Մարկոս Ալոնսո (ֆուտբոլիստ)
Մարկոս Ալոնսո իսպ.՝ Marcos Alonso Peña | |||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 1, 1959[1][2] | ||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Սանտանդեր, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
| Մահվան ամսաթիվ | փետրվարի 9, 2023[3][4][5] (63 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
| Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
| Հասակ | 176 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
| Դիրք | եզրային կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
| Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||||||||||||||
Մարկոս Ալոնսո Պենյա (իսպ.՝ Marcos Alonso Peña, հոկտեմբերի 1, 1959[1][2], Սանտանդեր, Իսպանիա - փետրվարի 9, 2023[3][4][5], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հայտնի է իր ելույթներով «Ատլետիկո Մադրիդ», «Բարսելոնա» ակումբներում և Իսպանիայի հավաքականի կազմում։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո մարզել է մի շարք իսպանական ակումբներ։ Ֆուտբոլիստի որդին է Մարկոս Ալոնսո Իմասան, հայրը՝ Մարկոս Ալոնսո Մենդոսան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոնսոն «Ռեալ Մադրիդ» ակումբի սան է։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր դեբյուտը նա կատարել է «Ռասինգ Սանտանդեր» ակումբում 1977 թվականին, երկու տարի հետո տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո» ակումբ, իսկ 1982 թվականին սկսել է խաղալ «Բարսելոնա» ակումբում, որի կազմում անցկացրել է հինգ մրցաշրջան, որոնք եղել են նրա լավագույնը նրա կարիերայում։ Այդ տարիներին նա թիմի հետ միասին նվաճել է Իսպանիայի բոլոր հիմնական տիտղոսները և հասել ՈՒԵՖԱ Չեմպիոնների գավաթի խաղարկության երզրափակիչ։ «Բարսելոնա» ակումբից հետո նա վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ», սակայն նրա կարիերան անկում էր ապրում, և շուտով նա ավարտել է իր կարիերան «Ռասինգ Սանտանդեր» ակումբում։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոնսոն Իսպանիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 1981 թվականի մարտի 25-ին՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում նա անցկացրել է ընդհանուր առմամբ 22 խաղ և խփել մեկ գոլ՝ գրավելով Իսլանդիայի հավաքականի դարպասը։ Իսպանիայի հավաքականի կազմում Մարկոս Ալոնսոն մասնակցել է 1984 թվականի Եվրոպայի առաջնությանը, որում Իսպանիան հասել է մինչև եզրափակիչ։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացողի կարիերան ավարտելուց մի քանի տարի անց Ալոնսոն դարձել է «Ռայո Վալեկանո» ակումբի մարզիչը, ապա մարզել է մի շարք հայտնի իսպանական ակումբներ, որոնց թվում էին «Սևիլյան», «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Սարագոսան», «Ռեալ Վալյադոլիդը», «Մալագան»[6], սակայն այդքան էլ մեծ հաջողություն չի ունեցել։ 2008 թվականին նա ղեկավարել է «Գրանադա-74» ակումբը, որը հետագայում դադարեցրել է իր գոյությունը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկոս Ալոնսոյի հայրը՝ Մարկոս Ալոնսո Իմասը, նույնպես եղել է ֆուտբոլիստ, 1950-1960-ական թվականներին խաղացել է Մադրիդի «Ռեալում»։ Նրա որդին՝ Մարկոս Ալոնսո Մենդոսան, նույնպես խաղացել է ակումբի երիտասարդական համակարգում և Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականում[7][8] ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարսելոնա
- Իսպանիայի չեմպիոն (1) - 1984/85
- Իսպանիայի գավաթակիր (1) - 1982/83
- Իսպանիայի սուպերգավաթակիր (1) - 1983
- Իսպանիայի Լիգայի գավաթակիր (2) - 1982/83, 1985/86
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) - 1985/1986
Իսպանիայի հավաքականում
- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (1) - 1984
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 2,0 2,1 FBref.com
- ↑ 3,0 3,1 3,2 Fallece Marcos Alonso Peña (իսպ.)
- ↑ 4,0 4,1 4,2 SDNA Μάρκος Αλόνσο Πένια (հուն.)
- ↑ 5,0 5,1 5,2 Muere Marcos Alonso a los 63 años (իսպ.) — RTVE, 2023.
- ↑ Barbado, J.C. (2006 թ․ հոկտեմբերի 30). «Marcos Alonso, destituído» [Marcos Alonso, dismissed]. Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Bryan, Paul (2009 թ․ հունիսի 30). «Spain unveil provisional party». UEFA. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Bhardwaj, Vaishali (2018 թ․ մարտի 27). «From grandfather, to father to son: Chelsea's Marcos Alonso makes football history with Spain debut». London Evening Standard. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Սանտանդեր քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 9 մահեր
- 2023 մահեր
- Մադրիդ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատլետիկո Մադրիդի մարզիչներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռասինգ Սանտանդերի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սարագոսայի ֆուտբոլային մարզիչներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Իսպանացի օլիմպիական մարզիկներ
- Քաղցկեղից մահացածներ