Մարիս Վերպակովսկիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մարիս Իլմարի Վերպակովսկիս
Māris Verpakovskis.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն լատիշ․՝ Māris Verpakovskis
Ազգությունը լատվիացի
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Լատվիա Լատվիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1979 (39 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լիեպայա, Լատվիայի ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 175
Քաշ 72
Դիրք հարձակվող
Համար 99
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995–1996
1996–2001
2001–2003
2003–2011
2007
2007–2008
2008
2009–2011
2011–2013
2013–2014
2014–
Բալթիկա
Մետալուրգ
Սկոնտո
Դինամո
Խետաֆե
Հայդուկ
Կելտա դե Վիգո
Էրգոտելիս
Բաքու
Էրգոտելիս
Լիեպայա
3 (0)
61 (10)
65 (41)
49 (11)
13 (1)
18 (5)
8 (0)
46 (7)
27 (3)
28 (5)
9 (1)
Ազգային հավաքական
1998—2000

1999—2014
Լատվիայի հավաքական
(մինչև 21 տարեկաններ)
Լատվիայի հավաքական
8+ (1+)

104 (29)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարիս Իլմարի Վերպակովսկիս (լատիշ․՝ Māris Verpakovskis, 15 հոկտեմբերի, 1979, Լիեպայա, Լատվիայի ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ֆուտբոլիստ, «Լիեպայա» ակումբի խաղացող ու Լատվիայի հավաքականի նախկին խաղացող։ Եվրոպայի 2004 թվականի առաջնության եզրափակչի մասնակից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիսն իր կարիերան սկսել է ծննդավայրում՝ Լիեպայա քաղաքում, իր հոր՝ Իլմար Վերպակովսկիսի ղեկավարությամբ՝ այդտեղ մնալով մինչ 2000 թվականը։ 2001 թվականին տեղափոխվել է «Սկոնտո»։ Այնուհետև Մարիսը պայմանագիր է կնքել Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ։ 2006/07 և 2007/08 մրցաշրջաններն անցկացրել է Սպլիտ քաղաքի «Խետաֆե» ու «Հայդուկ» ակումբներում համապատասխանաբար։ 2007/08 մրցաշրջանի ավարտին վերադառնում է Կիևի «Դինամո», իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացնում է իսպանական «Սելտա» ակումբում, սակայն այդպես էլ չկարողացավ արդյունավետ խաղ ցուցադրել։

Կիևի ակումբը, չցանկանալով զրկվել ֆուտբոլիստից, երկարացնում է նրա հետ պայմանագիրը մինչ 2012 թվականի վերջը։ 2009 թվականի հուլիսի 6-ից մինչ 2011 թվականը նա խաղացել է «Էրգոտելիս» ֆուտբոլային ակումբի կազմում[1]։

2011 թվականի հունիսի 30-ին Մարիսը պայմանագիր է կնքում «Բաքու» ակումբի հետ 1+1 սխեմայով[2]։

2014 թվականի հունվարի 24-ին հայտարարվեց, որ Մարիս Վերպակովսկիսը կգլխավորի նոր հիմնադրված «Լիեպայա» ակումբը[3]։ 2014 թվականի հունվարի 25-ին Լատվիայի մամուլում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ Մարիսը մոտակա ժամանակներում կավարտի իր կարիերան[4]։

Լատվիայի հավաքականի կազմում իր վերջին խաղը Մարիս Վերպակովսկիսն անցկացրել է 2003 թվականին՝ Բալթիկայի առաջնության ընթացքում, կիսաեզրափակչում սկզբնական կազմում խաղադաշտ դուրս գալով Էստոնիայի հավաքականի դեմ խաղում, սակայն խաղի 11-րդ րոպեին նրան փոխարինել է այլ խաղացող[5]:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիա «Մետալուրգ» Լիեպայա
  • Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր - 1998, 1999
  • Լատվիայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2000
  • Լատվիայի առաջնության եզրափակչի մասնակից, 1998, 2000
Լատվիա «Սկոնտո» Ռիգա
  • Լատվիայի չեմպիոն (3) - 2001, 2002, 2003
  • Լատվիայի գավաթակիր (2) - 2001, 2002
  • Լատվիայի գավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 2003
Ուկրաինա «Դինամո» Կիև
  • Ուկրաինայի չեմպիոն (1) - 2004
  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր - 2005, 2006
  • Ուկրաինայի գավաթակիր (2) - 2005, 2006
Իսպանիա «Խետաֆե»
  • Իսպանիայի գավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 2007
Ադրբեջան «Բաքու»
  • Ադրբեջանի գավաթակիր (1) - 2012
Լատվիա Լատվիայի հավաքական
  • Բալթիկայի գավաթակիր (2) - 2001, 2003

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա ֆուտբոլիստ Լատվիայում (2) - 2003, 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]