուտը կատարել է նույն տարվա հոկտեմբերի 29-ին «Դինամո» (Դրեզդեն) ակումբի դեմ խաղում[4]։ 1994/95 մրցաշրջանում Առնոլդը «Բորուսիա» ակումբի հետ միասին դարձել է Գերմանիայի չեմպիոն, որից հետո տեղափոխվեց Բեռլինի «Հերթա» ակումբ։

Հերթա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնոլդն իր նորամուտը մայրաքաղաքի ակումբում նշել է 1996 թվականի մարտի 8-ին «Կարլ Ցեյս» ակումբի դեմ խաղում[5]։ Երկրորդ Բունդեսլիգայում անցկացրած երկու մրցաշրջանից հետո թիմը 1996/97 մրցաշրջանում անցել է Բունդեսլիգա. այդ ժամանակ Առնոլդը մասնակցել է 26 խաղի և խփել երկու գոլ[6]։

Հետագա տարիներ և կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին նա տեղափոխվել է «Կարլսրուե», որտեղ նա իր նորամուտը կատարել է 1999 թվականի փետրվարի 26-ին «Մայնց 05» ակումբի դեմ խաղում[7]։

2000 թվականի սեպտեմբերի 29-ին նա կատարել է իր նորամուտը «Ռոտ-Վայսսի» կազմում՝ մասնակցելով «Դույսբուրգի» դեմ խաղին[8]։

2003 թվականի օգոստոսի 3-ին նա իր նորամուտն է կատարել «Այնտրախտ» ակումբի կազմում՝ մասնակցելով Տարածաշրջանային լիգայում շրջանակներում անցկացվող «Դինամո» (Դրեզդեն) ակումբի դեմ խաղին[9]։

Առնոլդը՝ որպես ֆուտբոլիստ, իր վերջին խաղն անցկացրել է «Հեսսե Կասսել» ակումբի կազմում 2007 թվականի հունիսի 2-ին ընդդեմ «Մյունխեն-1860» ակումբի[10]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Դիվիզիոն Ակումբ Երկիրը Ղախերը Գոլերը
1990/91 Դ2 Շտուտգարտեր Կիկերս Գերմանիա Գերմանիա 3 0
1994/95 Դ1 Բորուսյա (Դորմունտ) Գերմանիա Գերմանիա 9 0
1995/96 Դ2 Գերտա Գերմանիա Գերմանիա 15 1
1996/97 Դ2 Գերտա Գերմանիա Գերմանիա 24 2
1997/98 Դ1 Գերտա Գերմանիա Գերմանիա 26 2
1998/99 Դ2 Կարլսրուէ Գերմանիա Գերմանիա 12 0
1999/00 Դ2 Կարլսրուէ Գերմանիա Գերմանիա 25 3
2000/01 Դ2 Ռոտ-Բայսս (Ալեն) Գերմանիա Գերմանիա 26 11
2001/02 Դ2 Ռոտ-Բայսս (Ալեն) Գերմանիա Գերմանիա 30 5
2002/03 Դ2 Ռոտ-Բայսս (Ալեն) Գերմանիա Գերմանիա 12 1
2003/04 Դ4 Այնտրախտ (Բրաունշվեյգ) Գերմանիա Գերմանիա 26 4

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Առնոլդը դիտարկվել է որպես Հարավային Աֆրիկայի ազգային հավաքականի խաղացողի թեկնածու՝ մասնակցելու 1998 թվականին Ֆրանսիայում անցկացվելիք Աշխարհի գավաթի խաղարկությանը[11], սակայն վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել[12]։

Կարիերան ավարտելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին՝ որպես խաղացող իր կարիերան ավարտելուց հետո, Առնոլդն սկսել է աշխատել ակումբի կառավարման ոլորտում։ 2007/08 մրցաշրջանում նա որպես սպորտային տնօրեն աշխատել է «Հեսսե Կասել» ակումբում, որտեղ նախորդ մրցաշրջանի ավարտին նա ավարտել էր իր կարիերան։ 2008/09 մրցաշրջանում Առնոլդը նշանակվել է Երրորդ Լիգայի «Այնտրախտ» (Բրաունշվայգ) ակումբի տնօրեն, որն այդ ժամանակ լուրջ ֆինանսական դժվարություններ ուներ։ Առնոլդը և ակումբի գլխավոր մարզիչ Թորստեն Լիբերկնեխտը կարողացել են զգալիորեն պակասեցնել ակումբի պարտքերը և բարելավել թիմի խաղը՝ խաղադրույք կատարելով ցածր դիվիզիոնների տաղանդավոր խաղացողների վրա, որոնք ակումբ են եկել անվճար[13][14][15]։ Առնոլդի աշխատանքի ընթացքում «Այնտրախտ» ակումբը 2011 թվականին անցել է Երկրորդ Բունդեսլիգա, իսկ 2013 թվականին՝ Բունդեսլիգա։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Germany – Player Data – various German clubs». RSSSF. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
  3. Second round, First leg — 18/10/1994 — 18:00CET (18:00 local time) — Tehelné Pole — Bratislava
  4. Germany " Bundesliga 1994/1995 " 11. Round " Dynamo Dresden — Borussia Dortmund 0:1
  5. Germany " 2. Bundesliga 1995/1996 " 20. Round " Hertha BSC — FC Carl Zeiss Jena 2:4
  6. «African Players in the German Bundesliga». The Shot. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
  7. Germany " 2. Bundesliga 1998/1999 " 20. Round " Karlsruher SC — 1. FSV Mainz 05 0:1
  8. Germany " 2. Bundesliga 2000/2001 " 7. Round " MSV Duisburg — LR Ahlen 3:3
  9. Germany " Regionalliga Nord 2003/2004 " 1. Round " Eintracht Braunschweig — Dynamo Dresden 3:2
  10. Germany " Regionalliga Süd (1994—2012) 2006/2007 " 34. Round " Hessen Kassel — TSV 1860 München II 3:8
  11. «World Cup France 1998: South Africa Player Profiles». CNN & Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
  12. «Den Nationalstolz konnte er nicht umspielen» (German). Berliner Zeitung. 1998 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Spagat auf der Baustelle» (German). fr-online.de. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Kein Geld – und trotzdem erfolgreich» (German). zeit.de. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Manager Arnold: Braunschweigs Mr. Aufstieg» (German). ndr.de. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Առնոլդ» հոդվածին։