Մարիո Վերդոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարիո Օրեստի Վերդոնեից)
Jump to navigation Jump to search
Մարիո Վերդոնե
Mario Verdone
Mario Verdone.jpg
Ծնվել էհուլիսի 27, 1917(1917-07-27)[1]
Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Մահացել էհունիսի 26, 2009(2009-06-26) (91 տարեկանում)
Հռոմ, Իտալիա
ԳերեզմանCampo Verano
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր և դերասան
Հաստատություն(ներ)Հռոմի Սապիենզա համալսարան
Ալմա մատերUniversity of Siena?
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1]
Երեխա(ներ)Կառլո Վերդոնե, Սիլվիա Վերդոնե և Լուկա Վերդոնե
Mario Verdone Վիքիպահեստում

Մարիո Օրեստի Վերդոնե (իտալ.՝ Mario Oreste Verdone, ծնվել է 2․7․1917, Ալեքսանդրիա, Իտալիա), իտալացի գրող, կինոքննադատ, արվեստաբան, հայագետ-թարգմանիչ։ Հռոմի համալսարանին կից թատերական, երաժշտական և կապի ինստուտի դասախոս ու տնօրեն։

Ստեղծել է իտալական կյանքը պատկերող վավերագրական բնույթի մի շարք կինոակնարկներ («Սիցիլիական պատկերներ», «Եվրոպական Մաձձինին», « 15 դարի Մոնտի Բուչչանոյի մարգարիտը» են), գրել գեղարվեստական գործեր («Մարդու քաղաքը, բանաստեղծությունների ժողովածու, 1941, «սաչի մարդը», պատմվածք, 1948 են)։ Վերդոնի ուսումնասիրությունները («Ֆուտուրիստական կինոն և գրականությունը», 1967, «Ֆուտուրիստական ժամանակաշրջանի թատրոնը», 1969, «Ինչ է ֆուտուրիզմը», 1970 են) նվիրված են ֆուտուրիստական և ավանգարդիստական ստեղծագործությունների քննադատությանը։ Վերդոնե «Ավանգարդիստական պոեզիա ու կինոսցենարներ» (1975) աշխատության մեջ անդրադարձել է Եղիշե Չարենցի «Սնոուդեն ամուսիններ կամ ինքն իրեն կոմունիզմ» բալլադին։ Գրել է նաև «Կինոյի ավանգարդիստական պատմություն» (1977), «Իտալիայի ֆուտուրիստները» (1978), «Ֆիլմի կուլտուրան» (1979), «ժամանակակից թատրոնը» (հ․ 1-2, 1981-82), «20 դարի թատրոնը» (1981) և այլ աշխատություններ։ «Հայկական տաղերը իրենց իսկ գույնով» (1970, Եղիշե Չարենցի ստեղծագործությունների գնահատությունը), «Գրիգոր Նարեկացի» (1982) և այլ հոդվածներ նվիրված են հայ գրականությանն ու մշակույթին։ 1968 թվականին Միլանում Վերոնեի թարգմանությամբ և առաջաբանով լայս է տեսել Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն։ 1977 թվականին Վերդոնեն այցելել է սովետական Հայաստան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 400 CC-BY-SA-icon-80x15.png