Jump to content

Մարկ-Վիվիեն Ֆոե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ-Վիվիեն Ֆոե
ֆրանսերեն՝ Marc-Vivien Foé
Քաղաքացիությունը  Կամերուն և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1975(1975-05-01)[1][2]
Ծննդավայր Յաունդե, Կամերուն կամ Nkolo II, Méfou-et-Afamba, Կենտրոնական շրջան, Կամերուն[3]
Մահվան ամսաթիվ հունիսի 26, 2003(2003-06-26)[4][2] (28 տարեկան)
Մահվան վայր 7th arrondissement of Lyon, Լիոն[2]
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 85 կգ
Դիրք կիսապաշտպան

Մարկ-Վիվիեն Ֆոե (ֆրանսերեն՝ Marc-Vivien Foé; մայիսի 1, 1975(1975-05-01)[1][2], Յաունդե, Կամերուն և Nkolo II, Méfou-et-Afamba, Կենտրոնական շրջան, Կամերուն[3] - հունիսի 26, 2003(2003-06-26)[4][2], 7th arrondissement of Lyon, Լիոն[2]), կամերունցի ֆուտբոլիստը հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում: Խաղացել է ֆրանսիական «Լանս» և «Օլիմպիկ» (Լիոն) ակումբներում, անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդում» ու «Մանչեսթեր Սիթիում», ինչպես նաև Կամերունի ազգային հավաքականում: Ֆոեն հանկարծամահ է եղել սրտի կաթվածից 2003 թվականին Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչի ժամանակ, և նրա մահը ցնցել է ֆուտբոլային աշխարհը[5]։

Խաղացողի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ-Վիվիեն Ֆոեն ծնվել է 1975 թվականի մայիսի 1-ին Կամերունի մայրաքաղաք Յաունդեում։ Ֆուտբոլիստի կարիերան սկսել է Կամերունի երկրորդ դիվիզիոնի «Յունիոն Գարուայի» կազմում[6]։ Ավելի ուշ Ֆոեն տեղափոխվել է «Կանոն Յաունդե» ակումբ՝ երկրի ամենամեծ ֆուտբոլային ակումբներից մեկը, և 1993 թվականին նրա կազմում նվաճել է ազգային գավաթը[7]։ Նույն թվականին Կամերունի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը, որը ղեկավարում էր Ժան Մանգա-Օնգենեն, մեկնել է Ավստրալիա՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը. 18 հոգուց բաղկացած հայտացուցակում էր նաև Մարկ-Վիվիենը[8]։ Նա հավաքականի բոլոր երեք հանդիպումներում մասնակցել է Ռուսաստանի (պարտություն՝ 0:2), Կոլումբիայի (պարտություն՝ 2:3) և Ավստրալիայի (հաղթանակ՝ 2:0) դեմ խաղերին: Կոլումբիայի դեմ խաղում Ֆոեն դարձել է գոլի հեղինակ, իսկ նրա հավաքականը խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ դուրս չգալով քառորդ եզրափակիչ[8]։ Նույն թվականին սեպտեմբերի 23-ին Լոս Անջելեսի «Կոլիզեում» Մեմորիալ մարզադաշտում տեղի է ունեցել Մարկ-Վիվիեն Ֆոեի դեբյուտը երկրի գլխավոր հավաքականի մարզաշապիկով, երբ նա անցկացրել է իր առաջին հանդիպումը Մեքսիկայի դեմ (հաղթանակ 1:0)[9][10]։

1994 թվականին Կամերունի հավաքականի կազմում Ֆոեն հանդես է եկել ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում՝ բոլոր երեք հանդիպումներն էլ անցկացնելով Կամերունի հավաքականի կազմում[11]։ Ֆինանսական խնդիրների և անկարգապահ խաղի պատճառով[12] կամերունցիները չեն մոտեցել այն ցուցանիշին, որը նրանց թույլ էր տվել 4 տարի առաջ դուրս գալ Իտալիայի մունդիալի քառորդ եզրափակիչ[13]։ Կամերունցիները ոչ-ոքի են խաղացել Շվեդիայի հետ (2:2), պարտվել Բրազիլիային (0:3) և Ռուսաստանին (1:6)[14]։ Շվեդների դեմ խաղում Ֆոեն, սակայն, դարձել է գոլային փոխանցման հեղինակ[15]։

Աշխարհի առաջնությունից հետո Ֆոեն առաջարկներ է ստացել «Օսերից» և «Լանսից»՝ ընտրություն կատարելով վերջինիս օգտին («Լանսը» խաղացել է ֆրանսիական Լիգա 1-ում)[16]։ Դեբյուտային հանդիպումն անցկացրել է 1994 թվականի օգոստոսի 13-ին «Մոնպելյեի» դեմ (հաղթանակ 2:1)[16]։ «Լանսի» կազմում անցկացրել է 5 մրցաշրջան՝ 1998 թվականին հաղթելով Ֆրանսիայի առաջնությունում։ Նույն 1998 թվականին «Լանսին» առաջարկել են Ֆոեին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին» 3 միլիոն ֆունտ ստերլինգով, սակայն ֆրանսիական ակումբը մերժել է «կարմիր սատանաների» առաջարկը[17], իսկ այն բանից հետո, երբ Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնության հավաքին Ֆոեն ոտքի ծանր վնասվածք ստացավ և ստիպված բաց է թողել աշխարհի գավաթը, բոլոր բանակցությունները վերջնականապես դադարեցվեցին[18]։

1999 թվականի հունվարին շարք վերադառնալուց հետո Ֆոեն տեղափոխվել է «Վեստ Հեմ Յունայթեդ»՝ ակումբի համար ռեկորդային 4,2 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[19]։ «Մուրճագործների» կազմում նա անցկացրել է 38 հանդիպում՝ գոլ խփելով ԱՊԼ-ի «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում[13][20] և աչքի ընկնելով 1999/2000 ՈՒԵՖԱ-ի գավաթի «Օսիեկի» դեմ խաղում[21]։

2000 թվականի մայիսին Ֆոեն, ով այդ տարի Կամերունի հավաքականի հետ նվաճել է Աֆրիկայի ազգերի գավաթը, վերադարձավ Ֆրանսիա՝ տեղափոխվելով «Լիոն»[22], բայց մեծ մասը բաց է թողել մալարիայի պատճառով[23]։ 2001 թվականին նա թիմի հետ նվաճել է Լիգայի գավաթը, իսկ 2002 թվականին դարձել է երկրի չեմպիոն։ Նույն թվականին նա, Կամերունի թիմի հետ հաղթելով իր կարիերայի երկրորդ Աֆրիկայի ազգերի գավաթը, ընդգրկվել է Կորեայում և Ճապոնիայում կայանալիք Աշխարհի առաջնության հայտացուցակում. թիմը վաստակել է 4 միավոր՝ հաղթելով Սաուդյան Արաբիային, ոչ-ոքի խաղալով Իռլանդիայի հետ և պարտվելով Գերմանիային[13]։

2002/2003 մրցաշրջանում Ֆոեն վարձավճարով հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում». «քաղաքաբնակների» վարձավճարն արժեցել է 550 հազար ֆունտ ստերլինգ[24]։ Ֆոեի համար դեբյուտային հանդիպումը տեղի ունեցավ ԱՊԼ-ի առաջին տուրում, երբ Քևին Քիգանի թիմը ջախջախիչ պարտություն է կրել «Լիդս Յունայթեդից» 0:3 հաշվով: Ֆոեն այդ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպումներից 38-ին, իսկ ակումբի կազմում առաջին գոլը խփել է 2002 թվականի դեկտեմբերի 9-ին «Սթեդիում օֆ Լայթ» մարզադաշտում «Սանդերլենդի» դարպասը։[25]։ Հունվարին նա աչքի ընկավ ևս հինգ անգամ, իսկ 2003 թվականի ապրիլի 21-ին խփել է «Մեյն Ռոուդ» մարզադաշտի պատմության մեջ իր վերջին գոլը և իր երկրորդ գոլը «Սանդերլենդի» դեմ խաղում (հաղթանակ 3:0)[26]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ-Վիվիենն ամուսնացած էր Մարի-Լուիզ անունով մի աղջկա հետ, նրանք ունեցել են 1 որդի՝ Մարկ-Սքոթը։ Ֆոեն հռոմեական կաթոլիկ եկեղեցու հավատացյալ էր և իր վաստակից մեծ գումարներ էր փոխանցում բարեգործությանը. բնութագրվում էր որպես ընկերության հոգի և հումորի զգացումով կենսուրախ մարդ[19]։ Նա նաև բուսակեր էր և երբեք ալկոհոլ չէր օգտագործում։ Իր գոլերը նշել է պարերով[27].

Նրա որդին՝ Մարկ-Սքոթը, 2015 թվականի նոյեմբերին հայտնվել է մեղադրյալի աթոռին. նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Լիոնում քահանա Լյուկ Բիկեի վրա հարձակման փաստով: Մարկ-Սքոթն իր հանցակից Սոֆյան Բարդոյի հետ, որը ծնունդով Լիոնից էր և հայր չուներ, պայմանավորվել են թալանել հոգևորականին, երբ նա պատրաստվում էր տուն գնալ։ Նրանք նրան ձեռնաշղթաներ են հագցրել և ատրճանակի բռնակով ծեծել, սակայն ոչ մի խոշոր գումար չեն հայտնաբերել։ Մեղադրող կողմը պնդում էր 8 տարվա ազատազրկում Մարկ-Սքոթի և 12 տարվա բանտարկություն Բարդոյի նկատմամբ։ Պաշտպանությունը պնդում էր մեղմացուցիչ հանգամանքներ Մարկ-Սքոթի հոգեկան խանգարման տեսքով այն պատճառով, որ նա չի հաշտվել իր հոր վաղ մահվան հետ (բացի այդ, Անգլիայում նա ծեծի է ենթարկվել որոշ ավազակների կողմից), և քահանայի կողմից մեղադրյալների նկատմամբ պահանջների վերացման տեսքով: Արդյունքում Մարկ-Սքոթը 2018 թվականին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել[28]։

Ֆոեն ընդգրկվել է Կամերունի հավաքականի հայտացուցակում 2003 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի համար, որն անցկացվել է Ֆրանսիայում: Հավաքականի կազմում խմբային փուլում նա մասնակցել է Բրազիլիայի և Թուրքիայի դեմ խաղերին (երկու հանդիպումներում էլ Կամերունը հաղթել է 1:0 հաշվով), իսկ ԱՄՆ-ի դեմ խաղում դուրս չի եկել (ոչ-ոքի՝ 0:0): 2003 թվականի հունիսի 26-ին Կամերունը Լիոնի «Ստադ դը Ժեռլան» մարզադաշտում խաղացել է Կոլումբիայի դեմ, և Մարկ-Վիվիենը դուրս է եկել մեկնարկային կազմ. Կամերունի հավաքականը աչքի է ընկել արդեն 9-րդ րոպեին և այդ հաշիվը պահել մինչև եզրափակիչ սուլիչը[29]։

Խաղի 72-րդ րոպեին նա, գտնվելով կենտրոնական շրջանում, հանկարծակի ընկել է խոտածածկին[30]. կողքին խաղացողներից ոչ ոք չի եղել[31]։ Բժիշկները փորձել են ֆուտբոլիստին գիտակցության բերել, սակայն ապարդյուն. նրան պատգարակով տարել են խաղադաշտից, իսկ նրան խաղադաշտում փոխարինել է Վալերի Մեզագեն: Տուժած ֆուտբոլիստին բժիշկները արհեստական շնչառություն են տվել և թթվածնային դիմակ դրել։ 45 րոպե անց սիրտը կրկին բաբախել, և Մարկ-Վիվիենին տեղափոխել են մարզադաշտի հարևանությամբ գտնվող հիվանդանոց, բայց խաղացողի կյանքը փրկել չհաջողվեց, և նա շուտով մահացավ[30]։

Առաջին դիահերձումը ոչ մի արդյունք չի տվել, և մահվան պատճառը միանգամից պարզել չի հաջողվել։ Սակայն երկրորդ փորձից բժիշկները պարզել են, որ Ֆոեին ունեցել է հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա՝ սրտանոթային համակարգի ժառանգական հիվանդություն, որը ֆիզիկական վարժությունների ժամանակ կարող է հանգեցնել խաղացողի հանկարծակի մահվան։ Կոլումբիայի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած սրտի կաթվածը ճակատագրական է դարձել Ֆոեի համար[32]։ Կամերունի հավաքականի մարզիչ Ուինֆրիդ Շեֆերն ավելի ուշ պատմել է, որ ողբերգությունից րոպեներ առաջ ցանկացել է փոխարինել Ֆոեին՝ նկատելով, որ ֆուտբոլիստը հոգնած տեսք ունի, սակայն Մարկ-Վիվիենը նշաններով ցույց է տվել, որ շարունակելու է խաղալ: Մարկ-Վիվիենի կինը՝ Մարի-Լուիզը, ասել է, որ Ֆոեի մոտ խաղից քիչ առաջ ախտորոշվել է դիզենտերիա և ստամոքսի հետ կապված խնդիրներ, սակայն Մարկ-Վիվիենը հրաժարվել է բաց թողնել հանդիպումը՝ պատճառաբանելով, որ երազում է խաղալ Կամերունի հավաքականում Լիոնի մարզադաշտում, որն իր համար հարազատ քաղաք է դարձել[33]։

Մարկ-Վիվիեն Ֆոեի մահը շոկ է դարձել ֆուտբոլային աշխարհի համար. ֆուտբոլիստի հարազատներին ու մտերիմներին ցավակցություն են հայտնել ֆուտբոլիստները, մարզիչները, երկրպագուները, ակումբները, պաշտոնատար անձինք և լրագրողները[27]։ Արդեն Ֆրանսիա-Թուրքիա կիսաեզրափակիչի երկրորդ խաղում, որն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով՝ 3:2 հաշվով, Թիերի Անրին, գրավելով թուրքերի դարպասը, տոնել է այն՝ մատը բարձրացնելով դեպի երկինք և այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Մարկ-Վիվիեն Ֆոեի հիշատակին: Նույն բանն են արել նաև մյուս խաղացողները այդ խաղում[34]։ Գավաթի եզրափակիչ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 29-ին Կամերունի և Ֆրանսիայի միջև և ավարտվել ֆրանսիացիների հաղթանակով՝ 1:0: Հանդիպման մեկնարկից առաջ երկու հավաքականների ավագները (Ռիգոբեր Սոնգը Կամերունից և Մարսել Դեսային Ֆրանսիայից) դաշտ դուրս էին բերել Ֆոեի մեծ դիմանկարը: Խաղից հետո կամերունցիները երեք պտույտ կատարեցին մարզադաշտի շուրջը: Պարգևատրման արարողության ժամանակ ֆրանսիացիներն ու կամերունցիները հավաքվել էին՝ պահելով Ֆոեի դիմանկարը. նա նաև հետմահու պարգևատրվել է արծաթե մեդալով[35][36]։

2003 թվականի հուլիսի 7-ին Ֆոեն պետական պատիվներով թաղվել է Յաունդե քաղաքում՝ մարզահամալիրի հարևանությամբ, որտեղ վերապատրաստվել են երիտասարդ ֆուտբոլիստները[5]։ Հուղարկավորությունը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ[37]։ Երկրի նախագահ Փոլ Բիյայի հրամանագրով Մարկ-Վիվիեն Ֆոեն հետմահու ճանաչվել է Արիության ազգային շքանշանի հրամանատար[38]։ Մարկ-Վիվիեն Ֆոեին նվիրված տեղադրվել են մի քանի հուշարձաններ՝ Մանչեսթերում՝ «Էթիհադ» մարզադաշտի հարևանությամբ և Լիոնում՝ «Ստադ Ժեռլան» մարզադաշտի պատին։ «Լանս» ակումբի առաջարկով «Բոլար Դելելիս» արենայից ոչ հեռու գտնվող փողոցը վերանվանվել է Ֆոեի անունով։ Ավելի ուշ բոլոր երեք ակումբները շրջանառությունից հանեցին խաղային համարները. «Լիոնը» և «Լանսը» շրջանառությունից հանեցին 17 համարը, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 23 համարը: Այնուամենայնիվ, 2008 թվականին կամերունցի Ժան Մակունը համոզել է «Լիոնին» իրեն տալ 17 համարը՝ ասելով, որ նա առաջին հերթին կկրի այս մարզաշապիկը «ի հիշատակ Մարկի և հանուն փառահեղ Կամերունի»[27];

2009 թվականին Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ ԱՄՆ-Բրազիլիա հանդիպման մեկնարկից առաջ ելույթով հանդես է եկել Մարկ-Վիվիենի 14-ամյա որդին՝ Մարկ-Սքոթը։ Դեռ դրանից առաջ լուրեր էին պտտվում Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարին Մարկ-Վիվիեն Ֆոեի անունը տալու մասին, ինչը, սակայն, մնաց ասեկոսեների մակարդակում[27]։

Մարկ-Վիվիեն Ֆոեի հիշատակի հավերժացում
«Էթիհադ» հուշաքարը մարզադաշտի մոտ, Մանչեստր
Ծաղիկներ՝ ի հիշատակ Մարկ-Վիվիեն Ֆոեի, «Մայն Ռոուդ» մարզադաշտի դարպասների մոտ, Մանչեստր
Մարկ-Վիվիեն Ֆոեի փողոցի անվանատախտակը Լուվր—Լենս թանգարանի և Բոլար-Դելելիս մարզադաշտի մոտ, Լանս

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթներն ակումբում Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային գավաթ Ընդհանուր
Մրցաշրջան Ակումբ Լիգա ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր
Ֆրանսիա Առաջնություն Ֆրանսիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
1994/1995ԼանսԴիվիզիոն 1153153
1995/1996192192
1996/1997282282
1997/199818200182
1998/1999521062
Անգլիա Առաջնություն Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
1998/1999Վեստ Հեմ ՅունայթեդԱՊԼ130000000130
1999/2000251103031322
Ֆրանսիա Առաջնություն Ֆրանսիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
2000/2001ԼիոնԴիվիզիոն 1251303081392
2001/2002182000080262
Անգլիա Առաջնություն Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
2002/2003Մանչեսթեր ՍիթիԱՊԼ359102000389
ԵրկիրՖրանսիա 12814303017115115
Անգլիա 73102050318311
Ընդհանուր 20124508020223426

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են Մարկ-Վիվիեն Ֆոեի հավաքականի բոլոր խաղերը՝ ըստ RSSSF-ի[39]։

ՀավաքականՏարիԽաղերԳոլեր
ԿամերունԿամերուն
199320
199460
199521
199640
199760
199850
199920
200083
200192
2002142
200340
Ընդհանուր628

Գոլերը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղյուսակում առաջինը նշված են Կամերունի հավաքականի գոլերը[39]։
Մարկ-Վիվիեն Ֆոեի գոլերը Կամերունի հավաքականում
Համար Ամսաթիվ Մարզադաշտ Խաղերի քանակ Հակառակորդ Հաշիվը գոլից հետո Վերջնական հաշիվ Մրցաշար
1 Դեկտեմբերի 24, 1995Ստադ Ահմադու Ահիջո, Յաունդե, Կամերուն10Լիբերիա Լիբերիա1:01:0Ընկերական հանդիպում
2 Հունվարի 22, 2000Աքրա սպորտային մարզադաշտ, Աքրա, Գանա28Գանա Գանա1:01:1Աֆրիկայի ազգերի գավաթ 2000
3 Փետրվարի 6, 200031Ալժիր Ալժիր2:02:1
4 Ապրիլի 19, 2000Ստադ Ահմադու Ահիջո, Յաունդե, Կամերուն34Սոմալի Սոմալի2:03:0Աշխարհի առաջնություն 2002 (ԿԱՖ-ի ընտրական մրցաշար)
5 Հուլիսի 1, 200142Տոգո Տոգո2-02-0
6 Հուլիսի 14, 2001Անկախության մարզադաշտ, Լուսակա, Զամբիա43Զամբիա Զամբիա1:02:2
7 Հունվարի 7, 2002Օգոստոսի 4-ի մարզադաշտ, Ուագադուգու, Բուրկինա Ֆասո45Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո1:03:1Ընկերական խաղ
8 Փետրվարի 7, 2002Մարտի 26-ի մարզադաշտ, Բամակո, Մալի51Մալի Մալի3:03:0Աֆրիկայի ազգերի գավաթ 2002

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 3 4 5 6 Fichier des personnes décédées mirror
  3. 1 2 https://www.ligue1.fr/joueur?id=marc-vivien-foe
  4. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 1 2 Etonge, Martin (2003 թ․ հուլիսի 7). «State funeral for Foe». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  6. ↑ «Thousands follow Foe to burial». Rediff. 2003 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  7. ↑ «La fiche de Marc-Vivien Foé» (ֆրանսերեն). L'Equipe. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  8. 1 2 «Facts and figures» (PDF). FIFA. էջեր 122, 138, 142. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  9. ↑ «Marc-Vivien Foe Factbox». CNN. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  10. ↑ Julie Cart (1993 թ․ սեպտեմբերի 23). «Mexico's reserve team easily beats Cameroon». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  11. ↑ «World Cup 1994». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  12. ↑ Brian Glanville The Story of the World Cup. — London: Faber and Faber, 2005. — С. 343. — ISBN 0-571-22944-1
  13. 1 2 3 Glanville, Brian (2003 թ․ հունիսի 28). «Marc-Vivien Foé». London: The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  14. ↑ Glanville, Brian The Story of the World Cup. — London: Faber and Faber, 2005. — С. 344. — ISBN 0-571-22944-1
  15. ↑ «Planet World Cup – 1994 – Group B – Sweden v Cameroon» (անգլերեն). Planet World Cup. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  16. 1 2 «La vie de Marc Vivien Foé» (ֆրանսերեն). Bonaberi. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  17. ↑ Metcalf Rupert, Nixon Alan (1998 թ․ մայիսի 19). «Football: Lens want United to dig deep for Foe». The Independent. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  18. ↑ Metcalf, Rupert (1998 թ․ մայիսի 25). «Foe's World Cup dream ends with broken leg». The Independent. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  19. 1 2 Frank Keogh (2003 թ․ հունիսի 27). «Fans unite in Foe grief». BBC Sport. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  20. ↑ Rowbottom, Mike (1999 թ․ նոյեմբերի 21). «Wednesday undone by Di Canio». London: The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  21. ↑ Mark Isaacs (1999 թ․ սեպտեմբերի 30). «Hammers ease ahead on cruise control». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
  22. ↑ «Summer signings». BBC Sport. 2000 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  23. ↑ «Marc-Vivien Foe». ESPN. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  24. ↑ «Foe signs for City». Manchester Evening News. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  25. ↑ «Sunderland now in free fall». Irish Examiner. 2002 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  26. ↑ «Foe: Career on two continents». BBC Sport. 2003 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  27. 1 2 3 4 Дмитрий Симонов (2011 թ․ օգոստոսի 27). «Жизнь после смерти». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  28. ↑ «Marc Vivien Foe's son sentenced to five years in jail» (անգլերեն). Journal du Cameroun. 2018 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  29. ↑ «Cameroon 1-0 Colombia» (անգլերեն). FIFA. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  30. 1 2 «Cameroon star Foe dies». BBC Sport. 2003 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  31. ↑ «Footballer Foe dies during game». London: The Guardian. 2003 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  32. ↑ «Autopsy reveals Foe died of heart problem». CNN. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  33. ↑ «Foe ill before match». BBC Sport. 2003 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  34. ↑ «France 3–2 Turkey». BBC. 2003 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  35. ↑ Тихолиз О. (2004 թ․ հունվարի 13). «Загадочная смерть. Шалва Апхазава простился с жизнью в 23 года» (ռուսերեն). Советский спорт. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  36. ↑ Александр Просветов На «Стад де Франс» торжествовала доброта // Спорт-Экспресс. — 2003. — № 140 (3227).
  37. ↑ «Последний путь Марка Вивьена Фоэ» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2003 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  38. ↑ Hughes, Rob (2003 թ․ հուլիսի 9). «Soccer: Joy and sadness of the star's brief life cycle» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  39. 1 2 Mamrud, Roberto (2014 թ․ հոկտեմբերի 30). «Marc-Vivien Foé – International appearances». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  40. ↑ «FIFA Confederations Cup official awards». FIFA. 2003 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.