Մարի Լաֆորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մարի Լաֆորե
ֆր.՝ Marie Laforêt
Mlafore03.JPG
Ծնվել է հոկտեմբերի 5, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2] (78 տարեկան)
Ծննդավայր Soulac-sur-Mer
Կրթություն Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի
Ժանրեր Շանսոն

Մարի Լաֆորե (ֆր.՝ Marie Laforêt, իսկական անունը Մայտենա Մարի Բրիժիտ Դումենակ [Դումենաշ], ֆր.՝ Maïtèna Marie Brigitte Doumenach, հոկտեմբերի 5, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2], Soulac-sur-Mer, Սուլակ-սյուր-Մեր[fr], Ժիրոնդա, Ֆրանսիա),  ֆրանսիա-շվեդ երգչուհի և դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայտենա Դումենակը ծնվել է Ֆրանսիայի Ժիրոնդա դեպարտամենտի Սուլակ-սյուր-Մեր քաղաքում: Նրա անունն ունի բասկական ծագում և նշանակում է «սիրելի», այն մեծ տարածում ունի Ակվատարիայի շրջանում[3]: Երկրորդ անունը Մարի է, այդպես է կոչվել ի պատիվ իր մորաքրոջ: Ազգանունն ունի կատալոնական ծագում: Մարի Լաֆորեի հոր ընտանիքն ապրել է Հյուսիսային Պիրենեյների Օլետ գյուղում:

Ապագա երգչուհու կարիերան սկսվում է պատահական: 19 տարեկանում Մայտենան Europe 1 ռադիոկայանում մասնակցում է «Աստղերի ծնունդ» մրցույթին, փոխարինելով իր հիվանդ քրոջը: Հաղթելով մրցույթում, 1963 թվականին Մարի Լաֆորեն գրում է իր առաջին երգը, որը կոչվում է «Les vendanges de l’amour» («Սիրո խաղողի հավաքման ժամանակ»): 1963 թվականին Մարին ձայնագրում է մյուս երգը: Այդ շլյագերը նա նվիրում է Դանիել Ժերարին: 23 տարեկանում երգչուհին ունենում է մեծ հաջողություններ: Նրա հանկարծակի ճանաչումը շատերը բացատրում էին յուրահատուկ մաներայով և ոճով, պայմանավորված 1960-ական թվականների գերազանց երաժշտական մոդայով: Մարի Լաֆորեի երգերը ոչ մի նմանություն չունեին այդ ժամանակվա ֆրանսիական էստրադայի պարային «իյե-իյե» ոճի հետ:

1960 թվականին Լաֆորեն կատարում է առաջին քայլը կինոյում: Քրոջ հետ թատրոն ունկնդրելու ժամանակ նրան նկատում է ռեժիսոր Ռենե Կլեմանը և առաջարկում նկարահանվել իր նոր դետեկտիվ՝ «Վառ արևի վրա» ֆիլմում: Խաղալով հերոսուհու կերպարում Ալեն Դելոնի հետ, Լաֆորեն կարճ ժամանակում մեծ ճանաչում է գտնում և 1960-ական թվականներին ստանում բազմաթիվ նոր դերեր: 1961 թվականին ամուսնանում է Ժան-Գաբրել Ալբիկոկոյի հետ՝ նկարահանելով իր մի քանի աշխատանքներում՝ ներառյալ «Ոսկեձույլ աղջիկ[fr]ը», ինչպես նաև Օնորե դը Բալզակի համանուն նովել[fr]ում: Այդ ֆիլմից հետո նրա մականունը դառնում է Լաֆորե:

1966 թվականին Մարի Լաֆորի կատարմամբ հնչում է իր ամենահայտի երգը՝ «Manchester et Liverpool-ը» («Մանչեսթեր և Լիվերպուլ», երաժշտությունը Անդրե Պոպ[fr], բառերը Էդդի Մարնե[fr]): 1960-ական թվականների վերջից մինչև 1970-ականների սկիզբը Լաֆորեն գրում է «Mon amour, mon ami» («Իմ սեր, իմ ընկեր», երաժշտությունը Անդրե Պոպի, բառերը Էդդի Մարնեի), ավելի ուշ երգը լսվել է Ֆրանսուա Օզոնի «8 կին ֆիլմում», «La tendresse» («Քնքշություն», երաժշտությունը Յուբեր Ժիրոյի, բառերը Նոել Ռու[fr]ի), «Viens, viens» («Վերադարձի՛ր, վերադարձի՛ր», երաժշտությունն ու անգլերեն օրիգինալ տեքստը Սվեն Լինուսի, ֆրանսիական թարգմանությունը Ռալֆ Բերնե[fr]ի) և այլ հայտնի երգեր:

1978 թվականին երգչուհին տեղափոխվում է Ժնև, ստանալով շվեցարական քաղաքացիություն:

Վերջին 30 տարիների ընթացքում Մարի Լաֆորեն հանդես չի եկել համերգներին սոլո կատարումներով, նա իրեն նվիրել է թատրոնին և կինոյին: 1999 թվականին Լաֆորեն մարմնավորելով Մարի Կալասի դերը հաղթում է մրցույթում: 1990-ականների սկզբներին նա սեփական երգերով թողարկել է ձայնասկավառակ և զբաղվել լրագրողությամբ: 2005-ին 30 տարվա դադարից հետո նա վերադառնում է երաժշտական ասպարեզ, համերգով ներկայանալով Բուֆ-Պաիզեն թատրոնում:

Ճանաչում ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական Միությունում Մարի Լաֆորեն երգչուհու ճանաչում ստանում է 1960-ականների վերջին: 1970-ական թվականներին «Հորիզոն ամսագրի և երաժշտական ռադիոհաղորդող Վիկտոր Թաթարսկիի շնորհիվ: Նրան ԽՍՀՄ-ում ճանչում են բերում «Manchester et Liverpool», «Viens, viens», «Mon amour, mon ami», «Ivan, Boris et moi» (ավելի ուշ կատարվել են Էդիտա Պյեխայի և Ալլա Իոշպեի կողմից) և այլ միջազգային հիթեր: «Manchester et Liverpool» երգի երաժշտությունը կատարվել է Ֆրանկ Պուրսել նվագախբի կողմից և ամեն օր ներկայացվել հեռուստատեսային «Ժամանակ» ծրագրում, 1968 թվականից մինչև 1981 թվականի փետրվար և 1990 թվականի հուլիսից մինչև 1991 թվականի օգոստոսը: 2015 թվականից երաժշտությունը հնչում էր նաև Ռուսաստանի հանրային հեռուստատեսություն ռուսական դաշնային հեռուստաալիքի եղանակի տեսության ժամանակ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1960 ֆ Վառ արևի վրա Plein soleil Մարժ Դյուվալ
1961 ֆ Ոսկեձույլ աղջիկ La fille aux yeux d’or աղջիկ
1961 ֆ Հայտնի սիրային պատմություններ Les amours celebres օրիորդ Ժորժ
1961 ֆ Սեն-Տրոպի բլյուզներ Saint Tropez blues Անն-Մարի
1961 ֆ Սև և կարմիր Le rouge et le noir Մաթիլդա դե Լա Մոլ
1962 ֆ Լեվիտան Leviathan Անժելա
1964 ֆ Տղամարդու որս La Chasse à l’homme Ժիզել
1964 ֆ Հարյուր աղյուսներ և կղմինդր Cent briques et des tuiles Իդա
1965 ֆ Մարի Շանտալն ընդդեմ բժիշկ Խայի Marie Chantal contre Dr. Kha Մարի Շանտալ
1965 ֆ Զինվորական կանայք Le soldatesse Էֆտիխիա
1979 ֆ Ով ինչպես կա (Խուզարկու կամ հանցագործ) Flic ou voyou Էդմոնդա Պյուժե-Ռոստան
1984 ֆ Ուրախ Զատիկ Joyeuses Pâques Սոֆիի Մարժել
1984 ֆ Ավանտյուրիստներ Les morfalous Էլեն Լյարոշ- Ֆրեոն
1987 ս Ծովահրեշ 3 La piovra 3 Աննա Անտինարի
1990 ֆ Համարվում է վտանգավոր Présumé dangereux Տեա Ֆորրեստեր
1996 ֆ Տիկո Մուն Tykho Moon Եվա
2008 ֆ Երկնային գրասենյակ Les Bureaux de Dieu Մարտինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122216377 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC
  3. «Statistiques du prénom MAITENA»։ Aufeminin.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-04-ին։ Վերցված է 2017-05-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]