Jump to content

Մարկուս Ֆորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Ֆորս
Քաղաքացիությունը  Ֆինլանդիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 18, 1999(1999-06-18)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Տուրկու, Ֆինլանդիա
Դիրք attacker

Մարկուս Ֆորս (ֆիններեն՝ Marcus Forss, հունիսի 18, 1999(1999-06-18)[1], Տուրկու, Ֆինլանդիա), ֆինն ֆուտբոլիստ, անգլիական «Միդլսբրո» ակումբի և Ֆինլանդիայի ազգային հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2012 թվականը խաղացել է ֆիննական մի շարք ֆուտբոլային թիմերում։ 2012 թվականի13-ամյա Մարկուսը դարձել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի խաղացող[2]: 2017 թվականի հունիսին տեղափոխվել է «Բրենտֆորդ»։ 2017/18 մրցաշրջանում հանդես է եկել ակումբի պահեստային թիմում՝ 23 խաղում դառնալով 11 գոլի հեղինակ[3]: 2018/19 մրցաշրջանում ընդգրկվել է «Բրենտֆորդի» հիմնական կազմում: 2018 թվականի օգոստոսի 14-ին «Բրենտֆորդի» կազմում նորամուտն է նշել «Սաութենդ Յունայթեդի» դեմ անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում՝ աչքի ընկնելով խփած գնդակով[4][5]: 2018 թվականի օգոստոսի 25-ին Չեմպիոնշիփում «Բլեքբերն Ռովերսի» դեմ խաղում նորամուտն է նշել մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով[6]:

2019 թվականի սեպտեմբերի սկզբին նոր քառամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ, որից հետո վարձավճարով տեղափոխվել է Լիգա 1-ի «Ուիմբլդոն» ակումբ[7]: 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի հունվար Լիգա 1-ի 18 հանդիպումներում խփել է 11 գոլ, որից հետո վերադարձել է «Բրենտֆորդ» ստացած վնասվածքից ապաքինվելու համար[8]: Վնասվածքից ապաքինվելուց հետո 2020/21 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Բրենտֆորդի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ: 2020/21 մրցաշրջանի արդյունքներով «Բրենտֆորդը» դուրս է եկել Պրեմիեր լիգա՝ հաղթելով Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆում:

2022 թվականի հուլիսի 28-ին տեղափոխվել է «Միդլսբրո»՝ կնքելով քառամյա պայմանագիր[9]: Հուլիսի 30-ին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում նորամուտն է նշել առաջնության 1-ին տուրի խաղում (1:1)՝ 63-րդ րոպեին փոխարինելով Դունկան Ուոթմորին[10]: Օգոստոսի 6-ին «ռեչնիկների» կազմում առաջին գոլն է խփել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ արտագնա խաղում[11]:

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ֆինլանդիայի Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 հավաքականներում:

2020 թվականի նոյեմբերին Ֆինլանդիայի գլխավոր հավաքականից ստացել է առաջին հրավերը[12]: 2020 թվականի նոյեմբերի 11-ին նորամուտն է նշել ազգային հավաքականում՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ խփելով առաջին գոլը խաղում։ Ֆինները 2:0 հաշվով հաղթել են ֆրանսիացիներին[13]:

2021 թվականի հունիսի 1-ին ընդգրկվել է Եվրո-2020-ի Ֆինլանդիայի հավաքականի հայտացուցակում[14]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է ֆուտբոլային ընտանիքում. Նրա հայրը՝ Տերոն և եղբայրը՝ Նիկլասը, նույնպես ֆուտբոլիստներ են[15]: Մարկուսի պապը՝ Ռայներ Ֆորսը, հանդես է եկել Ֆինլանդիայի գլխավոր, պահեստային և օլիմպիական հավաքականներում[15]:

Մարկուսը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, իսկ նրա մանկության ֆուտբոլային կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է[2]:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրենտֆորդ»

  • Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի հաղթող՝ 2021

Անձնական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տարվա խաղացող «Բրենտֆորդի» պահեստային թիմում՝ 2017/18
  • «Ուիմբլդոնի» Տարվա երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2019/20
  • Անգլիայի ֆուտբոլի լիգայի ամսվա երիտասարդ խաղացող՝ հոկտեմբեր 2019

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Slavin, Chris. (2019 թ․ սեպտեմբերի 10). «Debut goal provides 'massive' boost for Marcus ahead of Shrewsbury» (անգլերեն). AFCWimbledon.co.uk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  3. «Marcus Forss signs new contract» (անգլերեն). BrentfordFC.com. 2018 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  4. «Southend United vs. Brentford» (անգլերեն). Soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  5. «Carabao Cup: Southend United 2-4 Brentford» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  6. «Blackburn Rovers vs. Brentford» (անգլերեն). Soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  7. «Marcus Forss signs new long-term contract and joins AFC Wimbledon on loan» (անգլերեն). BrentfordFC.com. 2019 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  8. «Marcus Forss returns to Brentford» (անգլերեն). BrentfordFC.com. 2020 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  9. Marcus Forss: Middlesbrough sign Brentford striker for undisclosed fee Արխիվացված 2022-08-28 Wayback Machine, BBC Sport (28 июля 2022)
  10. Middlesbrough 1-1 West Bromwich Albion - Baggies come from behind to draw at Boro Արխիվացված 2022-08-31 Wayback Machine, BBC Sport (30 июля 2022)
  11. Queens Park Rangers 3-2 Middlesbrough - Rs hold on to claim first win of season Արխիվացված 2022-08-28 Wayback Machine, BBC Sport (6 августа 2022)
  12. «Marcus Forss gets Finland call-up» (անգլերեն). BrentfordFC.com. 2020 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  13. Thompson, Peter. (2020 թ․ նոյեմբերի 12). «France 0-2 Finland: World champions stunned by 21-year-old debutants» (անգլերեն). Goal.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  14. «Tässä on Huuhkajien EM-kisajoukkue!» (ֆիններեն). palloliitto.fi. 2021 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  15. 15,0 15,1 «Två generationer Forss fortsätter i BK-46» (շվեդերեն). Vastranyland.fi. 2016 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]