Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի-Ռոզ Աբուսեֆյան
արմտ. հայ.՝ Մարի Ռոզ Աբուսէֆեան
ԾննդավայրՀալեպ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, գրող և հետազոտող
Պարգևներ և մրցանակներ
marieroseabousefian.jimdofree.com

Մարի-Ռոզ Աբուսեֆյան, կինոյի և թատրոնի հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի-Ռոզ Աբուսեֆյանը թատերական կրթություն է ստացել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։

Երկար տարիներ աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում[1], խաղացել է մի շարք դերեր գրական-թատերական հեռուստա և ռադիոհաղորդումներում[2]։ Նկարահանվել է նաև Հայֆիլմ կինոստուդիայում[1]։

1983 թվականից ապրում է Սան Ֆրանցիսկոյում[2]։

2010 թվականին Հայերի ցեղասպանության 95-ամյակին Երևանում, իսկ 2012 թվականին Բեյ­րութում[3] ներկայացրել է «Գրիգոր Զոհրապ. Գողգոթայի ճանապարհին» բեմադրությունը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1980 Կտոր մը երկինք գործարանատիրոջ կին
1979 Օ՜, Գևորգ
1978 Արևիկ հարսնացու
1975 Շեկ ինքնաթիռը Սաքոյի կին
1969 Մորգանի խնամին Լիդյա

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Մարի Ռոզ Աբուսեֆյան. Եթե ելույթ ունենայի անգլերեն, շատ ավելի մեծ փառքի կհասնեի». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Մարի-Ռոզ Աբուսեֆյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. Սուքիասյան, Լուիզա (մայիսի 22, 2012 թ․). «www.aravot.am». Առավոտ. Վերցված է դեկտեմբերի 9, 2017 թ․-ին.