Jump to content

Մարկո Տարդելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Տարդելլի
իտալ.՝ Marco Tardelli
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն Schizzo[1]
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 24, 1954(1954-09-24)[2][3] (71 տարեկան)
Ծննդավայր Կարեջինե, Լուկա, Տոսկանա, Իտալիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 70 kg
Դիրք կիսապաշտպան

Մարկո Տարդելլի, (Իտալերեն արտասանություն՝ [ˈmarko tarˈdɛlli], սեպտեմբերի 24, 1954(1954-09-24)[2][3], Կարեջինե, Լուկա, Տոսկանա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, մենեջեր։ Իր կարիերան սկսել է «Պիզա» ֆուտբոլային ակումբում, իսկ ավելի ուշ հանդես է եկել «Կոմո», «Յուվենտուս» և «Ինտերնացիոնալե» ֆուտբոլային ակումբներում՝ նախքան շվեյցարական «Սանկտ Գալեն» ակումբում կարիերան ավարտելը։ Նա շատ հաջող կարիերա է անցկացրել «Յուվենտուսում»՝ նվաճելով հինգ չեմպիոնական տիտղոսներ, ինչպես նաև Իտալիայի գավաթի մի քանի տիտղոսներ և ՈՒԵՖԱ-ի չորս խոշոր մրցաշարեր (ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան, Գավաթակիրների գավաթը, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան և ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը)՝ դառնալով ՈՒԵՖԱ-ի բոլոր երեք խոշոր ակումբային մրցաշարերում հաղթած առաջին երեք խաղացողներից մեկը Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» թիմակիցներ Անտոնիո Կաբրինիի և Գաետանո Շիրեայի հետ միասին[5]։

Տարդելլին հաջողության է հասել նաև Իտալիայի ազգային հավաքականի կազմում: Նա իր երկիրը ներկայացրել է ֆուտբոլի Աշխարհի երեք առաջնություններում (1978, 1982 և 1986 թվականներին)՝ հաղթելով 1982 թվականի մրցաշարում։ 1982 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ եզրափակչում նրա խփած գոլը տոնելը համարվում է Աշխարհի առաջնությունների պատմության ամենանշանավոր պահերից մեկը[6][7]։ Մասնակցել է նաև ՈՒԵՖԱ Եվրո 1980-ին, որտեղ զբաղեցրել է չորրորդ տեղը և ընդգրկվել է մրցաշարի թիմի կազմում։

Համարվելով Իտալիայի մեծագույն կիսապաշտպաններից և իր սերնդի լավագույն խաղացողներից մեկը՝ Տարդելլին եռանդուն և միևնույն ժամանակ տեխնիկապես հմուտ երկկողմանի կիսապաշտպան էր, որը հայտնի էր ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության մեջ ներդրում ունենալու ունակությամբ[8][9][10][11]։ 2015 թվականին նա ընդգրկվել է իտալական ֆուտբոլի Փառքի սրահում։

Որպես մենեջեր՝ Տարդելլին սկզբում աշխատել է Իտալիայի մինչև 16 տարեկանների թիմի հետ, իսկ ավելի ուշ եղել է Չեզարե Մալդինիի օգնականը մինչև 21 տարեկանների թիմում։ Հետագայում նա գլխավորել է մի քանի ակումբներ Իտալիայում, այնուհետև դարձել է Իտալիայի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ հաղթելով 1997 թվականի Միջերկրածովյան խաղերում և 2000 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում, որից հետո վերադարձել է մարզչական աշխատանքի ակումբային մակարդակում։ 2004-2005 թվականներին նա նաև ղեկավարել է Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականը, մինչդեռ 2008-2013 թվականներին աշխատել է որպես Ջովաննի Տրապատտոնիի օգնականը Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարդելին ծնվել է Լուկա գավառի Կարեջինեում։ Կարիերան սկսել է 1972 թվականին, «Պիզա» ֆուտբոլային ակումբում, իտալական Սերիա C խմբում։ Երկու տարի անց նա խաղացել է Սերիա B խմբի «Կոմո» ակումբի հետ, նախքան հաջորդ տարի՝ 1975 թվականի հոկտեմբերին, միանալով Սերիա A խմբի «Յուվենտուս» ակումբին[10][11]։

Թուրինյան ակումբում իր տասնամյա պաշտոնավարման ընթացքում նա մեծ հաջողությունների է հասել՝ դառնալով առաջին երեք խաղացողներից մեկը, որը թիմակիցներ Անտոնիո Կաբրինիի և Գաետանո Շիրեայի հետ հաղթել է եվրոպական բոլոր երեք խոշոր մրցաշարերում (1977 թվականի ՈՒԵՖԱ Գավաթը, 1984 թվականի Գավաթակիրների գավաթը և 1985 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան)[5]։ «Յուվենտուսի» հետ նա նաև նվաճել է իտալական Սերիայի A-ի հինգ առաջնություն և Իտալիայի գավաթի երկու տիտղոս, ինչպես նաև 1984 թվականի Եվրոպայի Սուպերգավաթը[10][11]։

Նա որոշիչ գոլ է խփել 1977 թվականի ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակչի առաջին խաղում «Աթլետիկ Բիլբաո» ակումբին՝ ինչի արդյունքում «Յուվենտուսը» նվաճել է Եվրոպայի առաջին տիտղոսը[10][11]։

Ընդհանուր առմամբ Տարդելլին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 376 հանդիպում և դարձել է 51 գոլի հեղինակ[10][11]։ Նա թուրինյան ակումբից հեռացել է 1985 թվականին՝ տեղափոխվելով «Ինտեր», որտեղ մնացել է մինչև 1987 թվականը, մինչև 1988 թվականին կարիերան ավարտելը՝ շվեյցարական «Սանկտ Գալեն» ակումբում մրցաշրջան անցկացնելուց հետո[10][11]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարդելին (կենտրոնում) 1976 թվականի նոյեմբերին տոնում է Անգլիայի նկատմամբ հաղթանակը Ռոբերտո Բետեգայի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մենեջեր Էնցո Բեարզոտի հետ միասին

Տարդելլին միջազգային մակարդակով իր նորամուտը նշել է 1976 թվականի ապրիլի 7-ին՝ Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[12]։ Նա խաղացել է 1978 թվականի աշխարհի առաջնությունում և 1980 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում, հասել է կիսաեզրափակիչ և երկու մրցաշարերում զբաղեցրել է չորրորդ տեղը, ինչպես նաև ընդգրկվել է Եվրո 80-ի հավաքականի կազմում։ Նա իրեն լավ է դրսևորել հատկապես 1982 թվականի Աշխարհի առաջնությունում Իտալիայի հաղթական արշավի ժամանակ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Նրա առաջին գոլը գրանցվել է խմբային փուլի երկրորդ տուրի՝ Արգենտինայի դեմ խաղում, իսկ մրցաշարի երկրորդ հիշարժան գոլը՝ Արևմտյան Գերմանիայի դեմ եզրափակչում, տուգանայինից ձախ ոտքի հարվածով։ Երկրորդ գոլի տոնակատարությունը համարվում է 1982 թվականի Աշխարհի առաջնությունում Իտալիայի հաղթանակի գլխավոր խորհրդանիշներից մեկը[10][11][13]։

2014 թվականին 1982 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ գոլի նրա հայտնի տոնակատարությունը Բրիտանական հեռարձակման կորպորացիան կոչեց Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների չորրորդ կարևորագույն պահը[14]։ Նա ընդհանուր առմամբ 81 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում՝ իր վերջին խաղը անցկացնելով Նորվեգիայի դեմ 1985 թվականի սեպտեմբերին, ինչպես նաև եղել է Իտալիայի հավաքականի ավագը 1983-1985 թվականներին[12]։ 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հանդես է եկել հավաքականի կազմում, սակայն չի խաղացել: Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1988 թվականին[10][11]։

Տարդելլին 1975 թվականի ամռանը

1980-ականների սկզբին Տարդելլին համարվում էր աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը[8][9][15][16]։ Արագ, համառ և եռանդուն խաղացող՝ լավ ոտքերով, նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն իտալացի կիսապաշտպաններից մեկը և երկկողմանի կիսապաշտպան էր, որը հայտնի էր որպես ֆուտբոլիստ իր մարտավարական խելքով, բազմակողմանիությամբ և աշխատանքի արագությամբ, ինչը թույլ էր տալիս նրան խաղալ կիսապաշտպանության ցանկացած վայրում։ Չնայած այն հանգամանքին, որ նա սովորաբար խաղում էր կենտրոնում ավելի հարձակողական կիսապաշտպանի դիրքում, նա իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև մի քանի այլ դիրքերում և ունակ էր խաղալ որպես պաշտպան․ իր վաղ կարիերայի ընթացքում նա խաղում էր որպես եզրային պաշտպան դաշտի երկու կողմերում, ինչպես նաև որպես կենտրոնական պաշտպան՝ շնորհիվ իր վարպետության նշանառության և գնդակ շահելու կարողությունների[9][10][11][15][16][17][18][19][20][21]։ Չնայած Տարդելին հիմնականում հայտնի էր իր արագությամբ, դիմացկունությամբ և պաշտպանական հմտություններով[8][9][11], նա նաև ուներ հզոր հարված և ունակ էր հարվածել և գնդակը փոխանցել ցանկացած ոտքով[11][22]։ Իր հիանալի արագության և սլացիկ կազմվածքի պատճառով «Յուվենտուսից» Տարդելլիի թիմակից Լուչանո Սպինոզին նրան տվել է իտալական «Schizzo» մականունը[17][23][24]։ 2007 թվականին Թայմս անգլիական օրաթերթը Տարդելլիին դասել է պատմության 50 ամենաուժեղ ֆուտբոլիստների ցուցակի 10-րդ հորիզոնականում[25]:

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարդելին իր մարզչական կարիերան սկսել է որպես Իտալիայի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ 1988 թվականին՝ ֆուտբոլիստի կարիերայի ավարտից անմիջապես հետո։ Երկու տարի անց նա դարձել է գլխավոր մարզիչ Չեզարե Մալդինիի օգնականը Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականում: 1993 թվականին նա անցել է «Կոմո» ակումբ։ Նա գլխավորել է «Կոմոն»՝ բարձրանալով Սերիա B խումբ, բայց չի կարողացել խուսափել անկումից։

Տարդելլին (ձախից)՝ որպես Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մենեջերի օգնական, Ջովաննի Տրապատտոնիի մոտ, 2013 թվականի սեպտեմբերին։

1995 թվականին նա գլխավորել է «Չեզենա» ֆուտբոլային ակումբը, որը Սերիա B խմբի թիմ էր։ Տարդելլին երեք մրցաշրջան է անցկացրել «Չեզենայում»՝ նախքան մեկնելը և դառնալով Իտալիայի մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ: Հաջորդ տարի նա նվաճել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունը, ինչպես նաև մարզել է Իտալիայի հավաքականը, որը մասնակցել է 2000 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և հասել է քառորդ եզրափակիչ։ Տարդելլին դարձել է «Ինտերի» գլխավոր մարզիչը 2000/01 մրցաշրջանում։

Տարդելին որոշ ժամանակ եղել է իր նախկին «Յուվենտուսի» վարչական խորհրդի կազմում 2006 թվականին, նախքան 2007 թվականին հրաժարական տալը, ենթադրաբար ակումբի զարգացման ուղղության վերաբերյալ ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով[26]։ 2008 թվականի փետրվարին միացել է Իռլանդիայի Հանրապետության ազգային հավաքականի մարզչական շտաբին՝ որպես նորանշանակ գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատտոնիի օգնական։ Նա վերամիավորվել է «Յուվենտուսի» նախկին թիմակից Լիամ Բրեդիի հետ, որը նույնպես նշանակվել է Տրապատտոնիի օգնական։

Տարդելլին Իռլանդիայի հավաքականից հեռացել է 2013 թվականի սեպտեմբերի 11-ին կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ մեկ օր առաջ Ավստրիայից կրած պարտությունից հետո[27]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարդելլին աշխատավոր դասի ընտանիքից էր և չորս երեխաներից կրտսերն էր։ Նրա հայրը բանվոր էր, իսկ մայրը տնային տնտեսուհի։ Դպրոցական տարիներին նա գումար է վաստակել՝ աշխատելով որպես մատուցող։

1991 թվականին իտալացի դերասանուհի Մոանա Պոցին պնդում էր, որ սիրավեպ է ունեցել Տարդելլիի հետ[28]։

Տարդելլին ունի երկու երեխա․ դուստրը՝ Սառան (լրագրող) առաջին ամուսնությունից[29] և որդին՝ Նիկոլան (մոդել) լրագրող Ստելլա Պենդեի հետ հարաբերություններից[30]։

2016 թվականից Տարդելին հարաբերությունների մեջ է լրագրող Միրտա Մերլինոյի հետ[31]։ Տարդելլին մեկն էր ավելի քան 80 իտալացի հայտնիներից, ովքեր ստորագրել են խնդրագիր՝ հօգուտ 2016 թվականի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի[32]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների[33]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային Գավաթ Եվրոպա Ընդհանուր
ԴիվիզիոնԵլույթներԳոլերԵլույթներԳոլերԵլույթներԳոլերԵլույթներԳոլեր
«Պիզա» 1972–73 Սերիա C 8282
1973–74 332332
Ընդհանուր 414414
«Կոմո» 1974–75 Սերիա B 362362
Յուվենտուս 1975–76 Սերիա A 262403[Ն 1]0332
1976–77 2844112[Ն 2]2447
1977–78 264416[Ն 1]1366
1978–79 294932[Ն 1]0407
1979–80 184207[Ն 3]0274
1980–81 287603[Ն 2]1378
1981–82 223413[Ն 1]0294
1982–83 2651018[Ն 1]3449
1983–84 280618[Ն 3]1422
1984–85 282609[Ն 4]1433
Ընդհանուր 2593555861937552
Ինտեր 1985–86 Սերիա A 192729[Ն 2]3347
1986–87 240716[Ն 2]0371
Ընդհանուր 432143143718
«Սանկտ Գալեն» 1987–88 Շվեյցարիայի Սուպերլիգա 140140
Ընդհանուր կարիերա 393436911751253766
Տարդելլիի 14 համարի իտալական շապիկը։
Ելույթները և գոլերը՝ ըստ հավաքականի և տարիների
ՀավաքականՏարիԵլույթներԳոլեր
Իտալիա[12] 197680
197770
1978131
197942
1980121
198160
1982132
198340
198470
198560
Ընդհանուր816
Թիմ Երկիր Սկիզբ Ավարտ Տվյալներ
ԽՀՈՊՀաղթ%
«Կոմո» {{{2}}} 26 հունիսի 1993 13 հունիսի 1995 79 23 26 30 29,11
«Չեզենա» {{{2}}} 13 հունիսի 1995 25 հոկտեմբերի 1996 48 15 13 20 31,25
Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքական {{{2}}} 18 դեկտեմբերի 1997 10 հոկտեմբերի 2000 25 18 5 2 72,00
Ինտեր {{{2}}} 7 հոկտեմբերի 2000 19 հունիսի 2001 41 15 14 12 36,59
«Բարի ՖԱ» {{{2}}} 29 դեկտեմբերի 2002 11 նոյեմբերի 2003 39 11 15 13 28,21
Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքական {{{2}}} 25 մարտի 2004 11 հոկտեմբերի 2004 8 5 1 2 62,50
«Արեզզո ՖԱ» {{{2}}} 28 փետրվարի 2005 21 ապրիլի 2005 6 2 1 3 33,33
Ընդհանուր 246897582036
  1. 1 2 3 4 5 Ելույթներ Եվրոպայի Գավաթում
  2. 1 2 3 4 Ելույթներ ՈՒԵՖԱ Գավաթում
  3. 1 2 Ելույթներ ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթում
  4. Ութ հանդիպում և մեկ գոլ Եվրոպայի Չեմպիոնների Գավաթում, մեկ ելույթ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olympedia — 2006.
  2. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. http://www.figc.it/it/106339/2531102/Impianti.shtml
  5. 1 2 Hugo Pietra (2004 թ․ մայիսի 21). «Treble chance for Vítor Baía». UEFA.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  6. Jon Carter (2010 թ․ մայիսի 26). «First XI: World Cup celebrations». ESPN. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 3-ին.
  7. John F. Molinaro (2010 թ․ մայիսի 13). «World Cup memories: Tardelli's celebration, 1982». CBC Sports.
  8. 1 2 3 «Italy's greatest midfielders». Sky Sports. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  9. 1 2 3 4 Walter Veltroni (2015 թ․ հոկտեմբերի 17). «Veltroni intervista Tardelli: "Inter e Milan mi scartarono..."» (իտալերեն). Il Corriere dello Sport. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  10. 1 2 3 4 5 6 7 8 9 «Marco Tardelli» (իտալերեն). Storie di Calcio. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  11. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Stefano Bedeschi (2014 թ․ սեպտեմբերի 24). «Gli eroi in bianconero: Marco TARDELLI» (իտալերեն). Tutto Juve.com. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  12. 1 2 3 «Tardelli, Marco» (իտալերեն). FIGC. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. Chris Bevan (2010 թ․ մայիսի 20). «The story of the 1982 World Cup». BBC. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  14. «World Cup 2014: 100 World Cup moments». BBC.com. 2014 թ․ մարտի 5. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  15. 1 2 Mario Sconcerti (2016 թ․ մարտի 28). «Riva il migliore per i lettori di CM. Sconcerti: 'Ma Rivera era al suo livello'» (իտալերեն). Calciomercato.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  16. 1 2 «Modric, Xavi, Pirlo and the top 20 central midfielders in history». Goal.com. 2018 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  17. 1 2 Fabrizio Del Pivo (2000 թ․ հոկտեմբերի 12). «Un tandem col destino nerazzurro Una storia nata in serie C a Pisa, quasi trent'anni fa...» (իտալերեն). Il Tirreno. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  18. Andrea Chiavacci (2014 թ․ հունիսի 6). «Pisa Mondiale, l'urlo di schizzo» (իտալերեն). Tutto Pisa. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  19. ANDREA COCCHI (2012 թ․ հուլիսի 8). «Bearzot, un genio della tattica» (իտալերեն). Mediaset. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  20. Fabio Licari; Andrea Masala; Claudio Gregori (2002 թ․ սեպտեմբերի 27). «Uno Zico davanti alla difesa» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  21. Wayne Girard (2016 թ․ դեկտեմբերի 16). «Three to Watch: Juventus have quality in every department». www.asroma.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  22. Daniele Alfieri (2014 թ․ հոկտեմբերի 30). «Tardelli: "Da piccolo interista. E quando Fraizzoli..."» (իտալերեն). tuttomercatoweb.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  23. Calzaretta, Nicola (2018 թ․ սեպտեմբերի 24). «Dossier stranieri: I nuovi – Marco Tardelli». Guerin Sportivo (իտալերեն). No. հոկտեմբերի 2012. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  24. Gianni Piva (2000 թ․ հոկտեմբերի 14). «Marco e l'Inter luci a San Siro» (իտալերեն). La Repubblica. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  25. «Top 50 Hardest Footballers». empireonline.com. The Times. 2007 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  26. «Resignation of Tardelli». juventus.com. 2007 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
  27. «Giovanni Trapattoni stands down as Republic of Ireland manager». BBC Sport. 2013 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  28. «I voti di Moana «Tardelli da 8 Falcao da 5»». La Gazzetta dello Sport (իտալերեն). 2006 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  29. Spigno, Gregorio (2023 թ․ սեպտեմբերի 24). «Tardelli ha 69 anni: il lavoro da cameriere, Myrta Merlino, l'urlo '82. Cosa fa adesso». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  30. մարտիetti, Simone (2011 թ․ հունիսի 21). «Nicola Tardelli: modello per caso». la Repubblica (իտալերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  31. «Marco Tardelli: "Myrta Merlino è l'amore della mia vita. L'urlo Mundial? Da lì rinacque il Paese"». HuffPost Italia (իտալերեն). 2020 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  32. «Italy's top chef threatens to emigrate if 'No' side wins referendum». The Local. 2016 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  33. Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
  34. 1 2 3 4 5 6 7 Stefano Bedeschi (2014 թ․ սեպտեմբերի 24). «Gli eroi in bianconero: Marco TARDELLI» (իտալերեն). Tutto Juve.com. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Տարդելլի» հոդվածին։