Մարին Հոնդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարին Հոնդա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ճապ.՝ 本田 真凜
Մասնագիտացում՝գեղասահորդուհի, մանկական դերասան և տերենտո
Երկիր՝ Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 21, 2001(2001-08-21) (22 տարեկան)
Ծննդավայր՝Կիոտո, Ճապոնիա

Հոնդա Մարին (ռուս.՝ Марин Хонда, օգոստոսի 21, 2001(2001-08-21), Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում։ Գեղասահքի պատանիների աշխարհի չեմպիոն (2016 թվական)[1], Աշխարհի պատանիների փոխչեմպիոն (2017 թվական), պատանեկան Գրան-Պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր (2015 թվական), Պատանիների Ասիայի գավաթակիր (2016 թվական)։

Ըստ սայթի հանդիսանում է Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի գեղասահքի հիմնական մարզման թիմի անդամ (ճապոներեն՝ 特別 強化 選手)[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ Ճապոնիայի գեղասահքի պատանեկան առաջնությունում։ Այստեղ հենց նրա առաջին մեկնարկը հինգերորդն էր։ Երկու տարի անց նա առաջին անգամ հանդես եկավ ԱՄՆ-ի Գրան-Պրիի պատանեկան փուլերում (ավարտեց երկրորդը)[3], իսկ Խորվաթիայում առաջինն էր[4]։ Սա նրան հնարավորություն ընձեռեց հանդես գալու Բարսելոնայում կայացած Գրան-Պրիի պատանիների եզրափակիչ փուլում, որտեղ նվաճեց բրոնզե մեդալ[5]։ Նույն տարում դեկտեմբերի վերջին հանդես եկավ ազգային առաջնությունում, որտեղ ավարտական գծին հասավ լավագույն տասնյակի վերջում[6]։ Մարտին Դեբրեցենում կայացած Աշխարհի պատանեկան առաջնությունում նա դժվարին պայքարում նվաճեց ոսկե մեդալ[7]։

Նախաօլիմպիական նոր մրցաշրջանը գեղասահորդուհին սկսել է 2016 թվականի ամռանը՝ Ասիայի պատանիների գավաթի առաջնությունում, որտեղ էլ և հաղթեց։ Աշնանը ճապոնացի գեղասահորդուհին հանդես եկավ Գրան-Պրիի պատանեկան փուլերում՝ տանը[8] և Սլովենիայում, որտեղ նրա մեկնարկի ավարտը երկու անգամն էլ երկրորդն էր[9]։ 2016 թվականի դեկտեմբերին գեղասահորդուհին, պատանեկան Գրան-Պրիի եզրափակչին մասնակցելու համար ժամանելով Մարսել, հիվանդացավ գրիպպով։ Նա ստիպված էր բաց թողնել մրցույթը[10][11]։ Ավելի ուշ հենց այդ ամսում էլ նա մասնակցեց Ճապոնիայի մեծահասակների առաջնությանը՝ դառնալով 4-րդը[10][11][12]։ Մարտի կեսերին գեղասահորդուհին հանդես եկավ Թայբեյում կայացած Պատանիների աշխարհի առաջնությունում, որտեղ դժվարին պայքարում հաջողվեց գրավել երկրորդ հորիզոնականը[13]։ Միևնույն ժամանակ նա բարելավվեց իր նախկին մարզական բոլոր նվաճումները։

Սեպտեմբերին ճապոնացի մենասահորդուհին Սոլթ Լեյք Սիթիում մեկնարկեց օլիմպիական մրցաշրջանը, որտեղ U.S. International Figure Skating Classic-ում նա վստահորեն գրավեց առաջին հորիզոնականը[14]։ Մեկուկես ամիս անց գեղասահորդուհու նորամուտը Կանադայի Գրան-Պրի սերիայում էր, որտեղ նրա մեկնարկը մրցակցային աղյուսակի մեջտեղում էր, սակայն միևնույն ժամանակ էլ ձախողեց կարճ ծրագիրը[15]։ Դեկտեմբերի վերջին Ազգային առաջնությունում Մարինը այդքան էլ հաջող հանդես չեկավ, և այս անգամ մեկնարկը տասնյակի վերջում էր։ Օլիմպիական մրցաշրջանի ավարտից հետո գեղասահորդուհին փոխեց մարզչին և տեղափոխվեց մարզվելու Ռաֆայել Հարությունյանի ղեկավարությամբ[16]։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարին Խոնդա. Պատանիների Գրան-Պրիի եզրափակիչ՝ 2015/16 մրցաշրջան
Մրցումներ 2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16 2016/17 2017/18 2018/19
Skate America|Գրան-Պրիի փուլեր. Skate America 8
Skate Canada International|ЭԳրան-Պրիի փուլեր. Skate Canada] 5
Cup of China|Գրան-Պրիի փուլեր. Cup of China 5
Trophée de France|Գրան-Պրիի փուլեր. Internationaux de France TBD
ISU Challenger Series|CS]]: Asian Trophy 2 N 3 N 2 J 1 J
ISU Challenger Series|CS: U.S. Classic 1
ISU Challenger Series|CS: [[Nebelhorn Trophy 6
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 1 2
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում 3 WD
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. Խորվաթիա 1
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. Ճապոնիա 2
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. Սլովենիա 2
Գրան-Պրիի եզրափակիչ պատանիների կարգում. ԱՄՆ 2
Bavarian Open 1 N
Coupe du Printemps 2 N
Triglav Trophy 1 N
International Challenge Cup 1 D 3
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն 9 4 7
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն պատանիների կարգում 5 4 6 3
Գեղասահքի Ճապոնիայի նորեկների առաջնություն 2 B 1 B 3 A 2 A
  • WD — դուրս է եկել մրցումներից, TBD — հայտավորվել է մրցումներին

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կրտսեր քույրը՝ Միյու Խոնդան, Ճապոնիայում ճանաչված երիտասարդ դերասանուհի և գեղասահորդուհի է[1]։

Գեղասահորդուհի է նաև ամենափոքր քույրը՝ Սառան[17]։ Իսկ ավագ եղբայրը՝ Թաիթի Խոնդան, նույնպես գեղասահորդ է։ 2017 թվականին հունվարին Ճապոնիայի գեղասահքի առաջնությունում երկրորդն էր ավագ դպրոցի սաների շրջանում[18]։

Նկարահանվել է Skate Gutsu no Yakusoku (ճապոներեն՝ スケート靴の約束) ֆիլմում (2013, իր քրո՝ջ Միյուի հետ միասին) և մի շարք գովազդներում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Skate Gutsu no Yakusoku (ճապոներեն՝ スケート靴の約束) (25 դեկտեմբեր 2013, TV Aichi)՝ Միսակի Սակայի դերում

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sharp Aquos 4K (2014)
  • Lotte Chana Ice

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Honda skates into first place at world juniors». The Japan Times. 20916-03-20. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  2. «フィギュアスケート強化選手 | 公益財団法人 日本スケート連盟 - Japan Skating Federation». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. Гран-при среди юниоров. Третий этап: Шираива победила, Михайлова четвёртая.
  4. Гран-при среди юниоров. 7-й этап. Хонда победила, Хигучи вторая.
  5. Гран-при среди юниоров. Финал: Цурская одержала победу, Сотскова вторая, Федичкина четвёртая.
  6. Чемпионат Японии. Мияхара выиграла, Хигучи – вторая, Асада – третья.
  7. Чемпионат мира среди юниоров. Хонда одержала победу, Сотскова — 2-я.
  8. Гран-при среди юниоров. Третий этап: Сакамото победила, Самодурова четвёртая.
  9. Гран-при среди юниоров. Пятый этап: Японка Кихира победила, Загитова третья.
  10. 10,0 10,1 «本田真凜が涙 インフルでGP欠場バネに4位発進». Nikkan Sports. 2016 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. 11,0 11,1 週プレNews (2017 թ․ հունվարի 3). «かわいすぎる話題の15歳フィギュアスケーター、本田真凜は再び世界女王を目指す!». Excite News. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  12. «本田真凜4位 さあ2連覇へ「世界ジュニア」決めた». Nikkan Sports. 2016 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  13. Чемпионат мира среди юниоров. Загитова победила, Хонда вторая, Константинова шестая.
  14. U.S. International Figure Skating Classic. Хонда одержала победу, Нагасу – вторая, Чен – третья.
  15. Skate Canada. Осмонд победила, Сотскова – вторая.
  16. Хонда будет тренироваться под руководством Арутюняна.
  17. «Japan's Marin Honda sets goal for 2016-17». Golden Skate. 2016 թ․ ապրիլի 9.
  18. «本田真凜の兄・太一が2位 優勝は友野 高校選手権». Daily Sports. 2017 թ․ հունվարի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]