Մարի-Աննա Կոլլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարի-Աննա Կոլլո
ֆր.՝ Marie-Anne Collot
Collot-par-Falconet-fils (cropped).JPG
Ծնվել է1748[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 24, 1821(1821-02-24)[2]
Վախճանի վայրըՆանսի
ՔաղաքացիությունՖրանսիա
ՈւսուցիչԷթիեն Մորիս Ֆալկոնե
Ժանրդիմապատկեր
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինPeter Falconet?
Marie-Anne Collot Վիքիպահեստում

Մարի-Աննա Կոլլո (ֆր.՝ Marie-Anne Collot, 1748[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - փետրվարի 24, 1821(1821-02-24)[2], Նանսի), ֆրանսիացի քանդակագործ, դիմանկարիչ: Եղել է Էթիեն Մորիս Ֆալկոնեի ուսանողն ու հարսը: Հայտնի է եղել որպես դիմանկարիչ: Մտերիմ է եղել Դենի Դիդրոյի և Եկատերինա II-ի փիլիսոփայական և գեղարվեստական շրջանակի հետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում Մարի-Աննա Կոլլոն քանդակագործ Ժան-Բատիստ Լեմուանի արվեստանոցում եղել է բնորդուհի: Նրա առաջին ուսուցիչը, հավանաբար, եղել է Ժան-Բատիստ Լեմուանը: 16 տարեկանում Մարի-Աննան դարձել է Էթիեն Մորիս Ֆալկոնեի աշակերտուհին և մասնագիտացել դիմանկարային քանդակագործության բնագավառում: Կոլլոյի կողմից ստեղծված այս ժանրի ստեղծագործություններից են` «Դերասան Պրեվիլը Սգանարելի դերում» (1765-1766), «Դիդրոյի դիմանկարը» (1766, Փարիզ, Ճարտարապետության թանգարան (Փարիզ), ֆր.՝ Musée des monuments français), «Անհայտ դիմանկար» (1765, Փարիզ, Լուվր), իշխան Դմիտրի Գոլիցինի դիմանկարը (1766): Գոլիցինը ռուսական դեսպանորդն էր Փարիզում, որը կառավարության անունից պայմանագիր էր կնքել Ֆալկոնեի հետ Պետրոս I-ի հուշարձանի պատրաստման վերաբերյալ, կանցլեր Ա. Մ. Գոլիցինին գրում է. «Նա [Ֆալկոնեն] իր հետ բերում է մի երիտասարդ աշակերտուհու, որը որոշակի տաղանդ ունի դիմանկարների ստեղծման ոլորտում[13]»:

Կոլլոն Սանկտ Պետերբուրգ է մեկնել Էթիեն Մորիս Ֆալկոնեի հետ 1766 թվականին և մինչև 1778 թվականը ապրել ու աշխատել Ռուսաստանում: Այնտեղ նա հաջողություն է վայելում և ստեղծում մի մի շարք դիմանկարային մեդալիոններ ու կիսանդրիներ՝ կայսր Գրիգորի Օռլովի դիմանկարով մեդալիոն (1767, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ), Եկատերինա II-ին դափնե պսակով (1769, Մեդալիոն, Գատչինսկի պալատ, առկա են կրկնօրինակներ), կիսանդրիներ` Եկատերինա II-ը ադամանդե թագով, երիտասարդ Վոլտերը (մոտ. 1770), Դիդրոյի դասական կիսանդրին անտիկ ոճով, մերկ կրծքով և ուսերով (1772), Էթիեն Մորիս Ֆալկոնեի դիմանկարը (1773, բոլորը՝ Սանկտ-Պետերբուրգ, Պետական Էրմիտաժ):

Մարի-Աննա Կոլլո, Պետրոս I-ի դիմաքանդակը 1768-1770 թվականներ, Պղնձե հեծյալի գլխի գիպսային տարբերակը

1770-ականներին Կոլլոն պատկերեց Պավել Պետրովիչի ժառանգորդների, նրա առաջին կնոջ Նատալիա Ալեքսեևնայի և մյուսների դիմանկարները: 1767 թվականին արժանացավ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի դիպլոմին: Հավանաբար Կոլլոյի ամենանշանավոր ստեղծագործական աշխատանքներից մեկը, նրա մասնակցությունն էր Պետրոս I-ի գլխի պատրաստման աշխատանքներին, որը նախատեսված էր Էթիեն Մորիս Ֆալկոնեի կողմից կերտվող կայսրի, ձիով հուշարձանի համար: Դիմանկարը ստեղծվել էր Պյոտր Ռաստրելու հետմահու դիմակի հիման վրա: Այս գլխի գիպսային մոդելի բնօրինակը պահվում է Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում (1770-ականներ): Ֆալկոնեն այս աշխատանքը համարել է իր աշակերտուհու ամենամեծ հաջողությունը: Եկատերինան, ում շատ էր դուր եկել Կոլլոյի կողմից ստեղծված կերպարը, նկարչուհուն նշանակեց 10000 ռուբլի ցմահ թոշակ և ցանկացավ, որ նա ընտրվի Արվեստի Ակադեմիայում[14]: Դատելով Ֆալկոնեի և կայսրուհու նամակագրությունից՝ Կոլլոյի մասնակցությունը հուշարձանի աշխատանքներին չէր սահմանափակվում Պյոտրի դիմանկարով:

Եկատերինայի պատվերով Կոլլոն կատարել է այլ «հետահայաց» դիմանկարներ, այդ թվում Հենրի IV-ի-ի և նրա նախարար Սյուլլիի կիսանդրիները (մոտ. 1769): Նկարագրելով այս աշխատանքների ստեղծումը՝ Ֆալկոնեն հաստատում է, որ Կոլլոն ավելի շատ առաջնորդվում էր սեփական երևակայությանբ: Որպես նմուշներ նկարչուհին օգտագործում էր Փարիզից բերված դիմակները:

1777 թվականին նա ամուսնացավ Էթիեն Մորիս Ֆալկոնեի որդու՝ գեղանկարիչ Պիեռ Էթիենի հետ: Ամուսնությունը անհաջող էր, հայտնի է, որ Մարի-Աննան պաշտոնական բողոք է ներկայացրել ամուսնու դեմ դաժան վերաբերմունքի համար: Նա Փարիզից հեռացավ 1779 թվականին և Էթիեն Մորիս Ֆալկոնեի հետ միասին աշխատեց Հոլանդիայում: Նա Հաագայում պատրաստել է շտատհալտեր Վիլհելմ ֆոն Նասսաուի և նրա կնոջ՝ Ֆրեդերիկա Սոֆի Վիլհելմինա ֆոն Նասսաուի դիմանկարները (երկուսն էլ մոտ. 1782 թվական, Հաագա, Մաուրիցհեյս): Կոլլոյի քանդակագործությամբ զբաղվելը թողնելու պատճառը անհայտ է: 1783-1791 թվականներին նա բնակվել է Փարիզում, որտեղ խնամել է կաթվածից մասնակիորեն անդամալույծ եղած սկեսրայրին: Ամուսնու և սկեսրայրի մահից հետո (1791) Կոլլոն մեկնեց Լոթարինգիա և բնակություն հաստատեց Մարիմոնում (այժմ՝ Բուրդոննեի համայնք):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мацулевич Ж. Французская портретная скульптура XV—XVIII веков в Эрмитаже. Л.; М., 1940.
  • Lami St. Dictionnaire des sculpteurs français du XVIII-e s. Paris, 1911.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #130268127 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Marie-Anne Collot — 2009.
  4. 4,0 4,1 Marie Anne Falconet
  5. 5,0 5,1 Marie Anne Collot
  6. 6,0 6,1 Marie Anne Collot — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  7. 7,0 7,1 RKDartists
  8. 8,0 8,1 Online Dictionary of Dutch Women
  9. 9,0 9,1 AGORHA
  10. 10,0 10,1 Faceted Application of Subject Terminology
  11. 11,0 11,1 ArtCyclopedia
  12. 12,0 12,1 Artnet — 1998.
  13. Переписка императрицы Екатерины II с Фальконетом. — Сборник РИО, 1876, 17 с. 379
  14. Нева. Союз писателей РСФСР, Союз писателей РСФСР. Ленинградское отделение, Ленинградская писательская организация. Гос. изд-во худож. лит-ры, 1966, с. 213

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]