Մարլենկա Շտուպիցա
| Մարլենկա Շտուպիցա | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 17, 1927[1] |
| Ծննդավայր | Մարիբոր, Սլովենիա |
| Մահացել է | հունիսի 17, 2022[2][3] (94 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լյուբլյանայի համալսարան |
| Մասնագիտություն | նկարչուհի, նկարազարդող, վիզուալ արտիստ և արվեստագետ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Marija Lucija Stupica? |
Մարլենկա Շտուպիցա (ի ծնե՝ Մարլենկա Մուկ, դեկտեմբերի 17, 1927[1], Մարիբոր, Սլովենիա - հունիսի 17, 2022[2][3]) սլովենացի նկարիչ՝ մանկական գրքերի նկարազարդող։ Նկարազարդել է ավելի քան հարյուր մանկական գիրք և համարվում է սլովենացի լավագույն նկարազարդողներից մեկը[4]:
Կյանք և աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտուպիցան ծնվել է որպես Մարլենկա Մուկ Մարիբորում` Սերբերի, Խորվաթների և Սլովենացիների թագավորություն, 1927 թվականի դեկտեմբերի 17-ին[5]։ Նա սովորել է Լյուբլյանայի գեղարվեստի ակադեմիայում, Սլովենիայի ժողովրդական հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն, որն ավարտել է 1950 թվականին։ Այդ ժամանակ նա նաև ճանապարհորդել է բազմաթիվ եվրոպական երկրներ։ Նա արդեն նկարազարդել է որպես ուսանողուհի։ Ընդհանուր առմամբ, իր կյանքի ընթացքում նա նկարազարդել է ավելի քան հարյուր մանկական գիրք, ինչպես նաև աշխատել է որպես գովազդային դիզայներ և տիկնիկային բեմանկարիչ։ Նա ցուցահանդեսներ է անցկացրել Տոկիոյում, Բրատիսլավայում, Բոլոնիայում և Հռոմում[6]։ Նրա սիրելի մոտիվներն էին բնապատկերը, ջուրը, ծառերը և երկինքը։ Նա նկարազարդել է Գրիմ եղբայրների, Հանս Քրիստիան Անդերսենի, Աստրիդ Լինդգրենի և Էլա Պերոչիի հեքիաթները, ի թիվս այլոց[4]։ Նրա դուստրը՝ Մարիա Լուսիա Շտուպիցան, նույնպես ճանաչված նկարազարդող էր։
Նա մահացել է Լյուբլյանայում 2022 թվականի հունիսի 17-ին՝ 94 տարեկան հասակում[7]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին Շտուպիցան արժանացել է Պրեշերենի հիմնադրամի մրցանակին՝ մանկական գրքերի նկարազարդման ոլորտում իր նվաճումների համար[8]։ Նա նաև ռեկորդային վեց անգամ՝ 1950, 1952, 1954, 1959, 1960 և 1970 թվականներին, ինպես նաև նույն մրցանակը՝ նկարազարդման ոլորտում իր ողջ կյանքի նվաճումների համար՝ 1999 թվականին[9]։ 2013 թվականին նա նաև արժանացել է Պրեշերենի մրցանակին՝ իր ողջ կյանքի նվաճումների համար[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 https://siol.net/novice/slovenija/umrla-slikarka-in-ilustratorka-marlenka-stupica-581966
- 1 2 https://english.sta.si/3050859/legendary-illustrator-marlenka-stupica-dies
- 1 2 «Marlenka Stupica: Pravljice lahko potešijo osnovne človeške stiske» [Marlenka Stupica: Fairytales can Quench Human Distresses]. MMC RTV Slovenija (Slovenian). 2013 թ․ փետրվարի 8.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Poslovila se je edinstvena Marlenka Stupica, ena prvih dam slovenske ilustracije» [The unique Marlenka Stupica, one of the first ladies of Slovenian illustration, said goodbye]. Radiotelevizija Slovenija. 2022 թ․ հունիսի 17. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Urblíková, Anna, ed. (1975). «Marlenka Stupica». Bienále ilustrácií Bratislava, Československo, '71 '73. Mladé letá. OCLC 2910600.
- ↑ «Legendary illustrator Marlenka Stupica dies». Slovenian Press Agency (STA). 2022 թ․ հունիսի 17. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Prešernove nagrade» (սլովեներեն). Government of the Republic of Slovenia. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Mladinska Knjiga Publishing House site Արխիվացված 18 Դեկտեմբեր 2010 Wayback Machine
- ↑ Jaklič, Tanja (2013 թ․ փետրվարի 7). «Prešernovi nagradi Marlenki Stupici in Zorku Simčiču» [Prešeren Awards to Marlenka Stupica and Zorko Simčič]. Delo.si (Slovenian).
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)