Մարի Լոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարի Լոր
անգլ.՝ Marie Lohr
LohrMarie.jpg
Ծնվել էհուլիսի 28, 1890(1890-07-28)[1][2][3]
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Մահացել էհունվարի 21, 1975(1975-01-21)[1][2][3] (84 տարեկան)
Մահվան վայրԲրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Lewis J. Löhr?[4], մայր՝ Kate Bishop?[4]
Ամուսին(ներ)Anthony Leyland Val Prinsep?[4]
Երեխա(ներ)Jane Prinsep?[4]

Մարի Լոր (անգլ.՝ Marie Lohr, հուլիսի 28, 1890(1890-07-28)[1][2][3], Սիդնեյ, Ավստրալիա - հունվարի 21, 1975(1975-01-21)[1][2][3], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), կինոյի և թատրոնի ավստրալացի-բրիտանացի դերասանուհի[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Լորը ծնվել է Սիդնեյում, Նոր Հարավային Ուելսում, Մելբուրն օպերայի տան տնօրենի՝ Լյուիս Ջեյ Լորի և նրա կնոջ՝ անգլիացի դերասանուհի Քեյթ Բիշոպի ընտանիքում[6]։ Նրա քեռին՝ Ալֆրեդ Բիշոպը, ինչպես նաև իր բարեկամներ Ուիլյամ Հանթերը և Քենդալ Մեդջը նույնպես եղել են դերասաններ[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Լորը իր կարիերան սկսել է Սիդնեյում, The World Against Her ներկայացմամբ, երբ չորս տարեկան էր։ Իր դեբյուտը Լոնդոնում կայացել է 11 տարեկանում The Man Who Stole the Castle ներկայացմամբ[8]։ 1929 թվականին Լոուրենս Օլիվիեի հետ խաղացել է «Beau Geste» բեմադրության մեջ։

Մարին առաջին անգամ կինոյում հայտնվել է 1932 թվականին (Aren’t we All?)։ Նկարահանվել է Ջորջ Բեռնարդ Շոուի ստեղծագործությունների երկու էկրանավորումներում[9]։ Մահացել է 1975 թվականին՝ 84 տարեկան հասակում։ Թաղված է Լոնդոնի արևմուտքում՝ Բրոմփթոնյան գերեզմանոցում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծն Եկատերինա (1968), Այրի լեդի Գորս[10]
  • Պլաններ կազմողները (1964), Ջերալդին Փեթիֆուր — 1 դրվագ
  • Carlton-Browne of the F.O. (1959), լեդի Քարլթոն-Բրաուն
  • Բարսեթի վերջին ժամանակագրությունը (1959), լեդի Լաֆթոն — երկու դրվագ
  • Փոքր հյուրանոց (1957), Տիկին Սեմսոն-Ֆոքս
  • Seven Waves Away (1957), Դորոթի Քնուդսոն
  • Ալիսի նման քաղաք (1956), տիկին Դադլի Ֆրոսթ
  • Այնպիսի գիշերը (1956), լեդի Ֆալնքոլնբրիջ
  • Ամպերից դուրս (1955), հարուստ կին
  • Համարձակ արարք (1955), Ստելա Համփդեն ավագ
  • Միշտ հարսնացու (1953), այրի
  • Little Big Shot (1952), տիկին Մեդոքս
  • Լուռ աղմուկ (1949), լեդի Քլենդոն
  • Ուինսլոու տղան (1948), Գրեյս Ուինսլոու
  • Աննա Կարենինա (1948), իշխանուհի Շերբացկայա
  • Counterblast (1948), տիկին Քոուլ
  • Բերքլի թաղամասի ուրվականները (1947), Լոտտի
  • Կախարդական կամար (1946), Քոնթրես դե Վերմոնտ
  • Ռեյքի առաջխաղացումը (1945), լեդի Փարքս
  • Մթնշաղի ժամ (1945), լեդի Չեթվուդ
  • Համբուրիր հարսին (1945), Էմմա Բլադ
  • Went the Day Well? (1942), տիկին Ֆրեյզեր
  • Major Barbara (1941), լեդի Բրիթոմարտ
  • Ջորջ և Մարգարետ (1940), Էլիս
  • A Gentleman’s Gentleman (1939), տիկին Հենդսայդ-Լեյն
  • Պիգմալիոն (1938), տիկին Հիգգինս
  • South Riding (1938), տիկին Բեդդոուս
  • Երազանքները կատարվում են (1936), Հելեն Ուոլդաու
  • Ում են աստվածները սիրում․ Մոցարտի և կնոջ իրական պատմությունը (1936), կայսրուհի
  • Դա դու ես, որ ուզում եմ (1936), Կոնստանցիա Հիլբերթ
  • Reasonable Doubt (1936)
  • Cock o' the North (1935), Մարի Բարթոն
  • Արքայական հեծելախումբ (1935), մայր
  • Օտար գործեր (1935), տիկին Քոուփ
  • Լեդին վտանգի մեջ (1935), լեդի Բրոքլի
  • Օ, հայրի՜կ (1935), լեդի Փայ
  • Իմ սիրտը կանչում է (1935), հարսանյաց սրահի աշխատող
  • Fighting Stock (1935), տիկին Բարբարա Ռիվերս
  • Mon Coeur t’Appelle (1934), Մոդիստա
  • Տունը ճանապարհին (1934), լեդի Համբլ
  • Aren’t We All? (1932), լեդի Ֆրինթոն
  • Հաղթանակ և խաղաղություն (1918), Բարբար Լոուրի
  • The Real Thing at Last (1916), սպանության զոհ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]