Մարկոս Աննեոս Լուկանոս (Marcus Annaeus Lucanus) (նոյեմբերի 3, 39, Corduba, Իսպանական Բետիկա, Հռոմեական կայսրություն և Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա[1] - ապրիլի 30, 65, Հռոմ, Հռոմեական կայսրություն), հռոմեացի բանաստեղծ։ Փիլիսոփա Սենեկայի եղբորորդին։ Մասնակցել է Ներոնի դեմ դավադրությանը, Ներոնի հրամանով էլ ինքնասպան եղել։ Մեզ է հասել Լուկանոսի «Փարսալիա կամ Քաղաքացիական պատերազմի մասին» պատմական անավարտ պոեմը (բաղկացած է 10 գրքից, պարունակում է 800 ոտանավոր), որը պատկերում է Կեսարի և Պոմպեոսի պատերազմը մ.թ.ա. 49-47[փա՞ստ] թվականին։ Գրված է ողբերգական պաթոսով, հռետորական արվեստով։ Լուկանոսին բարձր են գնահատել Դանթեն, Կոռնելը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 678)։