Մարկո Բակիչ
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 1, 1993[1] (32 տարեկան) | ||
| Ծննդավայր | Բուդվա, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||
| Հասակ | 185 սանտիմետր | ||
| Քաշ | 73 կգ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Մարկո Բակիչ (չեռնոգորերեն Marko Bakić, նոյեմբերի 1, 1993[1], Բուդվա, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), չեռնոգորացի ֆուտբոլիստ, հունական «ՕՖԻ» ակումբի և Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող, կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոգրեն» ակումբի սան է: 2011 թվականի ապրիլի 17-ին «Գրբալի» դեմ խաղում նորամուտն է նշել Չեռնոգորիայի առաջնությունում[2]։ Առաջին մրցաշրջանում դարձել է չեմպիոն: Օգոստոսի 27-ին խփել է առաջին գոլը «Բոկելի» դեմ խաղում[3]։
2012 թվականին տեղափոխվել է իտալական «Տորինո»։ 2013 թվականի մայիսի 19-ին «Կատանիայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սերիա A-ում[4]։ Նույն թվականի ամռանը տեղափոխվել է «Ֆիորենտինա»։ Սեպտեմբերի 22-ին «Ատալանտայի» դեմ խաղում նորամուտն է նշել «մանուշակների» կազմում[5]։ 2014 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է «Սպեցիա»։ Օգոստոսի 30-ին «Վարեզեի» դեմ խաղում նորամուտն է նշել Սերիա B-ում[6]։ Դեկտեմբերի 28-ին «Բարիի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Սպեցիայի» կազմում[7]։
Ֆլորենցիա վերադառնալուց հետո չի կարողացել հաղթել հիմնական կազմում տեղի համար պայքարում և 2016 թվականի սկզբին վարձակալությամբ հանձնվել է պորտուգալական «Բելենենսիշին»[8]։ «Վիտորիա Գիմարյեսի» դեմ խաղում նորամուտն է նշել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում: Այդ նույն խաղում խփել է առաջին գոլը նոր թիմի կազմում։ Նույն թվականի ամռանը «Բրագան» Մարկոյին գնել է «Ֆիորենտինայից»։ Օգոստոսի 14-ին «Վիտորիա Գիմարայեսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռաֆա Սիլվային[9]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի օգոստոսի 15-ին Լատվիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Չեռնոգորիայի հավաքականում[10]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոգրեն»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Могрен VS. Грбаль 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011-04-17. Արխիվացված օրիգինալից 2014-04-23-ին. Վերցված է 2014-04-21-ին.
- ↑ «Могрен VS. Бокель 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011-08-27. Արխիվացված օրիգինալից 2014-04-22-ին. Վերցված է 2014-04-21-ին.
- ↑ «Торино VS. Катания 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013-05-19. Արխիվացված օրիգինալից 2014-03-10-ին. Վերցված է 2014-04-21-ին.
- ↑ «Аталанта VS. Фиорентина 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013-09-22. Արխիվացված օրիգինալից 2014-04-23-ին. Վերցված է 2014-04-21-ին.
- ↑ «Варезе VS. Специя 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014-08-30. Արխիվացված օրիգինալից 2016-08-28-ին. Վերցված է 2016-08-22-ին.
- ↑ «Бари VS. Специя 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014-12-28. Արխիվացված օրիգինալից 2016-08-28-ին. Վերցված է 2016-08-22-ին.
- ↑ «Фиорентина отдала Бакича в аренду» (անգլերեն). sports.ru. 2016-01-19. Արխիվացված օրիգինալից 2016-09-11-ին. Վերցված է 2016-08-22-ին.
- ↑ «Витория Гимарайнш VS. Брага 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016-08-14. Արխիվացված օրիգինալից 2016-08-28-ին. Վերցված է 2016-08-22-ին.
- ↑ «Черногория VS. Латвия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012-08-15. Արխիվացված օրիգինալից 2014-04-23-ին. Վերցված է 2014-04-21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Профиль на sports.ru
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Profile Статистика на fscg.co.me
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Բակիչ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալկորկոնի ֆուտբոլիստներ
- Բելենենսիշի ֆուտբոլիստներ
- Բրագայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Մուսկրոն Պերյուվելզի ֆուտբոլիստներ
- Չեռնոգորացի ֆուտբոլիստներ
- Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպեցիայի ֆուտբոլիստներ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ