Jump to content

Մարիցա Բարտոլ Նադլիշեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիցա Բարտոլ Նադլիշեկ
սլովեն.՝ Marica Nadlišek Bartol
Ծնվել էփետրվարի 10, 1867(1867-02-10)[1]
ԾննդավայրՏրիեստ[1]
Վախճանվել էհունվարի 3, 1940(1940-01-03)[2] (72 տարեկան)
Վախճանի վայրԼյուբլյանա, Հարավսլավիայի Թագավորություն[1]
Գրական անունEvgen Štefanič
Մասնագիտությունգրող, թարգմանչուհի, հրապարակախոս և խմբագիր
Լեզուսլովեներեն
Քաղաքացիություն Հարավսլավիայի Թագավորություն,  Ավստրո-Հունգարիա և  Սլովենիա
ԶավակներՎլադիմիր Բարտոլ
 Marica Nadlišek-Bartol Վիքիպահեստում

Մարիցա Բարտոլ Նադլիշեկ (սլովեն.՝ Marica Nadlišek Bartol,փետրվարի 10, 1867(1867-02-10)[1], Տրիեստ[1] - հունվարի 3, 1940(1940-01-03)[2], Լյուբլյանա, Հարավսլավիայի Թագավորություն[1]), սլովենացի գրող և խմբագիր։ 1897-1899 թվականներին եղել է «Սլովենկա» կանանց ազդեցիկ ամսագրի հիմնադիր խմբագիրը։

1919 թվականին Իտալիայի կողմից իշխանությունը գրավելուց հետո ստիպված լինելով փախչել իր հայրենի Տրիեստ քաղաքից, նա բնակություն է հաստատել Լյուբլյանայում և վերսկսել է իր սլովենական ազգայնական ու ֆեմինիստական գրական գործունեությունը, որն ընդհատվել էր նրա ամուսնությամբ երկու տասնամյակ առաջ։

Վաղ մանկություն և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիցա Նադլիշեկը ծնվել է 1867 թվականին Տրիեստում՝ այն ժամանակվա Ավստրիական կայսրության տարածքում[3][4][5]։ Նրա հայրը միջին դասի հողաչափող էր, ով ակտիվորեն աշխատել է Տրիեստի սլովենական համայնքում[3]։

1882 թվականին նա ընդունվել է Գորիցիայի մանկավարժական քոլեջ․ դասավանդումն այն սակավաթիվ մասնագիտություններից մեկն էր, որն այդ ժամանակ հասանելի էր սլովենացի կանանց[3][4][6]։ Գորիցիայի դպրոցում սովորելիս նա հետաքրքրվել է սլովենական գրականությամբ և մտել է սլովենացի մտավորականության աշխարհ։ 1886 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա վերադարձել է Տրիեստի շրջան և դարձել է քաղաքի արվարձանների սլովենական դպրոցների ուսուցիչ[3][4][7]։

Գրական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատելով որպես ուսուցիչ՝ Նադլիշեկն սկսել է մասնակցել Տրիեստի գրական կյանքին, գրել է հասարակական կարծիքի հոդվածներ և կարճամետրաժ գեղարվեստական ստեղծագործություններ։ Նրա առաջին էսսեն, որն ընդգծում է կանանց դերը սլովենական ազգայնականությունը խրախուսելու գործում, 1888 թվականին հայտնվել է «Եդինոստ» («Միասնություն») թերթում։ Հաջորդ տարի նա հրատարակել է իր առաջին պատմվածքը՝ «Moja prijateljica» («Իմ ընկերուհին») վերնագրով, «Ljubljanski zvon» «Լյուբլյանայի զանգը» պարբերականում[3][4]։ Նա դարձել է առաջին կանանցից մեկը, ով պարբերաբար նպաստել է հրատարակությանը[7], ինչպես նաև գրել է սլովենական այլ հրատարակությունների համար, այդ թվում՝ Domači prijatelj-ի («Տնային ընկեր») համար[6]։

1898 թվականին նա գրել է «Ֆաթամորգանա» («Միրաժ») վեպը, թեև գրքի տեսքով այն հրատարակվել է միայն մեկ դար անց՝ 1998 թվականին[4][6][8]։ Այն համարվում է Տրիեստի մասին սլովենական առաջին վեպը[7]։

Նադլիշեկը եղել է «Սլովենկա» կանանց ամսագրի համահիմնադիրն ու առաջին խմբագիրը, որը լույս է տեսել 1897-1902 թվականներին[3][7][9]։ Ամսագիրը նպատակ է ունեցել ամրապնդել Սլովենիայի ազգային ինքնությունը կանանց շրջանում, խթանել սլովենացի կանանց ազատագրումը և աջակցել կանանց գրական կրթությանը[3]։ Նա աշխատել է որպես խմբագիր հիմնադրման օրվանից մինչև 1899 թվականը, երբ նա հրաժարական է տվել իր ամուսնության պատճառով[3][4]։ Որպես խմբագիր՝ նա հրատարակել է այնպիսի գրողների, ինչպիսիք են Վիդա Ջերայը (սլովեն.՝ Vida Jeraj), Կրիստինա Շուլերը (սլովեն.՝ Kristina Šuler) և Մարիկա Սթրնադ Սիզերլյը (սլովեն.՝ Marica Strnad Cizerlj)[3]։ Քանի որ նա խոսում էր մի քանի լեզուներով, այդ թվում՝ խորվաթերեն, գերմաներեն և ռուսերեն, նա «Սլովենկա» -ի էջերում հաստատվել է որպես թարգմանիչ՝ հրատարակելով Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսանդր Պուշկինի, Իվան Տուրգենևի և Հայնրիխ Հայնեի ստեղծագործությունների թարգմանությունները[4]։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադլիշեկ Բարտոլի ստեղծագործություններում առանձնակի կարևոր տեղ են զբաղեցրել սլովենական ազգայնական թեմաները։ Նա նաև գրել է ֆեմինիստական թեմաների շուրջ, մասնավորապես, մասնակցել է երկարատև երկխոսության կաթոլիկ կրոնական առաջնորդ Անտոն Մախնիչի հետ, որում վիճարկել է նրա փաստարկները, որ տղամարդիկ պետք է լինեն կանանցից բարձր և գերիշխող հասարակության մեջ[3][10]։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել ռուսական ռեալիստական գրականության հանդեպ նրա խոր սերը[3]։ Նրա հերոսուհիները նկատելիորեն տարբերվել են սլովենական գրական նախորդների հերոսուհիներից նրանով, որ նրանք բուրժուազիայի և բանվոր դասակարգի ներկայացուցիչներ էին, ոչ իդեալականացված կանայք[6]։

Ակտիվ գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի սլովենական ազգայնական և ֆեմինիստական թեմաների մասին գրելուց, Նադլիշեկ Բարտոլն ազդեցիկ ակտիվիստ էր իր համայնքում՝ դարասկզբին ծառայելով որպես Տրիեստի սլովենացի կանանց կենտրոնական կազմակերպիչ։ Նա նաև հայտնի է որպես սլովենացի կանանց իրավունքների պաշտպան։ Մինչ Նադլիշեկ Բարտոլը քաղաքականապես չափավոր էր՝ համեմատած նրանից հետո եկողների հետ, նա ունեցել է ժամանակակից, լիբերալ հայացքներ, և այդ ժամանակ նրա որոշ գործողություններ դիտվել են որպես արմատական[3]։ 1887 թվականին նա օգնել է հիմնել Սբ․ Կիրիլի և Սբ․ Մեթոդիոսի ընկերության (սլովեն.՝ Družba svetega Cirila in Metoda) տեղական մասնաճյուղը՝ բացառապես կանանցից բաղկացած կրթական կազմակերպություն[3][4]։

Ամուսնություն և աքսոր Տրիեստից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադլիշեկն ամուսնացել է փոստային ծառայող Գրեգոր Բարտոլի հետ 1899 թվականին, և 1901-1909 թվականներին նրանք ունեցել են յոթ երեխա, որոնցից երկուսը մահացել են վաղ մանկության տարիներին[3][4]։ Նրա երեխաներից մեկը հետագայում դարձել է սլովենացի հայտնի գրող Վլադիմիր Բարտոլը[3][11]։ Ամուսնությունը երջանկություն չի բերել Նադլիշեկին, քանի որ նա ավարտել է իր կարիերան և ակտիվ գործունեությունը[3]։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ իտալացիները վերահսկողություն են հաստատել Տրիեստի վրա, նա շարունակել է գաղտնի դասավանդել սլովեներեն, ինչի պատճառով կարաբիներները հաճախ են հարցաքննել նրան[4]։ Ի վերջո, 1919 թվականի սեպտեմբերին նրա ընտանիքն ստիպված է եղել տեղափոխվել Լյուբլյանա, և նա սկզբում այնտեղ ապրել է երկաթուղային վագոնում իր հինգ երեխաների հետ[3][4][11][12]։

Երբ նա հաստատվել է քաղաքում և կարողացել է ապահովել իր ընտանիքի տարրական գոյատևումը, նա նորից է սկսել գրել և աշխատել որպես թարգմանիչ։ Նա համագործակցել է «Ժենսկի սվետ» («Կանանց աշխարհ») կանանց ամսագրի հետ՝ զբաղեցնելով նրա խմբագրի պաշտոնը 1931-1934 թվականներին, ինչպես նաև միացել է կանանց իրավապաշտպան կազմակերպություններին և եղել դրանց համահիմնադիրը[3][4]։ Նա նաև ակտիվորեն մասնակցել է այն կազմակերպություններին, որոնք պայքարել են Իտալիայում մնացած սլովենացիների իրավունքների համար[3]։

Նադլիշեկ Բարտոլը 1927 թվականից սկսած սկսել է իր կյանքի մասին հուշեր գրել «Իզ մոյեվա ժիվլենյա» («Իմ կյանքից») վերնագրով։ Այն հետմահու տպագրվել է «Ռազգլեդի» գրական ամսագրում՝ 1948 թվականին[3][4]։ Նա մահացել է 1940 թվականին Լյուբլյանայում՝ 72 տարեկան հասակում[4][5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Enciklopedija Slovenije; knjiga 7, Mladinska knjiga, Ljubljana, 1993
  • Splošno žensko društvo 1901-1945, od dobrih deklet do feministk, str. 278–292
  • Grafenauer Ivan. "Nadlišek-Bartol Marica". Slovenski biografski leksikon. Slovenska biografija. Ljubljana: ZRC SAZU, 2013 [1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 WeChangEd
  2. 2,0 2,1 2,2 [Marica Bartol-Nadlišek Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 Selišnik, Irena; Verginella, Marta (2013). «The Desire to be Free: Marica Nadlišek Bartol and the Young Intelligentsia at the Turn of the 20th Century». Historijski zbornik. 66 (1).
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 «Nadlišek Bartol, Marica (1867–1940)». Slovenska biografija (սլովեներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 «Marica Nadlišek Bartol». Database of European Women Editors. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Daskalova, Krassimira (2008). Aspasia: The International Yearbook of Central, Eastern, and Southeastern European Women's and Gender History (անգլերեն). Berghahn Books. ISBN 978-1-84545-634-4.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Borovnik, Silvija (October 2012). «Marica Nadišek Bartol's literary work». Women Writers. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Marica Nadlišek Bartol: Osebna bibliografija za obdobje 1897-2009». COBISS (սլովեներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. Pavlovic, Biljana (2018 թ․ սեպտեմբերի 17). «V Ljubljani poklon Tržaškim Slovenkam in ženski ustvarjalnosti na Primorskem». Primorske Novice (սլովեներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  10. Petrović, Jelena (2018 թ․ հոկտեմբերի 1). Women's Authorship in Interwar Yugoslavia: The Politics of Love and Struggle (անգլերեն). Springer. ISBN 978-3-030-00142-1.
  11. 11,0 11,1 Dolinar, Darko; Juvan, Marko (2006). Writing Literary History: Selected Perspectives from Central Europe (անգլերեն). Lang. ISBN 978-3-631-53433-5.
  12. Lukšiè-Hacin, Marina; Mlekuž, Jernej (2009 թ․ հունվարի 1). Go Girls!: When Slovenian Women Left Home (անգլերեն). Založba ZRC. ISBN 978-961-254-170-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիցա Բարտոլ Նադլիշեկ» հոդվածին։