Մարիոն Ջոնս
Մարիոն Ջոնս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Marion Jones-Thompson |
Ազգություն՝ | աֆրոամերիկացի |
Մասնագիտացում՝ | բասկետբոլիստ և վազորդ |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 12, 1975[1][2][3][…] (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մարիոն Ջոնս կամ Մարիոն Ջոնս-Թոմսոն (անգլ.՝ Marion Lois Jones-Thompson հոկտեմբերի 12, 1975[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի թեթև աթլետիկուհի, սպրինտի (կարճ տարածության մրցավազք) և երկար ցատկի վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիոն Ջոնսն ունի երկքաղաքացիություն. Ամերիկայի և Բելիզի քաղաքացի է, Մարիոնի մայրը արմատներով Բելիզից է։ 1988 թվականի հոկտեմբերի 3-ին Ջոնսն ամուսնացել է ամերիկացի ձեռնագնդորդ Սի Ջեյ Խանտերի հետ, իսկ 2002 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 2003 թվականի հունիսի 28-ին Ջոնսը հայտնի ամերիկացի սպրինտեր Թիմ Մոնտգոմերիից որդի է ունեցել։
2007 թվականի փետրվարի 24-ին Մարիոն Ջոնսն ամուսնացել է բարբադոսցի սպրինտեր Օբադել Թոմսոնի հետ[4]։ Նրանք ունեն երկու երեխա. որդի, որը ծնվել է 2007 թվականի հուլիսին և դուստր, որը ծնվել է 2009 թվականի հունիսին[5]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիոն Ջոնսը 2000 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել է երեք ոսկե և երկու բրոնզե մեդալ, որոնցից զրկվել է, քանի որ 2007 թվականին ապացուցվել է, որ նա մրցումներից առաջ կանխամտածված դոպինգ է ընդունել։ 2008 թվականին դատապարտվել է իր սկանդալային դոպինգի վերաբերյալ կեղծ վկայություն տալու համար[6][7]։
Սպորտային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոնսը 2010 թվականի մարտի 10-ին Թալսա քաղաքի «Crowne Plaza» հյուրանոցում ներկայացվել է որպես Dallas Wings կանանց բասկետբոլի ազգային ասոցացիայի ակումբի բասկետբոլիստ։ 2011 թվականի մարտի 10-ին լքել է թիմը՝ ունենալով 47 հանդիպում (միջին հաշվով յուրաքանչյուր խաղի համար վաստակելով 2,6 միավոր և 1,3 մոտեցում)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 FemBio database (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Cherry, Gene (մարտի 7, 2007)։ «Sprinters Jones and Thompson married, says minister»։ Reuters
- ↑ Michaelis Vicki (մայիսի 17, 2010)։ «Marion Jones hits ground running, starts fresh in WNBA»։ USA Today
- ↑ «CNN Newsroom: Jones Doping Case; Tax Standoff Ends; Myanmar Crackdown»։ CNN Transcripts։ հոկտեմբերի 5, 2007
- ↑ «IOC chief says Hunter failed four drug tests»։ ESPN.com։ Associated Press։ 2000-09-25։ Վերցված է 2008-02-10
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարիոն Ջոնս կատեգորիայում։ |
|