Մարինուս վան դեր Լյուբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինուս վան դեր Լյուբե
հոլ.՝ Marinus (Rinus) van der Lubbe
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1909(1909-01-13)[1][2]
ԾննդավայրԼեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 10, 1934(1934-01-10)[1][2] (24 տարեկան)
Մահվան վայրԼայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա, Գերմանական ռայխ
ԳերեզմանSüdfriedhof Leipzig
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ և արհմիութենական գործիչ
ԿուսակցությունCommunist Party of the Netherlands? (1931)
Marinus van der Lubbe Վիքիպահեստում

Մարինուս վան դեր Լյուբե (հոլ.՝ Marinus (Rinus) van der Lubbe, հունվարի 13, 1909(1909-01-13)[1][2], Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - հունվարի 10, 1934(1934-01-10)[1][2], Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա, Գերմանական ռայխ), հոլանդացի կոմունիստ, 1933 թվականի փետրվարի 27-ին մեղադրվել և դատապարտվել է Ռայխստագի հրկիզման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան դեր Լյուբեի բանտային Լուսանկարը

Մարինուս վան դեր Լյուբեն ծնվել է Լեյդենում, աշխատել է որպես քարագործ։ 1925 թվականին անդամակցել է հոլանդական կոմունիստական կուսակցությանը և նրա երիտասարդական կազմակերպությանը։ 1926 թվականին աչքի մեջ ցեմենտ ընկնելու պատճառով գրեթե կուրացել է և մնացել առանց աշխատանքի։ Մասնակցել է քաղաքական գործադուլների և աշխատավորական շարժումների կազմակերպմանը։ 1930-ական թվականների սկզբին, հիասթափվելով կոմունիստների կազմակերպած կոմինտերնից, հարել է մի քանի ձախ արմատական խմբավորումների, որոնք գերադասել են իրականացնել ուղիղ գործողություններ։ 1933 թվականին մեկնել է Գերմանիա, որպեսզի ինչ-որ կերպ պայքարի իշխանության եկած սոցիալիստների դեմ։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 1933 թվականի փետրվարի 26-ի և 27-ի գիշերները փորձել է հրկիզել Բեռլինի քաղաքային ենթակառուցվածքները։ Փետրվարի 27-ին՝ Ռայխստագի հրկիզումից հետո, վան դեր Լյուբեն ձերբակալվել է հենց հանցագործության վայրում։ Նա ոստիկանությունում խոստովանել է մեղքը, քանզի եղել է նույն վերնաշապիկով և վերարկուով։ Լայպցիգյան գործընթացի ժամանակ (1933 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին) հարցերին չէր պատասխանում, երբեմն էլ բացականչում էր «Ո՜չ, ո՜չ»։

Բացի Մարինուսը՝ մեղադրյալներ էին համարվում նաև Գերմանիայի առաջին կոմունիստական կուսակցության ղեկավարներից մեկը՝ Ռայխստագի կոմունիստների խմբակցության նախագահ Էռնստ Թորգլերը, և երեք բուլղարացի կոմունիստներ, որոնց թվում էր Գեորգի Դիմիտրովը՝ ընդհանուր բանվորական արհմիության ղեկավարներից մեկը։ Մյուս երկուսը Վասիլ Տանևն ու Բլագոյ Պոպովն էին։ Իր հանցակիցներին վան դեր Լյուբեն չի «բացահայտել»՝ ողջ մեղքը վերցնելով իր վրա։ Իր գործողությունների համար Լյուբեն պատճառաբանել է նացիոնալ-սոցիալիզմի աճի դեմ մղվող բողոքի ակցիան։ Մարինուս վան դեր Լյուբեն դատապարտվել է մահապատժի և 1934 թվականի հունվարի 10-ին գլխատվել գիլիոտինով Լայպցիգի բանտերից մեկում։

Իշխանությունները օգտագործել են միջադեպը՝ ներդնելով արտակարգ միջոցներ «հնարավոր կոմունիստական ապստամբությունները կանխելու համար»։ Այսպես կոչված «հանրային փրկության հրամանագրերը» չեղյալ են հայտարարել սահմանադրական ազատությունների մեծ մասը՝ մամուլը, հավաքները, բնակարանային անձեռնմխելիությունը, նամակագրությունը։ Կանխարգելիչ կարգով ձերբակալվել է կոմունիստական կուսակցության և ժողովրդավարական կազմակերպությունների 4500 անդամ, որոնք գտնվում էին ընդդիմադիր իշխանության ներքո։ Մարտի 1-ին հրապարակված նոր հրամանագրի համաձայն՝ «պետության դեմ զինված պայքարի հրահրումը» և «համընդհանուր գործադուլի հրահրումը» հանցագործություններ էին համարվում։

Լոնդոնում հակաֆաշիստական ուժերերը զուգահեռ հակապրոցես են կազմակերպել, որտեղ մեղադրել են հենց նացիստներին Ռայխստագի հրկիզման մեջ։ Բրիտանացի, ֆրանսիացի, ամերիկացի, բելգիացի և շվեյցարացի հասարակական գործիչների մասնակցությամբ հետաքննությունը վարող հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ վան դեր Լյուբեի հետ դավադրության մեջ եղել է հենց ինքը՝ ներքին գործերի նախարար և Ռայխստագի նախագահ Հերման Գյորինգը։ Առանձին նախաձեռնող խմբի, գերմանական ֆաշիզմի զոհերի օգնության կոմիտեի կողմից հրատարակված «Շագանակագույն գրքում» Ռայխստագի հրկիզման մեջ նույնպես մեղադրվել են նացիստները, և Լայպցիգյան գործընթացի ընթացքում դատախազը ջանքեր է գործադրել այս գրքից առանձին պնդումներ հերքելու համար[3]։

1960-ական թվականներին «Spiegel» ամսագիրը սեփական հետաքննությունն է անցկացրել և հանգել այն եզրակացությանը, որ Ռայխստագի հրկիզումն իսկապես արվել է վան դեր Լյուբեի կողմից, որը ներկայացվել է որպես միայնակ մոլագար[4]։ Սակայն որոշ պատմաբաններ ապացուցված են համարում, որ վան դեր Լյուբեի հետ միաժամանակ ստորգետնյա թունելով շենք է մտել Կառլ Էրնստի գլխավորած գրոհայինների ջոկատ, որոնք շենքում բենզին են լցրել և այրել այն[4]։ Ըստ Ուիլյամ Շիրերի վարկածի՝ վան դեր Լյուբեի մտադրության մասին նացիստները նախապես իմացել են (վան դեր Լյուբեն իր պլաններով պարծեցել է բարում)[5]։

2008 թվականին վան դեր Լյուբեն համաներվել է նացիստական դատարանների անարդար դատական դատավճիռների մասին օրենքի հիման վրա, որն ուժի մեջ է մտել 1998 թվականին[6]։

1980 թվականին Լեյդենի փողոցներից մեկն անվանակոչվել է Մարինուս վան դեր Լյուբի անունով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Соколов, Борис Вадимович|Борис Соколов. Герман Геринг. Железный маршал. — М.: АСТ-ПРЕСС КНИГА, 2006. — ISBN 5-462-00492-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
  3. Деларю, Ж. 1. Рождение гестапо, 1933—1934 годы. // История гестапо = Histoire de la Gestapo. — Смоленск: Русич, 1998. — 480 с. — ISBN 5-88590-775-7
  4. 4,0 4,1 Paterson T. (15 апреля 2001)։ «Historians find 'proof' that Nazis burnt Reichstag»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2010-06-19 
  5. Ширер, Уильям. 7. Фашизация Германии:1933—1934 годы. // Взлёт и падение Третьего рейха = The Rise and Fall of the Third Reich. — М.: Воениздат, 1991. — Т. 1. — 653 с.
  6. В Германии амнистирован поджигатель Рейхстага