Մարի Գյուերեքմեզյան
| Մարի Գյուերեքմեզյան | |
|---|---|
| Ծնվել է | 1913 |
| Ծննդավայր | Թալլաս, Կայսերիի մարզ, Թուրքիա |
| Մահացել է | 1947 |
| Վախճանի վայրը | Ստամբուլ, Թուրքիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | թուրքերեն |
| Կրթություն | Ստամբուլի համալսարան (1943) |
| Մասնագիտություն | քանդակագործ |
| ազդվել է | Ահմեդ Համդի Տանպընար |
| Աշխատավայր | Կեդրոնական վարժարան |
Մարի Գյուերեքմեզյան (1913, Թալլաս, Կայսերիի մարզ, Թուրքիա - 1947, Ստամբուլ, Թուրքիա), հայ քանդակագործ։ Առաջին հայ կին քանդակագործը[1]։ Բազմաթիվ դիմաքանդակների հեղինակ է[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Գյուերեքմեզյանը ծնվել է Օսմանյան կայսրության Կայսերիի Թալաս գյուղում։[3] Նա հաճախել է տեղի Վարդ Բասրիգ նախակրթական հայկական դպրոցը[4]։ Մարին տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ հաճախել է Եսայան հայկական դպրոցը։ Եսայանում սովորելու ընթացքում Գյուերեքմեզյանը հնարավորություն է ունեցել հանդիպելու հայտնի թուրք գրող Ահմեդ Համդի Թանփընարին։ Թանփընարը ոգեշնչել է Գերեքմեզյանին փիլիսոփայության բակալավրի աստիճան ստանալ։ Նա շարունակել է ուսումը Ստամբուլի համալսարանում։ Գյուերեքմեզյանը դարձել է հրավիրված ուսանող Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի (նախկինում՝ Ստամբուլի գեղարվեստի ակադեմիա) քանդակագործության բաժնում, որտեղ Բեդրի Ռահմի Էյուփօղլուն աշխատում էր որպես ասիստենտ[5][2]։ Նա պատրաստել է նրա կիսանդրին[5]։ Ակադեմիայում նրան դասավանդել է հայտնի գերմանացի քանդակագործ Ռուդոլֆ Բելինգը[3]։ Բազմիցս ցուցադրվել է Անկարայում[2]։
Գյուերեքմեզյանը արվեստի և հայոց լեզվի ուսուցչուհի է եղել Ստամբուլի Կետրոնական հայկական ավագ դպրոցում և Էսայան ավագ դպրոցներում։ Նա նաև դասավանդել է Ստամբուլի Արթի կրթարան նախակրթարանում, որը գործում է մինչ օրս[6]։
1946 թվականին Գյուերեքմեզյանը հիվանդացել է տուբերկուլյոզային մենինգիտով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին դեղորայքը շատ թանկ է եղել։ Բեդրի Ռահմին վաճառել է իր նկարներից շատերը, բայց չի կարողացել փրկել Մարիին[7]։ Գյուերեքմեզյանը մահացել 1947 թվականին՝ 35 տարեկան հասակում[8]։ Նա թաղված է Շիշլիի հայկական գերեզմանատանը[9]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeninens. Le Caire, 1959
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ hello@madebycat.com, madebycat®,. «İstanbul Kadın Müzesi - Mari Gerekmezyan». www.istanbulkadinmuzesi.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 2,0 2,1 2,2 Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ 3,0 3,1 HALİS, MÜJGAN (2012 թ․ դեկտեմբերի 9). «Bedri Rahmi'nin 'kara dutu' Mari için sergi». Sabah (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Mari Gerekmezyan». Istanbul Woman's Museum. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 5,0 5,1 «12 kadın 12 şair 12 hikaye» [12 women 12 poets 12 stories] (թուրքերեն). Habertürk. 2015 թ․ մայիսի 29.
- ↑ «Mari Gerekmezyan». Istanbul Woman's Museum. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «12 kadın 12 şair 12 hikaye» [12 women 12 poets 12 stories] (թուրքերեն). Habertürk. 2015 թ․ մայիսի 29.
- ↑ Ziflioğlu, Vercihan (2012 թ․ դեկտեմբերի 12). «Exhibit marks Turkey's first female sculptor». Hurriyet. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Mari Gerekmezyan». Istanbul Woman's Museum. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
|
- 1913 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- 1947 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Անձինք Կեսարիայից
- Թուրքահայ քանդակագործներ
- Հայ կին քանդակագործներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Տուբերկուլոզից մահացածներ