Մարկաս Զինգերիս
Մարկաս Զինգերիս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1947 (75 տարեկան) |
Ծննդավայր | Prienai, Լիտվա |
Մասնագիտություն | բանաստեղծ և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Մարկաս Զինգերիս (լիտ.՝ Markas Zingeris, հունվարի 2, 1947, Prienai, Լիտվա), լիտվացի գրող, բանաստեղծ, թատերագիր, թարգմանիչ, լրագրող։ Վիլնոյի գաոնի հրեական պետական թանգարանի տնօրենն է (2005 թվականից)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Վիլնյուսի համալսարանի լրագրության ֆակուլտետը (1971)։
1971-1977 թվականներին դասավանդել է Կաունասի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Կուսակցության անդամակցել հրաժարվելուց հետո հեռացվել է աշխատանքից և դուրս է եկել փիլիսոփայության ասպիրանտուրայից։
Աշխատել է Կաունասի Վիտաուտասի անվան ռազմական թանգարանում, Լիտվայի գյուղատնտեսական ակադեմիայում (Կաունաս), Վիլնյուսի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ինստիտուտում։
Նա հրատարակել է բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ՝ «Տուն մայրի ծառից» («Namas iš kedro», 1984), «Մանկության երեկո» («Vakaras vaikystėje», 1989), «Ինչքան մայրամուտներ» («Šitiek saulėlydžių», 1993), պատմվածքների ժողվածուներ՝ «Պատրանք» («Iliuzionas» (2000)): «Շատրվանների շուրջ» կամ «Փոքրիկ Փարիզ» («Aplink fontaną, arba Mažasis Paryžius», 1998), «Երաժշտությամբ զբաղվել երկուսով» («Grojimas dviese», 2002) վեպերի և այլ ստեղծագործությունների հեղինակ է։ Զինգերիսի ստեղծագործությունները թարգմանվել են ինը լեզուներով՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, դանիերեն, ռուսերեն, իդիշ, ֆիններեն, լեհերեն, հունգարերեն։
Նա լիտվերեն է թարգմանել Իսահակ Բաշևիս Զինգերի պատմվածքները, Իոսիֆ Բրոդսկու ստեղծագործությունները։
Լիտվայում նացիստական և խորհրդային օկուպացիոն ռեժիմի հանցագործությունների հետաքննության միջազգային հանձանժողովի ծրագրային տնօրենն է 1999 թվականից։
Լիտվացիների և հրեաների միջև փոխհամաձայնության լիտվական հասարակական կենտրոնի ղեկավարն է։
2009 թվականի փետրվարին Լիտվիայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուս խորհրդականն էր հրեաների ցեղասպանության հարցերով[2]։
Լիտվայի Գրողների միության անդամ է (1990 թվականից), Լիտվիայի PEN միջազգային կազմակերպություն անդամ է։
Նա ապրում և աշխատում է Վիլնյուսում։ Կրտսեր եղբայրը Լիտվայի քաղաքական գործիչ Էմանուելիս Զինգերիսն է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բամբակի և գործվածքի միավորման Պետրաուսկասի անվան պարգև (1984 թվական, «Տուն մայրի ծառից» բանաստեղծությունների գրքի համար (Namas iš kedro)):
- 1988 թվականին Կաունասի «Աուդեյաս» ֆաբրիկայի բանաստեղծական լավագույն գրքի մրցանակ (1989, «Մանկության երեկո» (Vakaras vaikystėje))։
- «Один лит» մրցանակ (2000, «Պատրանք» («Iliuzionas») գրքի համար)։
- Լիտվայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ (2003)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.1000metu.lt/Pages/biography.aspx?ID=1548(չաշխատող հղում)
- ↑ W publikacjach polskojęzycznych na Litwie występuje często jako Marek Zinger, zob.: "Społeczni konsultanci premiera", Radio znad Wilii, 12 lutego 2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Zingeris, Markas Archived 2007-09-27 at the Wayback Machine.
- Маркас Зингерис на сайте публичного учреждения «Books from Lithuania» (լիտվ.) (անգլ.) (ռուս.) (գերմ.) (ֆր.)
- Маркас Зингерис на сайте Союза писателей Литвы(չաշխատող հղում) (լիտվ.) (անգլ.) (ռուս.) (ֆր.)
- Հունվարի 2 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիտվայում ծնվածներ
- Վիլնյուսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լիտվացի գրողներ
- Լիտվացի բանաստեղծներ
- Լիտվացի թարգմանիչներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային լրագրողներ