Մարկո Բալլոտտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկո Բալլոտտա
Marco Ballotta.JPG
Ծնվել էապրիլի 3, 1964(1964-04-03)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԿազալեկիո դե Ռենո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
Marco Ballotta Վիքիպահեստում

Մարկո Բալլոտտա (իտալ.՝ Marco Ballotta; ապրիլի 3, 1964(1964-04-03)[1], Կազալեկիո դե Ռենո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա) իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Ամենատարեց խաղացողը, ով մտել է Սերիա A և ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա։ Ազգային հավաքականի համար չի խաղացել։ Իր կարիերայի ավարտին նա խաղացել է իտալական ութերորդ «Կալկարա» դիվիզիոնի ակումբում`որպես հարձակվող[2]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկոն ծնվել է Էմիլիա Ռոմանիա շրջանի Կազալեկիո դի Ռենո քաղաքում։ Նախքան «Բոկա Լազզարիո» տնային ակումբի մեծահասակների ֆուտբոլում հանդես գալը, Բալոտան միացել է «Բոլոնյա» ակումբի երիտասարդական համակարգին։ 1984 թվականի ամռանը նա միացավ «Մոդենային», որտեղ մնացել է հաջորդ վեց տարիների ընթացքում։ 1991 թվականի հունվարին նա վաճառվել է «Չեզենա»-ին, բայց այնտեղ մնաց ընդամենը վեց ամիս, մինչև կգնվեր «Պարմա»-ի կողմից, ինչպես նաև խաղալով Սերիա A-ում։

1992-1993 թվականներին Բալլոտտան գտնվում էր հիանալի մարզավիճակում, իսկ «Պարմա»-ն հաղթել է ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը, Գավաթային առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը։ Այնուամենայնիվ հաջորդ մրցաշրջանում նա այնքան էլ հաջող չէր խաղում և մրցաշրջանում ակումբի համար ընդամենը երեք հանդիպում է անցկացրել։ Նա ՈւԵՖԱ Սուպեր գավաթի խաղարկությունում մասնակցել է «Միլան»-ի նկատմամբ տարած հաղթանակի երկու խաղում՝ ընդհանուր 2։1 հաշվով։ Բայց Գավաթի խաղարկությունում խաղադաշտ մտավ «խաչակիրների» մեկ այլ դարպասապահ՝ Լուկա Բուչչին[3]։

Ֆուտբոլային երկարակեցության ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենատարեց խաղացողի ռեկորդ, ով 2005 թվականի հոկտեմբերի 23-ին իտալական Սերիա A -ում մտել է դաշտ`41 տարեկան, 6 ամսական և 20 օրականում նա խաղացել է հռոմեական դերբիում` «Ռոմա»-ի և «Լացիո»-ի միջև: Նախորդ ռեկորդը պատկանում էր իտալացի լեգենդար դարպասապահ Դինո Ձոֆին, ով 1983 թվականի մայիսի 15-ին խաղադաշտ է մտել 41 տարեկան 2 ամսական և 17 օրականում[4]: Դրանից հետո նրա յուրաքանչյուր մուտքը խաղադաշտում փաստացի թարմացնում էր իր նվաճումը: Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել 2008 թվականի մայիսի 11-ին 44 տարեկան 38 օրականում:
  • Ամենատարեց խաղացողի ռեկորդ, ով խաղադաշտ է դուրս եկել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում: Բալլոտտան խաղադաշտ է դուրս եկել 2005 թվականի հոկտեմբերի 23-ին` 43 տարեկան 168 օրականում, երբ խաղաց հունական «Օլիմպակոս»-ի դեմ[5]։ Նախորդ ռեկորդը պատկանում էր նույնպես իտալացի, «Միլան»-ի նախկին խաղացող Ալեսսանդրո Կոստակուրտաին, ով 2006 թվականի նոյեմբերի 21-ին խաղում էր հունական ԱԵԿ-ի դեմ 40 տարեկան և 211 օրական հասակում։ Վերջին անգամ նա այս մրցաշարում խաղացել է 2007 թվականի դեկտեմբերի 11-ին, «Ռեալ»-ի դեմ` «Սանտյագո Բերնաբեու» խաղադաշտում, երբ 43 տարեկան 8 ամսական և 8 օրական էր։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոդենա»
  • Չեմպիոնների Սերիա С`1895-1896,1989-1990
«Պարմա»
«Լացիո»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Чемпионат.ру: Видеоотчёт об участии 44-летнего Баллотты в футбольном матче(չաշխատող հղում)
  3. BALLOTTA MARCO CARRIERA, STAGIONI, SQUADRE, PRESENZE E GOAL
  4. Баллотта побил рекорд Дзоффа Новость на сайте «Спорт-Экспресса» от 24 октября 2005 года
  5. Рекорд от Баллотты. Новость на сайте uefa.com от 18 сентября 2007 года (копия в веб-архиве)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]