Մարիուս Լոդե
| Քաղաքացիությունը |
| ||
|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 11, 1993 (33 տարեկան) | ||
| Ծննդավայր | Kvernaland | ||
| Հասակ | 185 սանտիմետր | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Մարիուս Լոդե (նորվ.՝ Marius Lode,մարտի 11, 1993, Kvernaland), նորվեգացի ֆուտբոլիստ, «Հեկկեն» ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Նորվեգիայի հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆրոյլանդ» և «Բրյունե» ակումբների սան է: 2012 թվականի ապրիլի 9-ին «Ստրյոմենի» դեմ խաղում վերջինիս կազմում նորամուտն է նշել Նորվեգիայի առաջին դիվիզիոնում[1]։ 2017 թվականի սկզբին տեղափոխվել է «Բուդե Գլիմտ»։ Ապրիլի 4-ին «Կոնսվինգերի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[2]։ Մրցաշրջանի արդյունքներով օգնել է ակումբին դուրս գալ էլիտա։ 2018 թվականի ապրիլի 8-ին «Օդդի» դեմ խաղում նորամուտն է նշել Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ 2020 թվականի հուլիսի 15-ին «Քրիստիանսունի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բուդե Գլիմտի» կազմում[4]։ Նույն թվականին օգնել է ակումբին հաղթել առաջնությունը, իսկ մեկ տարի անց կրկնել է հաջողությունը։ 2022 թվականի սկզբին տեղափոխվել է գերմանական «Շալկե 04»՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[5]։ Հունվարի 16-ին «Հոլշտայնի» դեմ խաղում նորամուտն է նշել երկրորդ Բունդեսլիգայում[6]։ 2022 թվականի օգոստոսի 31-ին պայմանագիր է կնքել նախկին «Բուդե Գլիմտ» ակումբի հետ՝ մինչև 2025 թվականի ավարտը՝ մեկ տարով երկարաձգելու տարբերակով[7]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի մարտի 24-ին Ջիբրալթարի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում նորամուտն է նշել Նորվեգիայի հավաքականի կազմում[8]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպումներ Նորվեգիայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հանդիպումներ Նորվեգիայի հավաքականի կազմում | |||||
|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցույթ |
| 1 | 24 մարտի 2021 | 3:0 | — | Աշխարհի առաջնություն 2022 (ընտրություն) | |
| 2 | 13 նոյեմբերի 2021 | 0:0 | — | Աշխարհի առաջնություն 2022 (ընտրություն) |
Ընդհանուր՝ 2 խաղ / 0 գոլ, 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բուդե-Գլիմտ»
- Նորվեգիայի չեմպիոն (3)՝ 2020, 2021, 2023
- Օբոս լիգայի հաղթող՝ 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Брюне VS. Стрёммен 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Будё-Глимт VS. Консвингер 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Одд VS. Будё-Глимт 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 8.
- ↑ «Будё-Глимт VS. Кристиансунн 2:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Marius Lode joins FC Schalke 04». Schalke 04. 2022 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Шальке 04 VS. Хольштайн 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «MARIUS LODE ER TILBAKE» (նորվեգերեն). Bodø/Glimt. 2022 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Гибралтар VS. Норвегия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте «Хеккена»(շվեդ.)
|