Մարի Յուխաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Յուխաչ
գերմ.՝ Marie Juchacz
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1879(1879-03-15)[1][2][3][…]
ԾննդավայրԳորժուվ-Վելկապոլսկացի, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էհունվարի 28, 1956(1956-01-28)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանCologne Southern Cemetery
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՎայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
 Marie Juchacz Վիքիպահեստում

Մարի Յուխաչ (գերմ.՝ Marie Juchacz, ի ծնե՝ Գոլկե (գերմ.՝ Gohlke), մարտի 15, 1879(1879-03-15)[1][2][3][…], Գորժուվ-Վելկապոլսկացի, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունվարի 28, 1956(1956-01-28)[1][2][3][…], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն)[4], Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստ, սոցիալական բարեփոխումների և կանանց իրավունքների պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոշատախտակ Կյոպենիկում՝ Շմաուսշտրասսե , 83 հասցեում

Մարի Յուխաչը ծնվել է 1879 թվականի մարտի 15-ին Լանդսբերգ-նա-Վարտեում։ 1893 թվականին՝ Լանդսբերգ-նա-Վարտեի ութամյա դպրոցն ավարտելուց հետո, Մարին եղել է սպասուհի, իսկ դրանից հետո որոշ ժամանակ աշխատել է գործարանում։ 1896-1898 թվականներին աշխատել է որպես սանիտարուհի։ Այնուհետև՝ սովորելուց հետո, սկսել է աշխատել որպես դերձակուհի և դրանով զբաղվել մինչև 1913 թվականը։ 1903-1906 թվականներին ամուսնացած է եղել դերձակ Բերնհարդ Յուխաչի հետ[5]։ 1903 թվականին ծնվել է նրանց դուստր Լոտեն[5]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աննա Մարիա Շուլտի, Էլիզաբեթ Ռյոլի և Էլզա Մեերֆելդի հետ աշխատել տնագործական աշխատանքների տրամադրման կենտրոնում, ինչպես նաև ընդգրկված է եղել պարենամթերքի հանձնաժողովի կազմում։

Սոցիալիստ Ավգուստ Բեբելի «Կինը և սոցիալիզմը» և պացիֆիստ Բերտա ֆոն Զուտների «Կորչի զենքը» գրքերի ազդեցությամբ հետաքրքվել է քաղաքականությամբ։ 1908 թվականից եղել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամ։ 1917 թվականին՝ այն բանից հետո, երբ Կլարա Ցետկին՝ որպես ձախ թևի անդամ, որ ստեղծել էր ԳԱՍԴԿ-ն (Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), դուրս եկավ ԳՍԴԿ-ից, Յուխաչը Ֆրիդրիխ Էբերտի առաջարկությամբ զբաղեցրեց կուսակցության կանանց հարցերով քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև Ցետկինին փոխարինեց Die Gleichheit կանանց ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում։

1919 թվականին Յուխաչը եղել է Վեյմարի հիմնադիր ժողովում ընտրված 37 կանանցից մեկը (ԳՍԴԿ-ի պատգամավորների թվում ընտրվել է նաև Մարի Յուխաչի քույրը՝ Էլիզաբեթ Ռյոլը)[4]։ Փետրվարի 19-ին Յուխաչը հանդես է եկել ելույթով, որն սկսել է հետևյալ խոսքերով.

Պարոնա՛յք և տիկնա՛յք (Աշխուժացում սրահում:) Սա առաջին դեպքն է, որ կինն իրավունք է ստացել խորհրդարանում խոսելու ազատ և տղամարդկանց հետ հավասար իրավունքներով, և ես կարող եմ լիարժեք օբյեկտիվությամբ փաստել, որ սա հեղափոխություն է և այն բանի նշանը, որ Գերմանիան հաղթահարում է հին նախապաշարմունքները:

Մարի Յուխաչը եղել է Հիմնադիր ժողովի սահմանադրական հանձնաժողովի միակ կինը։

1919 թվականի դեկտեմբերի 13-ին հիմնել է Arbeiterwohlfahrt (AWO) բանվորական բարեգործական կազմակերպությունը[4][6] և այն ղեկավարել մինչև 1933 թվականը։

1920-1933 թվականներին եղել է ռայխստագի անդամ։

Նացիստների իշխանության գալուց հետո նրանց կողմից այրվել է Յուխաչի «Բարեգործական օգնություն բանվորներին» գիրքը, իսկ Յուխաչը ներգաղթել է Սաար։ Այն բանից հետո, երբ 1935 թվականի հունվարի 13-ին Սաարի բնակչությունը քվեարկել է Գերմանիայի հետ վերամիավորման համար, Յուխաչը տեղափոխվել է Էլզաս, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո՝ Փարիզ, այնուհետև՝ Մարսել։ 1941 թվականին անօրինական մեկնել է ԱՄՆ։

1949 թվականին վերադարձել է Գերմանիա և դարձել AWO պատվավոր նախագահ[6][7]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ Յուխաչի անվանվել են փողոցներ և մի քանի քաղաքներ։ 1969 թվականին AWO կազմակերպությունը ստեղծել է Մարի Յուխաչի անվան մեդալ։ Նրա անունն է կրում բունդեսթագի շենքի այն սրահը, որտեղ նիստ է անում ԳՍԴԿ խմբակցության ղեկավարությունը։ 2003 թվականին գերմանական փոստը «Գերմանական պատմության կին գործիչներ» նամակնիշների շարքում թողարկել է Յուխաչի դիմանկարով նամականիշը, որն ունի 1 եվրո անվանական գին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Jennifer Striewski (Bonn) (2013 թ․ մարտի 8). «Marie Juchacz (1879-1956), Begründerin der Arbeiterwohlfahrt». Landschaftsverband Rheinland (LVR), Cologne. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. 5,0 5,1 Aisheh Jouma. «Marie Juchacz - Parlamentarierin und Sozialpolitikerin war Begründerin der Arbeiterwohlfahrt und hatte eine bedeutende Rolle in der Geschichte der deutschen Frauenbewegung und im Kampf der Gleichberichtigung der Frauen. Sie war die erste Frau, die im deutschen Parlament das Wort ergriff» (PDF). Fachhochschule, Potsdam. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. 6,0 6,1 Susanna Miller (1974). «Juchacz, Maria, geborene Gohlke Parlamentarierin und Sozialpolitikerin, * 15.3.1879 Landsberg/Warthe, † 28.1.1956 Düsseldorf». 10/1974. Neue Deutsche Biographie: 633. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schumacher, Martin; Lübbe, Katharina; Schröder, Wilhelm Heinz. M.d.R. Die Reichstagsabgeordneten der Weimarer Republik in der Zeit des Nationalsozialismus. Politische Verfolgung, Emigration und Ausbürgerung, 1933—1945. Eine biographische Dokumentation. — 3. Auflage. — Düsseldorf: Droste, 1994. — ISBN 3-7700-5183-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Յուխաչ» հոդվածին։