Jump to content

Մարին Պոնգրաչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարին Պոնգրաչիչ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1997(1997-09-11)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Լանդսհուտ, Բավարիա, Գերմանիա
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 85 կգ
Դիրք պաշտպան

Մարին Պոնգրաչիչ (խորվ.՝ Marin Pongračić;[4], սեպտեմբերի 11, 1997(1997-09-11)[1][2][3], Լանդսհուտ, Բավարիա, Գերմանիա), խորվաթ ֆուտբոլիստ, որը պաշտպանի դիրքում հանդես է գալիս Սերիա A-ի Ֆիորենտինա ֆուտբոլային ակումբում և Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականում: Պոնգրաչիչը հիմնականում խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց կարող է նաև խաղալ աջ պաշտպանի կամ հենակետային կիսապաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնգրաչիչն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Մյունխենի «Բավարիայի» ակադեմիայում, այնուհետև 2013 թվականին 16 տարեկանում տեղափոխվել է «Ինգոլշտադտ 04» ֆուտբոլային ակումբ։ Նա 38 հանդիպում է անցկացրել Մ-17 և Մ-19 թիմերի կազմում, նախքան 2016 թվականին տեղափոխվելը «Մյունխեն 1860» ակումբ։ Ամրապնդվելով պահեստային թիմում՝ նա Երկրորդ Բունդեսլիգայում իր նորամուտը նշել է 2017 թվականի ապրիլի 16-ին՝ 1-1 հաշվով խաղալով «Սանդհաուզեն» ակումբի հետ։ Նա առաջին թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Յան Ռեգենսբուրգ» ակումբի դեմ խաղում։ Պոնգրաչիչը խաղադաշտից հեռացվել է 80-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[5][6][7]։

Ռեդ Բուլ Զալցբուրգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ամռանը նա 4 տարվա պայմանագրով տեղափոխվել է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբ[8]։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է հուլիսի 22-ին՝ 2:0 հաշվով հաղթանակ տանելով «Վոլֆսբերգեր» ակումբի նկատմամբ[9]։ Այնուամենայնիվ, մկանային վնասվածքի պատճառով նա բաց է թողել տասներեք խաղ ակումբի կազմում։ Նա թիմի կազմ է վերադարձել նոյեմբերի 5-ին կայանալիք «Սանկտ Պյոլտեն» ակումբի դեմ խաղի ժամանակ։ Նոյեմբերի 23-ին նա իր նորամուտը նշել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում՝ 3:0 հաշվով հաղթելով «Վիտորիա Գիմարայնշ» ակումբին[10]: Այնուհետև Զալցբուրգի կազմում նա մասնակցել է Եվրոպայի Լիգային, որտող հասել է կիսաեզրափակիչ և դուրս է մնացել Մարսելի «Օլիմպիկ» ակումբի կողմից[11]։ «Զալցբուրգն» ավարտել է մրցաշրջանը որպես Ավստրիայի չեմպիոն[5]։

2018 թվականի օգոստոսի 29-ին Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ակումբի դեմ խաղում Պոնգրաչիչը խախտել է կանոնները Միլան Պավկովի դեմ և վաստակել է դեղին քարտ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով, իսկ «Ցրվենա Զվեզդան» գոլերի քանակի առավելությամբ որակավորվել է։ «Ցրվենա Զվեզդա» ակումբի ավագ Վույադին Սավիչը ավելի ուշ պոնգրաչիչի խախտումը անվանել է իր ակումբի հաղթանակի պատճառ[12][13]։ 2019/20 մրցաշրջանի առաջին կեսում նա վնասվածքի պատճառով ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում: Նոյեմբերի 5-ին նա իր նորամուտը նշել է Չեմպիոնների Լիգայում՝ 1-1 հաշվով խաղալով «Նապոլիի» հետ:

Վոլֆսբուրգ ՖԱ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զալցբուրգում» վնասվածք ստանալուց հետո Պոնգրաչիչը չորս տարվա պայմանագրով վարձակալությամբ տեղափոխվել է «Վոլֆսբուրգ» ֆուտբոլային ակումբ[14][15]։ Փտրվարի 8-ին, ակումբում իր երկրորդ ելույթի ժամանակ նա հեռացվել է խաղադաշտից Ալֆրեդո Մորալեսին արմունկով հարվածելուց հետո, որից հետո խաղն ավարտվել է 1-1 հաշվով[16][17]։ Մայիսի 26-ին Պոնգրաչիչը երկու անգամ գոլ է խփել, երբ «Վոլֆսբուրգը» 4:1 հաշվով հաղթել է «Բայեր Լևերկուզեն» ակումբին[18]։

Մոնոնուկլեոզի պատճառով բաց թողնելով նոր մրցաշրջանի մեկնարկը՝ Պոնգրաչիչը թիմ է վերադարձել նոյեմբերի 8-ին՝ փոխարինման դուրս գալով Քսավեր Շլյագերի փոխարեն «Հոֆենհայմ» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով հաղթանակով[19]։ Սակայն նոյեմբերի 18-ին COVID-19-ի նրա թեստը դրական արդյունք է ցույց տվել[20][21]։

Բորուսիա Դորտմունդ (վարձակալություն)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսի 31-ին Պոնգրաչիչը վարձավճարով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա» ակումբ մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը[22]։ Նա իր նորամուտը «Բորուսիայում» նշել է սեպտեմբերի 11-ին «Բայեր Լևերկուզեն» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 4-3 հաշվով հաղթանակով։

2022 թվականի օգոստոսի 22-ին Պոնգրաչիչը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Լեչչե» ֆուտբոլային ակումբ՝ հետգնման իրավունքով[23]։

2024 թվականի հուլիսի 19-ին Պոնգրաչիչը միացել է Սերիա A-ի մեկ այլ ակումբի՝ «Ֆիորենտինային»[24]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիան և Խորվաթիան ներկայացնելու իրավունք ունեցող Պոնգրաչիչը 2014 թվականին հրավիրվել է Խորվաթիայի մինչև 17 տարեկանների ուսումնամարզական հավաքի[25]։ Նա երեք անգամ հանդես է եկել մինչև 21 տարեկանների մեկնարկային կազմում ՝ ընդդեմ Մոլդովայի, Ավստրիայի և Ֆրանսիայի[26]։ Եվրո 2019-ի Խորվաթիայի Մ-21 տարեկանների հավաքականից հեռացվել է վնասվածքի պատճառով[27]։

2020 թվականի օգոստոսի 17-ին նա ստացել է իր առաջին հրավերը հիմնական թիմում՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի սեպտեմբեր ամսվա Պորտուգալիայի և Ֆրանսիայի դեմ խաղերում[28]։ Սակայն տասն օր անց մոնոնուկլեոզի պատճառով նա լքել է կազմը և փոխարինվել է Միլա Շկորիչով[29][30]։ Նոյեմբերի 4-ին նա կրկին հրավիրվել է նույն ամսվա Թուրքիայի, Շվեդիայի և Պորտուգալիայի դեմ խաղերին[31]։ Նա իր նորամուտը նշեց նոյեմբերի 11-ին Թուրքիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որը ոչ-ոքի է խաղացել 3:3 հաշվով և կանչվել է մեկնարկային կազմ[32][33]։

2021 թվականի մայիսի 17-ին Պոնգրաչիչը ընդգրկվել է Եվրո 2020-ի 34 հոգանոց նախնական կազմում[34], սակայն չի ընդգրկվել 26 հոգանոց վերջնական կազմում[35]։ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ընդգրկվել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության 34 հոգանոց նախնական կազմում[36], սակայն կրկին չի ընդգրկվել եզրափակչի 26 մասնակիցների թվում[37]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնգրաչիչը ծնվել է Գերմանիայի Լանդսհուտ քաղաքում։ Նրա ծնողները Ստրիբորն ու Անժելկան Խորվաթիայի Սլավոնական բրոդից փախել են Գերմանիա Խորվաթիայի անկախության պատերազմի ժամանակ[27][38]։

Պոնգրաչիչը Կալիդու Կուլիբալիին և Վիրջիլ Վան Դեյքին անվանել է իր ֆուտբոլային կուռքերը[38]։ Նա նաև «Դինամո Զագրեբ» ֆուտբոլային ակումբի երկրպագու էր[39]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ[40]
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[Ն 1] Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Ելույթներ Գոլեր Ելույթներ Գոլեր Ելույթներ Գոլեր Ելույթներ Գոլեր Ելույթներ Գոլեր
Մյունխեն 1860 II 2016–17 «Բավարիա» տարածաշրջանային լիգա 17 1 — — — 17 1
Մյունխեն 1860 2016–17 Երկրորդ Բունդեսլիգա 6 0 — — 1[Ն 2] 0 7 0
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2017–18 Ավստրիայի ֆուտբոլի առաջնություն 16 0 3 0 4[Ն 3] 0 — 23 0
2018–19 14 0 2 0 10[Ն 4] 0 — 26 0
2019–20 5 0 1 0 1[Ն 5] 0 — 7 0
Ընդհանուր 35 0 6 0 15 0 — 56 0
Վոլֆսբուրգ ՖԱ 2019–20 Բունդեսլիգա 11 2 — 1[Ն 3] 0 — 12 2
2020–21 10 0 1 0 — — 11 0
Ընդհանուր 21 2 1 0 1 0 — 23 2
Բորուսիա Դորտմունդ (վարձակալություն) 2021–22 Բունդեսլիգա 17 0 1 0 5[Ն 5] 0 — 23 0
Լեչչե ՖԱ (վարձակալություն) 2022–23 Սերիա A 9 0 0 0 — — 9 0
Լեչչե ՖԱ 2023–24 Սերիա A 36 0 2 0 — — 38 0
Ընդհանուր 45 0 2 0 — — 47 0
Ֆիորենտինա 2024–25 Սերիա A 0 0 0 0 0 0 — 0 0
Ընդհանուր կարիերա 141 3 10 0 21 0 1 0 173 3
2024 թվականի հունիսի 24-ի դրությամբ[41]
Ելույթներ և գոլեր՝ ըստ հավաքականի և տարիների
Հավաքական Տարի Ելույթներ Գոլեր
Խորվաթիա 2020 2 0
2022 3 0
2024 5 0
Ընդհանուր 10 0

Ռեդ Բուլ Զալցբուրգ[40]

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 FBref.com
  3. 1 2 Salzburgwiki(ավստր․)
  4. ↑ «Mȁrīn». Hrvatski jezični portal (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին. «Mȁrīn»
  5. 1 2 «Marin Pongracic: Who is Wolfsburg's Croatia U21 international?». Bundesliga (անգլերեն). 2020 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  6. ↑ «TSV 1860 Munich vs. SV Sandhausen - Football Match Report». ESPN (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 16. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  7. ↑ «Neuhaus gibt den Löwen wieder Puls». Kicker (գերմաներեն). 2017 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  8. ↑ «Salzburg doveo mladog Hrvata koji je karijeru počeo u Bayernu». Germanijak. 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  9. ↑ «Wolfsberger vs. FC Salzburg - Football Match Summary». ESPN (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  10. ↑ «LIVE Red Bull Salzburg - Vitória Guimarães - Europa League». Eurosport. 2017 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  11. ↑ «Atletico uništio Arsenalove snove o Ligi prvaka, Marseille preživio Salzburg». Gol.hr (խորվաթերեն). 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  12. ↑ Lovrić, Dejan; Ćubel, Jelena (2018 թ․ օգոստոսի 30). «Crvena zvezda u Ligi prvaka: Pongračić je u nama probudio srpski inat!». Goal.com (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  13. ↑ Buškulić, Ante (2020 թ․ օգոստոսի 29). «Crvena zvezda prvi put u Ligi prvaka, Salzburg najveći luzer!». Goal.com (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  14. ↑ «Marin Pongračić joins Wolfsburg for €10m». One Football. 2020 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  15. ↑ «Pongracic leaves for Wolfsburg». FC Red Bull Salzburg (անգլերեն). 2020 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  16. ↑ Hina (2020 թ․ փետրվարի 8). «Pongračić dobio crveni karton, Brekalo ostao na klupi Vukova». 24sata (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  17. ↑ D. L. (2020 թ․ փետրվարի 11). «Pongračić dobio crveni karton pa udario po kameri: "Nismo na seoskoj utakmici"». Index.hr (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  18. ↑ «Wolfsburg stuns Leverkusen in 4-1 blowout behind two goals from Marin Pongra». FOX Sports. 2020 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  19. ↑ Dobrinić, Damir; Hina (2020 թ․ նոյեմբերի 8). «Lovren izborio penal, Juranović zabio autogol, veliki hrvatski talent vratio se na teren nakon 95 dana!». Sportske novosti (խորվաթերեն).
  20. ↑ «Marin Pongračić pozitivan na koronavirus». Hrvatski nogometni savez (խորվաթերեն). 2020 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  21. ↑ «Positiver Corona-Test bei Pongracic». vfl-wolfsburg.de (գերմաներեն). 2020 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  22. ↑ «Borussia Dortmund verpflichtet Pongracic». www.bvb.de (German). 2021 թ․ օգոստոսի 31.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. ↑ «MARIN PONGRAČIĆ È UN NUOVO CALCIATORE DEL LECCE» (իտալերեն). Lecce. 2022 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2023-12-10-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.
  24. ↑ «PONGRACIC È UN NUOVO CALCIATORE DELLA FIORENTINA» [IRST TEAM PONGRACIC IS A NEW FIORENTINA PLAYER]. www.acffiorentina.com (Italian). 2024 թ․ հուլիսի 19. Վերցված է 2024 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. ↑ «Kamp U-17 reprezentacije u Slavonskom Brodu». Croatian Football Federation.
  26. ↑ «Marin Pongračić». Croatian Football Federation (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  27. 1 2 Škrlec, Silvijo (2020 թ․ մայիսի 25). «Nenad Gračan otkrio nam najveću vrlinu mladog Hrvata koji je zaludio njemačku Bundesligu i nameće se izborniku Daliću: Ima brzinu, ali ima i...». Tportal.hr (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  28. ↑ Kovačević, Davor (2020 թ․ օգոստոսի 17). «Dalić pozvao dva debitanta za Ligu nacija: Idemo na Portugal i Francuze s najjačim sastavom». 24sata (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  29. ↑ J. B. (2020 թ․ օգոստոսի 27). «Modrić i Rakitić propuštaju okupljanje: Dalić pozvao dva igrača iz HNL-a i napadača iz Primere». Gol.hr (խորվաթերեն).
  30. ↑ Olivari, Davorin (2020 թ․ օգոստոսի 28). «Šok iz Njemačke: Umjesto ostvarenja snova, noćna mora – novi Vatreni ima mononukleozu!». Sportske novosti (խորվաթերեն).
  31. ↑ HINA (2020 թ․ նոյեմբերի 4). «Dalić aktivirao pet pretpoziva s liste kandidata: Dvojici će to biti prvo okupljanje». Gol.hr (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  32. ↑ «ANKETA Tko vas je oduševio, a tko razočarao u nikad viđenom sastavu Hrvatske?». Index.hr (խորվաթերեն). 2020 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  33. ↑ «PONGRAČIĆ: 'Nemam riječi, ispunio mi se san'». Sport Klub (խորվաթերեն). 2020 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  34. ↑ «Dalić objavio popis za Euro 2020: Poznato svih 26 imena, izbornik objasnio iznenađenje». Gol.hr (խորվաթերեն). 2021 թ․ մայիսի 17. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  35. ↑ HINA (2021 թ․ հունիսի 1). «Sada je konačno: Dalić potvrdio popis od 26 igrača za Euro 2020». Gol.hr (խորվաթերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  36. ↑ «Dalić objavio prošireni popis za Svjetsko prvenstvo: Evo tko ima šansu putovati u Katar». Gol.hr (խորվաթերեն). 2022 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  37. ↑ «Zlatko Dalić objavio popis igrača za SP, ovo su 26 imena koje vodi u Katar». Večernji list (խորվաթերեն). 2022 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  38. 1 2 Antolić, Dražen (2020 թ․ մայիսի 21). «'Modrić i Rakitić nikad nisu čuli za mene!' Najbrži stoper priznao: Dalić mi je rekao da me prati!». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  39. ↑ Antolić, Dražen (2022 թ․ մարտի 28). «Igrač Borussije i navijač Dinama koji je iskoristio svoju priliku: 'Hrvatska ima veliki potencijal'». Sportske novosti (խորվաթերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.
  40. 1 2 «Marin Pongračić». Soccerway. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  41. ↑ «Marin Pongračić profile». EU-Football.info. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  1. ↑ Ներառում է Ավստրիայի Գավաթը, Ֆուտբոլի Գերմանիայի գավաթը, Ֆուտբոլի Իտալիայի գավաթը
  2. ↑ Ելույթներ Երկրորդ Բունդեսլիագյում
  3. 1 2 Ելույթներ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում
  4. ↑ Չորս հանդիպում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում, վեց հանդիպում ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում
  5. 1 2 Ելույթներ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարին Պոնգրաչիչ» հոդվածին։