Մարիուս Չելարու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիուս Չելարու
Ծնվել էօգոստոսի 30, 1961(1961-08-30) (62 տարեկան)
ԾննդավայրՆեգրեշտի, Վասլույ, Ռումինիա
Մասնագիտությունգրական քննադատ, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԱլեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան
ԱնդամակցությունՌումիիայի գրողների միություն

Մարիուս Չելարու (ռումիներեն՝ Marius Chelaru, օգոստոսի 30, 1961(1961-08-30), Նեգրեշտի, Վասլույ, Ռումինիա), ռումինացի բանաստեղծ, արձակագիր, գրական քննադատ, թարգմանիչ։ Ռումինիայի գրողների, Կանադայի Քվեբեկի ռումինալեզու գրողների միությունների անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականին Ռումինիայի Վասլուի շրջանի Նեգրեշտի քաղաքում։ Ավարտել է Ալեքսանդրու Յոհան Կուզայի անվան համալսարանի տնտեսագիտության բաժինը։ 2012 թվականին եղել է Արցախում, մասնակցել Արցախի գրողների միության կազմակերպած, Ստեփանակերտում անցկացված պոեզիայի միջազգային փառատոնին։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է հոդվածների, բանաստեղծությունների, արձակ և թարգմանական գործերի, տպագրվել է տարբեր միջազգային անթոլոգիաներում և տարբեր երկրների ամսագրերում ու հանդեսներում (Ռումինիա, ԱՄՆ, Անգլիա, Բելգիա, Կանադա, Շվեդիա, Իտալիա, Պարագվայ, Ճապոնիա, Եգիպտոս, Հորդանան, Վիետնամ, Լիբանան, Մակեդոնիա, Կոսովո, Ալբանիա, Հոլանդիա և այլուր)։

Տպագրել է ավելի քան երեսուն գիրք (վեպեր, բանաստեղծությունների ժողովածուներ, քննադատություն, էսսեներ

Արժանացել է մի քանի ազգային և միջազգային գրական մրցանակների[1]։

Մարիուս Չելարուն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արարում; Քրիստոս (բանաստեղծություններ)։ Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2012, էջ 80-84։ Թարգմ.՝ Կարինե Փաթյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2012, էջ 79։