Մարի-Գայանե Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի-Գայանե Միքայելյան
Սեռիգական
Քաղաքացիություն Շվեյցարիա
Բնակվելու վայրԵնս
Ծննդյան ամսաթիվմարտի 3, 1984(1984-03-03)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԼոզան, Շվեյցարիա
Հասակ172 սանտիմետր սմ
Խաղեր Հ/Պ141–109[1]
Խաղեր Հ/Պ1–11[1]

Մարի-Գայանե Միքայելյան (ֆր.՝ Marie-Gaïané Mikaelian, մարտի 3, 1984(1984-03-03)[1], Լոզան, Շվեյցարիա), շվեյցարահայ թենիսիստուհի։ Հայաստանի հավաքականի անդամ Ֆեդերացիայի գավաթում, WTA-ի մեկ մրցաշարի հաղթող մենախաղում։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի-Գայանե Միքայելյանը թենիս խաղալ սովորել է ծնողների՝ հայ հոր և շվեյցարացի մոր օգնությամբ։ Շվեյցարիայի թենիսի ֆեդերացիան երկար ժամանակ հրաժարվում էր տեսնել աղջկա տաղանդը, և նա պատանեկան միջազգային մրցաշարերում ներկայացնում էր Հայաստանը[2]։ 15 տարեկանում՝ 1999 թվականին, նա մասնակցել է իր առաջին պրոֆեսիոնալ մրցաշարի եզրափակիչներին՝ հաղթելով ITF-ի «10000-անոց» մրցաշարում (Լենցերհայդե, Շվեյցարիա), այնուհետև հասնելով ավելի հեղինակավոր՝ Վիենի մրցաշարի (Ֆրանսիա) եզրափակիչ։ Պուատիեում Միքայելյանը, որը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր ընդամենը 555-րդ տեղը, յոթ անընդմեջ հաղթանակ է տարել, ներառյալ՝ որակավորման մրցաշարը, այդ թվում՝ վարկանիշի լավագույն հարյուրյակից երկու մրցակիցների՝ Կատարինա Սրեբոտնիկի և Ժյուստին Էնենի նկատմամբ։ Նույն թվականին Միքայելյանը դարձել է Երևանում անցկացված Համահայկական առաջին խաղերի թենիսի մրցաշարի հաղթող[3] և մինչև 16 տարեկան աղջիկների Եվրոպայի չեմպիոն[4]։

2001 թվականի հունիսին 17-ամյա Միքայելյանը դուրս է եկել WTA-տուրի օրացույցում ընդգրկված Տաշքենդի բաց առաջնության կիսաեզրափակիչ, իսկ երկու ամիս չանցած՝ Բազելի նույն կարգի մրցաշարի եզրափակիչ։ Միքայելյանը, որը վարկանիշով 167-րդն էր, Բազելի մրցաշարն սկսել է հաղթանակով մրցաշարի առաջին համար, աշխարհի 16-րդ ռակետ Սիլվիա Ֆարինա-Էլիայի նկատմամբ, այնուհետև հաղթել է աշխարհի 58-րդ ռակետ Դանիելա Հանտուխովային, սակայն եզրափակիչ խաղում, այնուամենայնիվ, պարտվել է չեխուհի Ադրիանա Գերշիին, որը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 102-րդ հորիզոնականը։ Այս մրցաշրջանը Մարի-Գայանեի համար նշանավորվել է նաև մինչև 18 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնությունում հաղթանակով, որին նա մասնակցել է Հայաստանի դրոշի ներքո[3][5]։ Հոկտեմբերին երիտասարդ թենիսիստուհին Ցյուրիխի բարձրագույն կարգի մրցաշարում հաղթել է աշխարհի 13-րդ ռակետ, Սիդնեյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ելենա Դեմենտևային և դրանից հետո առաջին անգամ մտել է աշխարհի 100 ուժեղագույն թենիսիստուհիների մեջ[6]։

Միքայելյանի կարիերայի գագաթնակետը եղել է 2002 թվականին, երբ Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո նա իր կարիերայում առաջին անգամ մտել է վարկանիշային աղյուսակի թոփ-50, իսկ դրանից անմիջապես հետո հաղթել է իր առաջին WTA-ի մրցաշարում՝ Տաշքենդի օփենում, որտեղ նա արդեն առաջին համարն էր։ Սեպտեմբերին Քվեբեկում Միքայելյանը հաղթել է վարկանիշի լավագույն քսանյակում գտնվող երկու մրցակիցներին՝ Մագդալենա Մալեևային և Սիլվիա Ֆարինային, սակայն երկրորդ տիտղոսը նվաճել չի կարողացել։ Վեց ամսից էլ քիչ ժամանակում նա դուրս է եկել WTA մրցաշարի երրորդ եզրափակիչ՝ ավստրալիական Գոլդ Քոստի ամանորյա մրցաշարում՝ հաղթելով շվեյցարացի մեկ այլ թենիսիստուհու՝ աշխարհի 15-րդ ռակետ Պատի Շնիդերին։ Այս հաջողությունները 2003 թվականի հունվարի վերջին Միքայելյանին բարձրացրին վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնական, որն ամենաբարձրն է նրա ողջ կարիերայի ընթացքում։

Շուտով, սակայն, դրան հետևեց լուրջ վնասվածքը՝ կողոսկրի ճաքով, և Միքայելյանը ստիպված եղավ դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանից։ Նա կորտ վերադարձավ միայն մարտին, բայց նախկին խաղն այլևս չցուցադրեց։ Մինչև տարեվերջ նա միայն երեք անգամ կարողացավ դուրս գալ WTA-ի մրցաշարերի երրորդ փուլ։ 2004 թվականին նրա լավագույն արդյունքը Վիենի մրցաշարի (Պուատիե) կարիերայում երկրորդ եզրափակիչն էր, բայց WTA-ի մրցաշարերում նա կրկին չկարողացավ անցնել երրորդ փուլից այն կողմ։ 2005 թվականի մրցաշրջանը Միքայելյանն ընդհատեց գրեթե ամենասկզբում՝ մասնակցելով ընդամենը չորս մրցաշարի և վերջին հանդիպումն անցկացրեց փետրվարի կեսերին։ Հաջորդ տարի կորտ վերադառնալու փորձն ավարտվեց հինգ պարտությամբ՝ վեց մրցաշարերի առաջին շրջանում, որոնց մասնակցեց Միքայելյանը։ Պրոֆեսիոնալ մրցաշարում հաջորդ ելույթը միայն 2010 թվականին էր, երբ մոսկվացիներ Լյուդմիլա Նիկոյանի և Աննա Մովսիսյանի հետ նա հրավիրվեց պաշտպանելու Հայաստանի հավաքականի գույները Ֆեդերացիայի գավաթում[7]։ Դրանից հետո Միքայելյանը միայն մեկ հանդիպում անցկացրեց պրոֆեսիոնալ մրցաշարում՝ նույն թվականի հունիսին Լենցերհայդեում, որտեղ 11 տարի առաջ նա սկսել էր իր ճանապարհը դեպի թենիսի էլիտա։

Մասնակցություն մրցաշարերի եզրափակիչներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

WTA-ի մրցաշարեր (3+1)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդ
3-րդ կարգ (0+2)
4-րդ կարգ (1+1)
Արդյունք Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակիցը եզրափակիչում Հաշիվը եզրափակիչում
Պարտություն 1. 30 հուլիսի, 2001 թ. Բազել, Շվեյցարիա Հող Չեխիա Ադրիանա Գերշեյ 4-6, 1-6
Հաղթանակ 1. 10 հունիսի, 2002 թ. Տաշքենդ, Ուզբեկստան Հարդ Բելառուս Տատյանա Պուչեկ 6-4, 6-4
Պարտություն 2. 16 սեպտեմբերի, 2002 թ. Քվեբեկ, Կանադա Հարդ (i) Ռուսաստան Ելենա Բովինա 3-6, 4-6
Պարտություն 3. 29 դեկտեմբերի, 2002 թ. Գոլդ Քոստ, Ավստրալիա Հարդ Ֆրանսիա Նատալի Դեշի 3-6, 6-3, 3-6

ITF մրցաշարեր (1+2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդ
75.000 ԱՄՆ դոլար (0)
10.000 ԱՄՆ դոլար (1)
Արդյունք Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակիցը եզրափակիչում Հաշիվը եզրափակիչում
Հաղթանակ 1. 14 հունիսի, 1999 թ. Լենցերհայդե, Շվեյցարիա Կավե Գերմանիա Սյուզի Լորման 6-3, 6-4
Պարտություն 1. 11 հոկտեմբերի, 1999 թ. Պուատիե, Ֆրանսիա Կոշտ (i) Չեխիա Կվետա Հրդլիչկովա 6-4, 4-6, 2-6[8]
Պարտություն 2. 23 նոյեմբերի, 2004 թ. Պուատիե (2) Կոշտ (i) Բելառուս Անաստասիա Եկիմովա 5-7, 2-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 WTA կայքէջ
  2. «Magnificent Mikaelian». Swissinfo.ch. 2001 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  3. 3,0 3,1 «В Ереване проходят Панармянские игры». Sports.ru. 22 августа 2001. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  4. Победители и финалисты чемпионатов Европы в возрасте до 16 лет Արխիվացված 2014-03-25 Wayback Machine на сайте Европейской теннисной ассоциации (անգլերեն)
  5. Победители и финалисты чемпионатов Европы в возрасте до 18 лет Արխիվացված 2014-03-25 Wayback Machine на сайте Европейской теннисной ассоциации (անգլերեն)
  6. Обзор карьеры Արխիվացված 2016-05-30 Wayback Machine на сайте WTA-тура (անգլերեն)
  7. «Непрекращающийся дождь помешал открытию турнира». Армянский спорт. 28 апреля 2010. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  8. Մրցաշարն սկսել է որակավորման փուլից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]