Մարկուս Յուրգենսոն
Մարկուս Յուրգենսոն էստ․՝ Markus Jürgenson | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 9, 1987[1] (36 տարեկան) կամ սեպտեմբերի 19, 1987 (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 65 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարկուս Յուրգենսոն (էստ․՝ Markus Jürgenson, սեպտեմբերի 9, 1987[1] կամ սեպտեմբերի 19, 1987, Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի ֆուտբոլիստ, «Լևադիա» ակումբի աջ պաշտպան։ Հանդես է եկել Էստոնիայի ազգային հավաքականում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկուս Յուրգենսոնը «Տամմեկա» (Տարտու) ակումբի սան է։ Ակումբի հիմնական թիմում նորամուտը նշել է 2003 թվականին առաջին լիգայում, իսկ 2005 թվականին՝ բարձրագույն դիվիզիոնում։ 2007 թվականին տեղափոխվել է Տալլինի ՏՖՄԿ, որի կազմում հանդես է եկել երկու մրցաշրջան։
2009 թվականին տեղափոխվել է Տալլինի «Ֆլորա»[2], որի կազմում հանդես է եկել ութ մրցաշրջան և այդ ընթացքում անցկացրել է ավելի քան 250 խաղ, դարձել է երկրի եռակի չեմպիոն, բազմակի մրցանակակիր և Էստոնիայի գավաթակիր[3]։
2017 թվականին հանդես է եկել Ֆինլանդիայի առաջնությունում ՎՊՍ ակումբի կազմում[4]։
2018 թվականին տեղափոխվել է «Լևադիա»։ 2018 թվականին դարձել է Էստոնիայի առաջնության արծաթե մեդալակիր, Էստոնիայի գավաթակիր և Սուպերգավաթի դափնեկիր։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդես է եկել Էստոնիայի երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։
Ազգային հավաքականում նորամուտը նշել է 2010 թվականի դեկտեմբերի 18-ին Չինաստանի դեմ խաղում[5]։ 2010 թվականի դեկտեմբերին անցկացրել է երկու հանդիպում, այնուհետև մինչև 2014 թվականը հանդես չի եկել հավաքականում։ Հավաքականում վերջին խաղն անցկացրել է 2016 թվականի նոյեմբերի 20-ին Սենտ Կիտս և Նևիսի հավաքականի դեմ։ Ընդհանուր առմամբ Մարկուս Յուրգենսոնն ազգային հավաքականում անցկացրել է ինը խաղ։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էստոնիայի չեմպիոն (3) – 2010, 2011, 2015
- Էստոնիայի գավաթակիր (5) – 2009, 2011, 2013, 2016, 2018
- Էստոնիայի Սուպերգավաթակիր (6) – 2009, 2011, 2012, 2014, 2016, 2018
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը՝ Կալլե Յուրգենսոնը (ծնվ․՝ 1960), պահպանողական քաղաքական գործիչ, Ռիյգիկոգուի 7-9 գումարումների պատգամավոր (1992-2003) «Իսամաալիյթ» կուսակցությունից, նախկինում ներկայացրել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը։ Հորեղբայրը՝ Տոյվո Յուրգենսոնը (ծնվ․՝ 1957), եղել է պատգամավոր և Էստոնիայի կառավարության նախարար։ Պապը՝ Ակսել Յուրգենսոնը (1928-1985), Տալլինի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Markus Jürgenson siirdus FC Florasse» (Estonian)։ Soccernet.ee։ նոյեմբերի 16, 2008
- ↑ «Flora lõpetas koostöö kahe tänavu koondist esindanud mehega» (Estonian)։ Soccernet.ee։ նոյեմբերի 8, 2016
- ↑ «Lõpuks ametlik: Jürgenson on Vaasa mees»։ Soccernet.ee։ փետրվարի 10, 2017
- ↑ Football MATCH: 18.12.2010 China v Estonia
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆւտբոլիստի էջը eu-football.info կայքում
- Ակումբային վիճակագրությունը ԷՖ կայքում
- Հավաքականւմ ելույթների վիճակագրությունը ԷՖՄ կայքում
|