Մարկուս Շուբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մարկուս Շուբերտ
2017-08-11 TuS Koblenz vs. SG Dynamo Dresden (DFB-Pokal) by Sandro Halank–154.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 12, 1998(1998-06-12)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Freiberg, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա, Գերմանիա
Հասակ 186 սմ
Քաշ 82 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ
Համար 23
Պատանեկան կարիերա
2004-2008 Գերմանիա Լոկ Նոսսեն
2008-2011 Գերմանիա Ռեզաեր
2011-2017 Գերմանիա Դինամո (Դրեզդեն)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2019 Գերմանիա Դինամո (Դրեզդեն) 41 (-58)
2019-մինչ հիմա Գերմանիա Շալկե 04 9 (-18)
2020-մինչ հիմա Գերմանիա   Այնտրախտ Ֆրանկֆուրտ 0 (0)
Ազգային հավաքական
2015 Գերմանիա Գերմանիա (մինչև 17) 2 (0)
2015-2016 Գերմանիա Գերմանիա (մինչև 18) 4 (0)
2016-2017 Գերմանիա Գերմանիա (մինչև 19) 7 (0)
2017-2019 Գերմանիա Գերմանիա (մինչև 20) 5 (0)
2018-մինչ հիմա Գերմանիա Գերմանիա (մինչև 21) 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 30, 2020:

Մարկուս Շուբերտ (գերմ.՝ Markus Schubert, հունիսի 12, 1998 թ., Ֆրայբուրգ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուբերտը «Լոկ Նեսսեն», «Ռեզաեր» և Դրեզդենի «Դինամո» ֆուտբոլային ակումբների սանն է եղել։ 2015 թ. նոյեմբերի 28-ին դարպասապահը իր առաջին խաղն է անցկացնում Գերմանիայի երրորդ լիգայում, երբ թիմը մրցում էր «Պրոյսսեն» ակումբի հետ [2]։ Մրցաշրջանի արդյունքներով դարպասապահը կարողանում է օգնել իր թիմին խաղալու ավելի բարձր դիվիզիոնում։ 2018 թ. հունվարի 25-ին իր առաջին խաղն է անցկացնում Երկրորդ Բունդեսլիգայում, երբ թիմը մրցում էր «Սանկտ-Պաուլի» ակումբի հետ [3]։ 2019 թ. ամռանը դարպասապահը 4 տարվա պայմանագիր է կնքում «Շալկե 04» ակումբի հետ [4]։ Բունդեսլիգայում իր առաջին խաղն անցկացնում է դեկտեմբերի 15-ին, երբ թիմը մրցում էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ակումբի հետ [5]։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. Շուբերտը Գերմանիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի կազմում կարողանում է դառնալ Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Բայց այդ մրցաշարում նա պահեստային դարպասապահ էր և խաղադաշտ դուրս չի գալիս։ Նույն տարում Շուբերտը մասնակցում է նաև Չիլիում Աշխարհի առաջնությանը, բայց այստեղ ևս խաղադաշտ դուրս չի գալիս։

2016 թ. դարպասապահը մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, բայց խաղադաշտ դուրս չի գալիս։

2019 թ. մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի կազմում մասնակցում է Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը, բայց խաղադաշտ դուրս չի գալիս։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Գերմանիա (մինչև 17)

  • Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն - 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Динамо Дрезден VS. Пройссен Мюнстер 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-11-28 
  3. «Динамо Дрезден VS. Санкт-Паули 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-01-25 
  4. «FC Schalke 04 sign Markus Schubert»։ Schalke 04։ 5 July 2019 
  5. «Шальке 04 VS. Айнтрахт Франкфурт-на-Майне 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-12-15 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]