Jump to content

Մարիո Մոլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Մոլինա
իսպ.՝ Mario Molina
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1943(1943-03-19)[1][2][3]
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
Մահացել էհոկտեմբերի 7, 2020(2020-10-07)[5] (77 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  ԱՄՆ
Մայրենի լեզուիսպաներեն
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1972) և Ֆրայբուրգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Մասնագիտությունքիմիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս
ԱշխատատուԿալիֆոռնիայի համալսարան, Իրվինի կալիֆոռնիական համալսարան, Ռեակտիվ շարժման լաբորատորիա և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
ԱմուսինLuisa T Molina?[6][7]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՊապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Մեքսիկայի գիտությունների ակադեմիա, Ազգային կոլեգիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ), Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[18] և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
 Mario J. Molina Վիքիպահեստում

Մարիո Խոսե Մոլինա-Պասկել Հենրիկես (մարտի 19, 1943(1943-03-19)[1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] - հոկտեմբերի 7, 2020(2020-10-07)[5], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)[19] մեքսիկացի ֆիզիկոս-քիմիկոս էր։ Նա կարևոր դեր է խաղացել Անտարկտիդայի օզոնային անցքի հայտնաբերման գործում և 1995 թվականին քիմիայի Նոբելյան մրցանակի համահեղինակ էր՝ Երկրի օզոնային շերտին քլորֆտորածխածնային (CFC) գազերի սպառնալիքի հայտնաբերման գործում ունեցած դերի համար։ Նա քիմիայի Նոբելյան մրցանակ ստացած առաջին մեքսիկացի գիտնականն էր և Նոբելյան մրցանակ ստացած երրորդ մեքսիկացի մարդը։[20][21][22]

Իր կարիերայի ընթացքում Մոլինան զբաղեցրել է հետազոտական ​​և դասախոսական պաշտոններ Կալիֆոռնիայի Իրվայնի համալսարանում, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանում և Սկրիպսի օվկիանոսագիտության ինստիտուտի մթնոլորտային գիտությունների կենտրոնում։ Մոլինան նաև Մեխիկոյի Մարիո Մոլինայի անվան էներգետիկայի և շրջակա միջավայրի կենտրոնի տնօրենն էր։ Մոլինան Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոյի կլիմայական քաղաքականության խորհրդականն էր։[23]

Մոլինան ծնվել է Մեխիկո քաղաքում՝ Ռոբերտո Մոլինա Պասկուալի և Լեոնոր Հենրիկեսի ընտանիքում։ Նրա հայրը իրավաբան և դիվանագետ էր, որը դեսպան էր եղել Էրիթրեայում, Ավստրալիայում և Ֆիլիպիններում։[24] Նրա մայրը ընտանիքի կառավարիչ էր։ Ծնողների հետաքրքրություններից զգալիորեն տարբերվող հետաքրքրություններով՝ Մարիո Մոլինան կատարեց շրջակա միջավայրի գիտության ամենամեծ հայտնագործություններից մեկը։

Մարիո Մոլինան տարրական դպրոց հաճախել է Մեքսիկայում։[25] Դեռևս նախքան ավագ դպրոց հաճախելը, Մարիո Մոլինան խորը հետաքրքրություն էր ցուցաբերել քիմիայի նկատմամբ։ Մանկուց նա տան լոգարանը վերածել էր փոքրիկ լաբորատորիայի՝ օգտագործելով խաղալիք մանրադիտակներ և քիմիական հավաքածուներ։ Էսթեր Մոլինան՝ Մարիոյի մորաքույրը, որն արդեն իսկ ճանաչված քիմիկոս էր, զարգացրեց նրա հետաքրքրությունները և օգնեց նրան ավելի բարդ քիմիական փորձեր կատարել։[24] Մարիոն գիտեր, որ ուզում է քիմիկոս դառնալ, 11 տարեկանում նրան ուղարկեցին Շվեյցարիայի Ռոզենբերգի ինստիտուտի գիշերօթիկ դպրոց, որտեղ նա սովորեց գերմաներեն խոսել։ Մինչ այս, Մարիոն սկզբում ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ ջութակահար, սակայն քիմիայի հանդեպ նրա սերը հաղթեց այդ հետաքրքրությանը։[25]

Մոլինայի հետազոտություններ է կատարել տարբեր ակադեմիական հաստատություններում։ Մոլինան 1965 թվականին ստացել է քիմիական ճարտարագիտության բակալավրի աստիճան Մեքսիկայի Ազգային Ինքնավար Համալսարանում (UNAM): Դրանից հետո Մոլինան երկու տարի ուսումնասիրել է պոլիմերացման կինետիկա Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգի անվան համալսարանում, Արևմտյան Գերմանիա,[25] for two years. Finally, he was accepted for graduate study at the University of California, Berkeley. After earning his doctorate he made his way to UC Irvine.[26] Այնուհետև նա վերադարձավ Մեքսիկա, որտեղ իր ալմա մատերում մեկնարկ տվեց քիմիական ճարտարագիտության առաջին ծրագիրը։

photograph
Մոլինան 2011 թվականի Նոբելյան մրցանակակիրների գլոբալ սիմպոզիումում

Մարիո Մոլինան ուսումը սկսել է 1968 թվականին Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ ստացել է ֆիզիկական քիմիայի դոկտորի կոչում։ Բերկլիում սովորելու տարիների ընթացքում նա մասնակցել է տարբեր հետազոտական ​​նախագծերի, ինչպիսիք են քիմիական լազերների միջոցով մոլեկուլային դինամիկայի ուսումնասիրությունը և քիմիական և լուսաքիմիական ռեակցիաների արգասիքներում ներքին էներգիայի բաշխման հետազոտությունը:[25] Այս նախագծերի ընթացքում նա աշխատել է իր պրոֆեսորի և մենթորի՝ Ջորջ Պիմենտելի հետ, ով նրա սերը քիմիայի նկատմամբ էլ ավելի է խորացրել։[25] 1973 թվականին, ֆիզիկական քիմիայի դոկտորական աստիճան ստանալուց հետո, նա ընդունվեց Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարան, Շերվուդ Ռոուլենդիի ղեկավարությամբ հետազոտական ​​ծրագրին մասնակցելու։ Հետաքրքրության թեման քլորֆտորածխածիններն էին (CFC): Հետագայում նրանք երկուսը կատարեցին մթնոլորտային քիմիայի ամենամեծ հայտնագործություններից մեկը։ Նրանք մշակեցին օզոնային շերտի քայքայման իրենց տեսությունը, որը հետագայում ազդեց լայն հանրության վրա՝ կրճատելու քլորֆտորածխաջրերի օգտագործումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. 1 2 3 Deutsche Nationalbibliothek Record #1029801800 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 1 2 https://centromariomolina.org/wp-content/uploads/2020/10/Comunicado-de-prensa-CMM-7oct-2020.pdf — 2020.
  6. https://news.mit.edu/2003/mexico-0402
  7. https://www.nytimes.com/2020/10/13/science/mario-molina-dead.html
  8. https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
  9. The Nobel Prize in Chemistry 1995Nobel Foundation.
  10. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  11. https://chicagoacs.org/Willard_Gibbs_Award
  12. https://tylerprize.org/laureates/past-laureates/
  13. https://www.environment-prize.com/laureates/
  14. https://www.heinzawards.org/pages/mario-molina
  15. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  16. https://www.rsc.org/membership-and-community/connect-with-others/through-interests/interest-groups/gas-kinetics/awards/
  17. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
  18. Notable Names Database — 2002.
  19. «Mario Molina, Mexico chemistry Nobel winner, dies at 77». ABC News (USA). Associated Press. 2020 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  20. «Mario Molina, ganador del Premio Nobel 1995, muere a causa de un infarto». El Universal (իսպաներեն). 2020 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  21. García Hernández, Arturo (1995 թ․ հոկտեմբերի 12). «Ojalá que mi premio estimule la investigación en México». La Jornada (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 29-ին. «Mario Molina, primer mexicano que obtiene el premio Nobel de Química...»
  22. «Mario Molina | Inside Science». Visionlearning (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  23. Davenport, Coral (2014 թ․ մայիսի 27). «Governments Await Obama's Move on Carbon to Gauge U.S. Climate Efforts». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  24. 1 2 «Mario Molina – Biography, Facts and Pictures» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  25. 1 2 3 4 5 Molina, Mario (2007). «Autobiography». The Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 30-ին.
  26. «Mario Molina». Science History Institute (անգլերեն). 2016 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.

Վերտողային տեքստ