Մարի Ժորժ Բյուֆե
Մարի Ժորժ Բյուֆե | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 7, 1949[1][2] (74 տարեկան) |
Ծննդավայր | Սո |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | mgbuffet.org |
Պարգևներ | |
Մարի Ժորժ Բյուֆե (ազգանունը ծննդյան ժամանակ` Կոզելեկ) (ֆր.՝ Marie-George Buffet (Kosellek), մայիսի 7, 1949[1][2], Սո), Ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ։ 1969 թվականից Ֆրանսիայի կոմկուսի առաջնորդ (ազգային քարտուղար) և անդամ (2001-2010): 2002 թվականից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։ Ֆրանսիայի երիտասարդության և սպորտի նախարար (1997-2002)։ 2007 թվականի նախագահական ընտրությունների մասնակից, որտեղ առաջին փուլում նա ստացել է 707,2 հազար ձայն և այդպիսով զբաղեցրել 7-րդ տեղը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1949 թվականի մայիսի 7-ին Սո կոմունայում (Իլ դը Ֆրանս երկրամասում)։
Պատմության և աշխարհագրության ուսումնասիրությունից հետո աշխատել Է Լե Պլեսի Ռոբինսոն քաղաքում։ 1969 թվականին անդամակցել է ֆրանսիական Կոմկուսին։ 1984 թվականից անդամակցում է ՖԿԿ Կենտկոմին, 1994 թվականից Քաղբյուրոյի անդամ է, իսկ 1997 թվականին անդամակցում է կուսակցության ազգային քարտուղարությանը։
1997-2002 թվականներին զբաղեցրել է Ֆրանսիայի երիտասարդության եւ սպորտի նախարարի պաշտոնը սոցիալիստ Լիոնել Ժոսպենի կառավարությունում։ Այդ պաշտոնում պատասխանատու էր դոպինգի դեմ պայքարի համար և ստեղծեց նոր խորհրդատվական մարմին՝ Երիտասարդության հարցերով ազգային խորհուրդ։
2001 թվականին զբաղեցրել է ՖԿԿ ազգային քարտուղարի պաշտոնը, բայց փաստացի կուսակցությունը գլխավորել է տանդեմը (Բյուֆե-Ռոբեր Յու)։ 2002 թվականի նախագահական ընտրություններում Ռոբեր Յուի անհաջողությունից հետո Բյուֆեն դարձել է կուսակցության միանձնյա նախագահը։ 2002 թվականին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Սեն-Սեն-Դենի դեպարտամենտից։ 2004 թվականին գլխավորել է Կոմկուսի ցուցակը հայրենի Իլ դը Ֆրանսում կայացած տարածաշրջանային ընտրություններում։ 2005 թվականին կուսակցության հետ միասին դեմ էր ԵՄ սահմանադրության ընդունմանը։
Որպես կուսակցության առաջնորդ հանդես է եկել ի պաշտպանություն Աշխատավորների շահերի, աշխատանքային դասի համար անվճար բնակարան տրամադրելու օգտին՝ արդյունաբերական ապրանքների գների բարձրացման հաշվին։ Պաշտպանում է ֆեմինիզմը։
2006 թվականին 2007 թվականի նախագահական ընտրությունների շրջանակներում մասնակցել է հակալիբերալ թևի հանրահավաքին՝ Կոմկուսի և այլ ձախ արմատական շարժումների հաշտեցման և նախագահի պաշտոնի համար միասնական թեկնածու առաջադրելու նպատակով։ Սակայն ՖԿԿ-ն չի համաձայնել որևէ այլ թեկնածուի, բացի բուն Բյուֆեից։ Չնայած Բյուֆեին հանրահավաքի մասնակիցների մեծամասնության աջակցությանը, մյուս կուսակցություններն ու կազմակերպությունները հրաժարվել են նրան ճանաչել ձախ թևի միանձնյա թեկնածու։ Արդյունքում, նա ստիպված է եղել մրցակցել կոմունիստական շարժման (հեղափոխական կոմունիստական լիգա, չորրորդ ինտերնացիոնալի բաժին) խոշորագույն տրոցկիստական միտում ներկայացնող Օլիվյե Բենզանսոյի հետ, ով զգալիորեն ավելի մեծ հաջողության է հասել (1,5 մլն ձայն), քան Բյուֆեն (707,2 հազար ձայն)։ Բացի այդ, նրա մրցակիցներն էին ձախ արմատական շարժման այլ ներկայացուցիչներ՝ Ժոզե Բովեն և Արլեթ Լագիյեն, սակայն նրանք ցույց տվեցին վատագույն արդյունքը։
2007 թվականին ընտրությունների հետ կապված թողել է նախագահի պաշտոնը[3]։ Կուսակցությունում ստեղծվել է տնօրինության կազմ՝ Բրիջի Դիանան, Ժան-Ֆրանսուա Գաուն, Ժոել Գրեյդերը, Միշել Լորան, Ժան-Լուի Լեմոինը։ Սակայն 2009 թվականին Բյուֆեն կրկին դարձել է միանձնյա առաջատար։
2009 թվականին դատապարտել է Բենեդիկտոս XVI-ի ելույթը պահպանակների և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում վերջիններիս դերի վերաբերյալ, որոնք մեծ արձագանք են գտել Ֆրանսիայում[4]։
Կուսակցության XXXV համագումարում (2010 թվականի հունիսի 18-20) Ազգային քարտուղարի պաշտոնը թողել է Պիեռ Լորանի օգտին[5]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարի Ժորժ Բյուֆեի բլոգը(ֆր.)
- Մարի Ժորժ Բյուֆե Ազգային ժողովի կայքում(ֆր.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ lexpress.fr
- ↑ «СПИД: замечания Папы Бенедикта XVI вызвали возмущение во Франции»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է 2011-09-24
- ↑ Бюффе покинула пост нацсекретатаря на XXXV Съезде в пользу Пьера Лорана.
|