Մարի Անտուան Կարեմ
Մարի Անտուան Կարեմ ֆր.՝ Marie-Antoine Carême[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 8, 1784[1] կամ հունիսի 8, 1783[2] |
Ծննդավայր | Փարիզ[1] |
Մահացել է | հունվարի 11, 1833[1] կամ մարտի 1, 1833[2] |
Մահվան վայր | Փարիզ[1] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | շեֆ խոհարար, ոչ գեղարվեստական գրող, domestic worker cook, նկարիչ, նկարազարդող, փորագրիչ և Հրուշակագործ |
Marie-Antoine Carême Վիքիպահեստում |
Մարի Անտուան Կարեմ (ֆր.՝ Marie-Antoine Carême, հունիսի 8, 1784[1] կամ հունիսի 8, 1783[2], Փարիզ[1] - հունվարի 11, 1833[1] կամ մարտի 1, 1833[2], Փարիզ[1]), հայտնի է նաև Անտոնին Կարեմ, հայտնի խոհարար, համարվում է այսպես կոչված «բարձրագույն խոհանոցի» առաջին ներկայացուցիչներից մեկը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Փարիզում: 1792 թվականին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, Անտուանի հայրը, ով ուներ 14 երեխա, որոշեց, որ Անտուանը ընտանիքում միակ երեխան էր, ով հնարավորություն ուներ մեծ բարձունքի հասնել: Հայրը նրան թողնում է Փարիզի դարպասների առջև՝ մի փաթեթով և մի քանի մետաղադրամով: Մի քանի օր թափառելուց հետո, Անտուանը գտնում է մի պանդոկապետի տուն, որտեղ նա դառնում է խոհարար՝ սեղանի և ապաստանի դիմաց: Նրա ունակություններն արագորեն նկատվում էին, և տասներեք տարեկան հասակում Անտուանը դարձավ հայտնի հրուշակագործ Սիլվեն Բայի աշակերտը (Sylvain Bailly), Պալե-Ռոյալից ոչ հեռու գտնվող Վիվեն փողոցի մոտ:Անտուանը գիշերը գրում էր արհեստի բոլոր հնարքները: 17 տարեկանում Կարեմը աշխատում է դե Գալիֆե առանձնատան հրուշակագործ Ժան Ավիսի մոտ, որտեղ 1794 թվականից գտնվում էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, որը այդ ժամանակ գլխավորում էր Թալեյրանը:
Ծառայել է Թալեյրանի, Գեորգ IV-ի, Ջեյմս Ռոթշիլդի, Ալեքսանդր I-ի և Ֆրանց II-ի մոտ: Համարվում է ժամանակակից ճաշացանկի հիմնադիրներից մեկը: Կրել է «թագավորների խոհարար և թագավոր խոհարարների» մականունը:
Որոշ ժամանակ նա աշխատել է Սանկտ Պետերբուրգի կայսերական դատարանում: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր իրեն անվանում Անտոնինը[3] և իր հաջորդ գրքերը նա գրել է այդ անվան տակ:
Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Le Pâtissier royal parisien : traité élémentaire et pratique orné de quarante et une planches par l’auteur, 1810.
- «Le Maitre d’hôtel français, traité des menus à servir à Paris, à Saint-Petersbourg, à Londres, à Vienne» (1820; том 1, том 2).
- «Le Cuisinier parisien ou l’art de la cuisine française au XIX siècle» (Փարիզ, 1828, издание 1842 года);
- «Le Pâtissier royal parisien» (Փարիզ, 1828—1879);
- «L’Art de la cuisine française au XIX siecle» (Փարիզ, 1833), բաղկացած է երեք հատորներից: том 2;
- «Le Pâtissier pittoresque» (Փարիզ, 1842);
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995.
- ↑ Darra Goldstein, «Russia, Carême, and the Culinary Arts», The Slavonic and East European Review, окт. 1995, с. 691
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Павел и Ольга Сюткины (05.05.2010)։ «Мари-Антуан Карем в русской кулинарии»։ ВКУС и ЦВЕТ։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Карем, Мари-Антуан»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|