Մարիու դի Անդրադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիու դի Անդրադի
պորտ.՝ Mário de Andrade
Ծննդյան անունպորտ.՝ Mário Raul de Morais Andrade[1]
Ծնվել էհոկտեմբերի 9, 1893(1893-10-09)[2][3][4][…]
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա[3]
Վախճանվել էփետրվարի 25, 1945(1945-02-25)[2][3][4][…] (51 տարեկան)
Վախճանի վայրՍան Պաուլո, Բրազիլիա[3]
ԳերեզմանԿոնսոլասան[5]
Գրական անունMário Sobral
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, լուսանկարիչ, երաժշտագետ, գրող, վիպասան, արվեստի քննադատ և դաշնակահար
Քաղաքացիություն Բրազիլիա
Ուշագրավ աշխատանքներMacunaíma?
ԱնդամակցությունAcademia Brasileira de Música?[6]
ԱշխատավայրՌիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարան
Պարգևներ
 Mário de Andrade Վիքիպահեստում

Մարիու դի Անդրադի (անգլ.՝ Mário de Andrade, հոկտեմբերի 9, 1893(1893-10-09)[2][3][4][…], Սան Պաուլո, Բրազիլիա[3] - փետրվարի 25, 1945(1945-02-25)[2][3][4][…], Սան Պաուլո, Բրազիլիա[3])[7] , Բրազիլացի բանաստեղծ, գրող, երաժշտագետ, արվեստաբան, քննադատ և լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիու դի Անդրադին դասավանդել է պատմություն և գեղագիտություն Սան Պաուլոյի կոնսերվատորիայում (Conservatório Dramático e Musical de São Paulo)։ Բրազիլական մոդերնիզմի հիմնադիրներից մեկն է եղել։ Ըստ էության, իր 1922 թվականին գրած «Paulicéia Desvairada» հրատարակությամբ նա բրազիլական ժամանակակից պոեզիայի հիմքն է դրել։ 1922 թվականին Սան Պաուլոյում նկարիչ Էմիլիանո դի Կավալկանտիի հետ համատեղ կազմակերպած արվեստի շաբաթվա ընթացքում, ներկայացրել է իր գաղափարները բրազիլական արվեստի նոր ուղղության՝ մոդեռնիզմի մասին։ Ավանգարդի հնգյակի խմբի անդամ է եղել ի թիվս Տարսիլա դու Ամարալի, Անիտա Մալֆատտիի, Օսվալդ դե Անդրադեի, Մենոտի դել Պակյայի։ Շատ մեծ ազդեցություն է ունեցել XX և XXI դարերի բրազիլական գրականության վրա։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարու դի Անդրադինն եղել է էթնոերաժշտության ուսումնասիրող, որով ազդեցություն է ունեցել Բրազիլիայի սահմաններից էլ այն կողմ գտնվող գիտնականների վրա։ Բրազիլիայի ծայրամասային և չյուրացված տարածքներում բանահյուսության մշտական ուսումնասիրությունները ձևավորել են երկրի ազգային ինքնության վերաբերյալ տեսակետներ։ 1928 թվականին նրա «Էսսե բրազիլական երաժշտության մասին» (պորտ.՝ Ensaio sobre Música Brasileira) հրատարակումը դարձել է իրապես ազգային բնույթի ստեղծագործություններ գրող կոմպոզիտորների գեղագիտության հիմքը[8]։

Մարիու դի Անդրադին մասնակիորեն ազդել է Էյտոր Վիլա-Լոբոսի ստեղծագործության վրա, քանի որ նա արդեն ծանոթացել էր արդեն ձևավորված կոմպոզիտորի հետ։ Ֆրանսիսկու Մինյոնը (Francisco Mignone) բառացիորեն գերվել է բրազիլական մոդեռնիզմի առաջատարի գաղափարներով, որի ազդեցությունը հեշտությամբ երևում է մոդերնիզմի հետ շփվելուց առաջ և հետո ունեցած էսթետիկ հայացքների ակնհայտ տարբերություններով։ Իր հերթին, Կամարգու Գուարնիերի մշակույթի վերաբերյալ ընդհանուր տեսակետները լիովին ձևավորվել են Մարի դի Անդրադիի ազդեցության շնոհիվ։ Գուարնիերին 1943 թվականին իր հոդվածում գրում է, որ Անդրադիի տանը «քննարկվում էին գրականությունը, սոցիոլոգիան, փիլիսոփայությունը, արվեստը։ Դա ինձ համար նման էր համալսարանական դասախոսություններին մասնակցելուն»[9]։

Նրա պատվին է անվանակոչվել Սան Պաուլուի խոշորագույն հանրային գրադարանը։

Մարիու դի Անդրադիի անձնական կյանքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։

Թաղված է Սան Պաուլու քաղաքի Կոնսոլասան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 92. — ISBN 978-2-221-06888-5
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. https://www.prefeitura.sp.gov.br/cidade/upload/cemiterio%20mapa%20baixa_1219246518.pdf
  6. http://www.abmusica.org.br/academico.php?id=888
  7. Андради / М. Ф. Надъярных // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 722. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
  8. Verhaalen, 2001, էջ 17
  9. Verhaalen, 2001, José Maria Neves. Prefácio, էջ 12

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Verhaalen, Marion. (2001). Camargo Guarnieri : expressões de uma vida. São Paulo, SP, Brasil: Edusp. ISBN 85-314-0634-X. OCLC 51203568.