Մարկո Կրիժևչանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Կրիժևչանին
Sveti Marko Križevčanin.JPG
Ծնունդ 1589
Ծննդավայր Կրիժևցի, Koprivnica-Križevci County, Խորվաթիա
Վախճան սեպտեմբերի 7, 1619({{padleft:1619|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:7|2|0}})
Վախճան վայր Կոշիցե, Սլովակիա
Վախճան պատճառ Գլխատում
Թաղման վայր Q13425290?
Սրբացված կարգ Servant of God, Venerable, blessed և կաթոլիկ սուրբ
Հիշատակության օր Սեպտեմբերի 7
Աշխատանք քահանա
Երկիր Խորվաթիա

Մարկո Կրիժևչանին, Մարկո Կրիզին (խորվ.՝ Marko Križevčanin, 1589, Կրիժևցի, Koprivnica-Križevci County, Խորվաթիա - սեպտեմբերի 7, 1619({{padleft:1619|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:7|2|0}}), Կոշիցե, Սլովակիա), Հռոմի կաթոլիկ եկեղեցու սուրբ, քահանա, նահատակ, աստվածաբանության պրոֆեսոր, միսիոներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկո Կրիզինը ծնվել է խորվաթական Կրիժևցի քաղաքում 1589 թվականին։ Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի ճիզվիտական ուսումնարանում, ապա Գրացի համալսարան, որտեղ էլ դարձել է փիլիսոփայության դոկտոր։ Դրանից հետո ընդունվել է Հռոմի գերմանալեզու «Collegium Germanicum et Hungaricum» սեմիարիան, որտեղ սովորել է 1611-1615 թվականներին։ Նա անձամբ իր ազգությունը փաստաթղթերում նշել է խորվաթ, ինչը պահպանված է սեմինարիայի արխիվներում[1]։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քահանա ձեռնադրվելուց հետո Մարկո Կրիզինը վերադարձել է Զագրեբի իր եպիսկոպոսություն, որտեղ մնացել է շատ կարճ ժամանակ։ Հունգարացի կարդինալ Պետեր Պազմանը հրավիրեց նրան Հունգարիա՝ ղեկավարելու Տրնավայի սեմինարիան։ Ավելի ուշ նրան աբբա նշանակեցին Կոշիցեից ոչ հեռու գտնվող բենեդիկտյան վանքում[2]։

Նահատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակ Կոշիցեն հունգարական կալվինիզմի կենտրոնն էր։ Կաթոլիկ եկեղեցու դիրքերն ամրապնդելու համար քաղաքի քաղաքապետը հրավիրում է երկու ճիզվիտների՝ Շտեֆան Պոնգրացին և Մելխիոր Գրոդեցկուն, որպեսզի քաղաքում կաթոլիկություն դասավանդեն, ինչը կալվինիստների շրջանում անհանգստություն առաջացրեց։ Մարկո Կրիժևչանինը օգնեց ճիզվիտներին իրենց միսիոներական գործում։ 1619 թվականի հուլիսի 13-ին Կոշիցեում տեղի ունեցավ կալվինիստների ապստամբություն։ Կալվինիստների բանակի ղեկավար Յուրի Ռակոցին գրավեց Կոշիցեն, և 1619 թվականի սեպտեմբերի 3-ին Մարկո Կրիզինը և ճիզվիտները ձերբակալվեցին[2]։ Յուրի Ռակոցին քահանաներին խոստացավ պահպանել նրանց կյանքը, եթե նրանք հրաժարվեց կաթոլիկ հավատից և դառնան կալվինիստ։ Հոգևորականները հավատարիմ մնացին կաթոլիկությանը և ենթարկվեցին խոշտանգումների, ապա գլխատվեցին[3]։

Սրբադասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկո Կրիժևչանինին սրբերի շարքը դասել է Հռոմի պապ Պիոս X1905 թվականի հունվարի 15-ին և կանոնականացրել Հովհաննես Պողոս II1995 թվականի հուլիսի 2-ին[4]։ Սրբի մասունքները ներկայումս պահպանվում են Տրնավա քաղաքի Սուրբ Աննա կուսանոցում[5]։

Կաթոլիկ եկեղեցում սրբի հիշատակության օրը սեպտեմբերի 7-ն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]