Մարիո Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մարիո Գոնսալես
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1996(1996-02-25) (23 տարեկան)
Ծննդավայր Վիլյարկայո դե Մերինդադ դե Կաստիլյա լա Վիեխա, Burgos Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա

Մարիո Գոնսալես (իսպ.՝ Mario González Gutiérrez, փետրվարի 25, 1996, Վիլյարկայո դե Մերինդադ դե Կաստիլյա լա Վիեխա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող: Հանդես է գալիս իսպանական «Վիլյառեալ»-ի կազմում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիոն «Վիլյառեալ» ֆուտբոլային ակումբի սան է: 2015 թվականին դարձել է թիմի երիտասարդական կազմի անդամ: Երիտասարդական թիմում իր դեբյուտը նա նշել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ «Ռեուս Դեպորտիու»-ի դեմ խաղում[1]: Թիմի կազմում մասնակցել է 10 հանդիպման:

2016 թվականին Գոնսալեսը տեղափոխվել է հիմնական կազմ: Լա Լիգա-ում իր դեբյուտը Մարիոն նշել է 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ «Գրանադա»-ի դեմ խաղում[2]: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ Մարիոն 90-րդ րոպեին փոխարինել է Ալեշանդրե Պատոյին:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Մարիո Գոնսալեսը հանդես է եկել Իսպանիայի Մ17 հավաքականի կազմում: Հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2013 թվականի առաջնությանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Reus Deportiu - Villarreal II» (անգլերեն)։ Վերցված է 21 августа 2016 
  2. «Granada - Villarreal» (անգլերեն)։ Վերցված է 21 августа 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]