Մարիո Կորդերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Կորդերո
Ծնվել էապրիլի 7, 1930(1930-04-07)
ԾննդավայրՍան Խոսե, Կոստա Ռիկա
Մահացել էհուլիսի 10, 2002(2002-07-10) (72 տարեկան)
Մահվան վայրՍան Խոսե, Կոստա Ռիկա
Քաղաքացիություն Կոստա Ռիկա
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ

Մարիո «Կատատո» Կորդերո Բրենես (իսպ.՝ Mario "Catato" Cordero Brenes, ապրիլի 7, 1930(1930-04-07), Սան Խոսե, Կոստա Ռիկա - հուլիսի 10, 2002(2002-07-10), Սան Խոսե, Կոստա Ռիկա), 1950-60-ականների կոստառիկացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, այնուհետև մարզիչ։ Համարվում է Կոստա Ռիկայի ֆուտբոլային պատմության մեջ լավագույն պաշտպաններից մեկը։

Մարիո Կորդերոն, ով ավելի հայտնի էր «Կատատո» մականվամբ, «Դեպորտիվո Սապրիսայի» կազմում 1959 թ. մասնակցել է թիմի համաշխարհային տուրին. դա առաջին նմանօրինակ միջոցառումն էր լատինամերիկյան ֆուտբոլային ակումբների պատմության մեջ։ Կատատոն «Սապրիսայի» առաջատարն էր և ավագը 1950-ականներին և 1960-ականների սկզբներին։ Հանդես գալով «Սապրիսայի» կազմում՝ չորս անգամ նվաճել է Կոստա Ռիկայի Պրիմիերա Դիվիզիոնի հաղթողի կոչումը։

Կոստա Ռիկայի հավաքականի կազմում Մասնակցել է 41 հանդիպումների։ Հավաքականի հետ հաղթել է CCCF-ի առաջնության երեք խաղարկություններում (1955, 1960, 1961), թիմի ավագի թևկապով մասնակցել և հաղթել է Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի հավաքականների՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջին առաջնությունում։ Այս մրցաշարում Կատատոն արժանացել է նաև «ֆեյր փլեյի» կամ «ասպետության» մրցանակին։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզել է հայրենի «Սապրիսան»՝ 1965-1969 թթ. ընթացքում չորս անգամ նվաճելով երկրի չեմպիոնի կոչումը։ Կարճ ժամանակով մարզել է նաև Կոստա Ռիկայի ազգային թիմը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]