Jump to content

Մարիուս Իկոնոմու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիուս Իկոնոմու
հուն․՝ Μάριος Οικονόμου
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1992(1992-10-06)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Յանինա
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Մարիոս Իկոնոմու (հուն․՝ Μάριος Οικονόμου, հոկտեմբերի 6, 1992(1992-10-06)[1][2], Յանինա), հույն ֆուտբոլիստ, պաշտպան: Հանդես է եկել Հունաստանի հավաքականում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իկոնոմուն հայրենի քաղաքից Պաս ակումբի սան է։ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին «Դիագորասի» դեմ Հունաստանի Գավաթի խաղում Մարիոսը նորամուտն է նշել հիմնական կազմում[3]։ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին «Լևադիակոսի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունաստանի Սուպերլիգայում[4]։ 2013 թվականին պայմանագիրն ավարտվել է և Մարիոսն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է իտալական «Կալյարի»[5]։ 2014 թվականի ապրիլի 6-ին «Ռոմայի» դեմ խաղում  նորամուտն է նշել իտալական Սերիա А[6]։

2014 թվականին տեղափոխվել է «Բոլոնիա»՝ դառնալով Ալեսանդրո Կապելլոյի հակառակ ուղղությամբ տեղափոխության գործարքի մի մասը։ «Տերնանայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սերիա B-ում: Նույն խաղում Մարիոսը խփել է առաջին գոլը «Բոլոնիայի» կազմում: Մրցաշրջանի ավարտից հետո օգնել է թիմին վերադառնալ էլիտա: 2015 թվականի օգոստոսի 22 -ին «Լացիոյի» դեմ խաղում նորամուտն է նշել ակումբի կազմում[7]։

2017 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է ՍՊԱԼ[8]։ Օգոստոսի 20-ին «Լացիոյի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[9]։ 2018 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Բարի»: Հունվարի 27-ին «Էմպոլիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[10]։ 2018 թվականի ամռանը վարձավճարով վերադարձել է հայրենիք՝ մայրաքաղաքային ԱԵԿ: Օգոստոսի 8-ին շոտլանդական «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման խաղում նորամուտն է նշել նոր թիմում[11]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 24-ին Չեռնոգորիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Հունաստանի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Կոստաս Մանոլասին[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Диагорас VS. ПАС Янина 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «ПАС Янина VS. Левадиакос 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  5. ««Кальяри» подписал 21-летнего грека» (ռուսերեն). sports.ru. 2013 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Кальяри VS. Рома 1:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Лацио VS. Болонья 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Новичок серии А СПАЛ арендовал у «Ювентуса» Маттьелло и подписал еще 3 игроков» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «Лацио VS. СПАЛ 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  10. «Бари VS. Эмполи 0:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  11. «Селтик VS. АЕК Афины 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «Греция VS. Черногория 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]