Jump to content

Մարինե Գյուլումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինե Հակոբի Գյուլումյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1979(1979-06-07) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Փարիզի համալսարան
Մասնագիտություներաժշտագետ և երգերի հեղինակ
 Marine Gyulumyan Վիքիպահեստում

Մարինե Հակոբի Գյուլումյան (հունիսի 7, 1979(1979-06-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահան, երաժշտագետ։ Գրել է 300-ից ավելի երգեր, դասական ստեղծագործություններ, թողարկել է հեղինակային երգերի 4 ձայնասկավառակ[1]։ «Հայհեղինակ» կազմակերպության (Հայաստան)[2] և «Sacem» ընկերության (Ֆրանսիա)[3] անդամ է։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարինե Գյուլումյանն ստանում է Armenian Europe Music Awards մրցանակը Փարիզում, 2017
Մարինե Գյուլումյանը Ջիվան Գասպարյանի հետ, Armenian Europe Music Awards, Փարիզ 2017

Մարինե Հակոբի Գյուլումյանը ծնվել է 1979 թվականի հունիսի 7-ին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում (մայրը` նկարչուհի Կարինե Աթանեսի Հարությունյան, հայրը` նկարիչ, ոսկերիչ Հակոբ Հովհաննեսի Գյուլումյան): Ավարտել է Երևանի Մ․ Նալբանդյանի անվան 33 միջնակարգ դպրոցը։ 1996-2000 թվականներին սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ստեղծագործական բաժնում՝ Ռոբերտ Ամիրխանյանի դասարանում: 2001-2005 թվականներին գերազանց ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ 2011-2013 թվականներին ուսումը շարունակել է Փարիզի Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում՝ էթնո-երաժշտագիտության բաժնում:

2002 թվականին «Սայաթ-Նովա» համահայկական փառատոնում Մարինե Գյուլումյանի հեղինակային՝ «Ես քո զավակն եմ, Հայաստան» երգն արժանացել է առաջին մրցանակի (խոսք՝ Արամայիս Սահակյանի

2005 թվականին գրել է Մետաքսեի «Ամենափրկիչը» պոեմի հիման վրա համանուն օրատորիան` սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և մեներգիչների համար։

2007-2010 թվականներին հրավիրվելով Փարիզ՝ աշխատել է Շառլ Ազնավուրի ղեկավարած «Les Editions Raoul Breton» ընկերությունում[4]՝ համագործակցելով ֆրանսիացի արտիստների հետ։

2008 թվականին Տոկիոյի «Nichion» ընկերության կողմից հրավիրվել է Ճապոնիա` համագործակցելով ճապոնացի արտիստների հետ:

2008 թվականին համագործակցել է Շառլ Ազնավուրի հետ՝ գրելով «Va Cléopâtre» երգը[5], որն առաջին անգամ հնչել է 2019 թվականին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ[6]։

Մարինե Գյուլումյանը հեղինակ է 300-ից ավելի երգերի և մի շարք դասական ստեղծագործությունների։

Թողարկել է հեղինակային երգերի 4 ձայնասկավառակ․

  • Երգն իմ սերն է, 2003
  • Սիրո հնչյուններ, 2007
  • Հայրենի արահետներով, 2010
  • Մեկուսացման ոգեշնչում, 2021[7]։

2011 թվականին լույս է տեսել Մարինե Գյուլումյանի հեղինակային երգերի «Իմ մանկության հետքերով» ժողովածուն, որում ներառված է 21 երգ[8]։

2024 թվականին Փարիզի պատմական Մադլենի տաճարում «Ես քո զավակն եմ, Հայաստան» երգը հնչել է նորովի՝ հեղինակավոր Pasdeloup սիմֆոնիկ նվագախմբի, Փարիզի Le Cœur Aria և Le Cœur de Chambre ֆրանսիական երգչախմբերի կատարմամբ (մեներգչուհի՝ սոպրանո Rima Tawil)[9]։

Մարինե Գյուլումյանի երգերը կատարվել են բազմաթիվ անվանի հայ արտիստների կողմից՝ Նունե Եսայան, Արամե, Շուշան Պետրոսյան, Սիրուշո, Սյուզան Մարգարյան, Անահիտ Մանուկյան, Անուշ և Ինգա Արշակյաններ, Քրիստինե Պեպելյան, Սոֆի Մխեյան, Լեյլա Սարիբեկյան, Արմինկա, Աննա Խաչատրյան, Արսեն Գրիգորյան (Ասո), Վարդան Բադալյան, Իվետա Մուկուչյան, Անի Քրիստի, Էմմա Պետրոսյան, Սոնա Շահգելդյան և այլք։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Մադլենը ֆլեյտահար և երգչուհի է[10], «Ֆրանսիայի ձայնը» նախագծի մասնակից, «The Voice Kids 2023»[11], Բելլան ջութակահար է, երգչուհի, Ռադիո Ֆրանսիայի «Maitrise de Radio France»[12] երգչախմբի անդամ։ Մարինե Գյուլումյանը 2007 թվականից ապրում և ստեղծագործում է Փարիզում՝ սերտ կապ պահելով հայրենիքի հետ։

Մրցանակներ, պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1997 թվականին «Զինվորական երգի» հանրապետական մրցույթում «Հայրենյաց զինվոր» երգի համար արժանացել է խրախուսական մրցանակի ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի կողմից[13]։
  • 2001 թվականին «Սայաթ-Նովա» լավագույն երգի համահայկական մրցանակաբաշխությանը արժանացել է դիպլոմի՝ «Հայաստան» երգի երաժշտության համար[14]։
  • 2002 թվականին Վահագն Հովնանյանի կազմակերպած ամենամյա համահայկական մրցույթին մասնակցելու նպատակով Մարինե Գյուլումյանը համագործակցել է բանաստեղծ Արամայիս Սահակյանի հետ՝ գրելով «Ես քո զավակն եմ, Հայաստան» երգը (գործիքավորում՝ Արա Թորոսյան, կատարում՝ Անահիտ Մանուկյան)։ Ստեղծագործությունն առաջադրվել է ժամանակակից ժանրում և արժանացել առաջին մրցանակի[15][16]: Իսկ «Կռունկներ» երգը (խոսք՝ Մետաքսե, գործիքավորում՝ Արա Թորոսյան, կատարում՝ Էմմա Պետրոսյան) արժանացել է խրախուսական մրցանակի[17]։
  • 2003 թվականին «Ոսկե քնար» Ժամանակակից էստրադային երգերի մրցույթ-փառատոնում «Կռունկներ» երգի համար արժանացել է «Տարվա լավագույն երգ» մրցանակին (խոսք՝ Մետաքսե, երաժշտություն՝ Մ. Գյուլումյան, կատարող՝ Էմմա Պետրոսյան)[18][19]։
  • 2017 թվականին Փարիզում Armenian Europe Music Awards-ի շրջանակներում արժանացել է «Լավագույն հայ-ֆրանսիացի կոմպոզիտոր» տիտղոսին[20][21]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
*ԵՐԳՆ ԻՄ ՍԵՐՆ Է (2003, Լոս Անջելես)
Տարի Վերնագիր Խոսքերի հեղինակ Երաժշտության հեղինակ
3 մարտի 1996 Ես չգիտեմ[22] Կատրին Գյուլումյան Մարինե Գյուլումյան
19 հուլիսի 1997 Հրաժեշտ[23] Կատրին Գյուլումյան Մարինե Գյուլումյան
20 հունիսի 1999 Խաղաղություն[24] Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
20 սեպտեմբերի 2000 Հուշեր[25] Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
9 հունվարի 2001 Հայաստան[26] Սամվել Գալստյան Մարինե Գյուլումյան
3 մայիսի 2001 Հիշիր[27] Մետաքսե Մարինե Գյուլումյան
31 հուլիսի 2001 Ձոն Հայաստանին[28] Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
30 սեպտեմբերի 2001 Սիրո մեղեդի[29] Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
14 հունվարի 2002 Կռունկներ[30] Մետաքսե Մարինե Գյուլումյան
28 հոկտեմբերի 2001 Ես քո զավակն եմ, Հայաստան[31][32] Արամայիս Սահակյան Մարինե Գյուլումյան
ՍԻՐՈ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ (2007, Լոս Անջելես)[33]
Տարի Վերնագիր Խոսքերի հեղինակ Երաժշտության հեղինակ
22 ապրիլի 1997 Շատ մի տխրիր Ավետիք Իսահակյան Մարինե Գյուլումյան
24 նոյեմբերի 1999 Տար ինձ, ժամանակ Համո Սահյան Մարինե Գյուլումյան
8 ապրիլի 2000 Դու լռեցրու ինձ Սիլվա Կապուտիկյան Մարինե Գյուլումյան
23 հունվարի 2001 Փափուրի Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
14 օգոստոսի 2003 Կանչում եմ քեզ Վահան Տերյան Մարինե Գյուլումյան
21 օգոստոսի 2003 Առանց քեզ Կատրին Գյուլումյան Մարինե Գյուլումյան
29 օգոստոսի 2003 Իմ աննման բաղմանչի Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
15 սեպտեմբերի 2003 Երգ ընկերոջը Շուշան Պետրոսյան Մարինե Գյուլումյան
1 փետրվարի 2004 Թող Կատրին Գյուլումյան Մարինե Գյուլումյան
8 հուլիսի 2004 Աղոթիր Ռուզաննա Զոհրաբյան Մարինե Գյուլումյան
10 օգոստոսի 2005 Հանդիպեցինք Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
30 նոյեմբերի 2005 Նայիր իմ աչքերին Արթուր Սաֆարյան Մարինե Գյուլումյան
17 դեկտեմբերի 2005 Իմն ես, իմ սեր Կատրին Գյուլումյան Մարինե Գյուլումյան
15 մարտի 2006 Ախ չգիտեմ Ավետ Բարսեղյան Մարինե Գյուլումյան
*ՀԱՅՐԵՆԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ (2010, Երևան)[34]
Տարի Վերնագիր Խոսքերի հեղինակ Երաժշտության հեղինակ
5 հոկտեմբերի 1996 Երևան Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
13 հոկտեմբերի 1998 Կարոտներով հյուսված երազ Ավետիք Իսահակյան Մարինե Գյուլումյան
6 նոյեմբերի 2001 Քոչարի Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
13 դեկտեմբերի 2001 Նախշուն յար Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
1 նոյեմբերի 2002 Սիրտս խռով մնաց Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
Հով-հով Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
1 հոկտեմբերի 2005 Արի մարալ Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
17 հոկտեմբերի 2005 Հոյ-հոյ նար Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
10 մարտի 2006 Կարոտի երազ Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
17 հունիսի 2006 Անգին յար ջան Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
*ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՈԳԵՇՆՉՈՒՄ (ֆրանսերեն՝ INSPIRATIONS CONFINEES) (2021, Փարիզ)[35]
Տարի Վերնագիր Խոսքերի հեղինակ Երաժշտության հեղինակ
7 փետրվարի 1997 Կանչ Մարինե Գյուլումյան
13 հոկտեմբերի 1998 Reve Nostalgique (Կարոտներով հյուսված երազ) Մարինե Գյուլումյան
24 ապրիլ 2003 Հանդիպում Կատրին Գյուլումյան Մարինե Գյուլումյան
8 սեպտեմբերի 2005 Հեռու-հեռվում Մարինե Գյուլումյան
25 հունվար 2008 Va Cleopatre Շառլ Ազնավուր Մարինե Գյուլումյան
19 օգոստոս 2018 Armenian Melody Մարինե Գյուլումյան
29 օգոստոս 2018 Հին ու նոր Հայաստան Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
29 մարտ 2020 No Corona Մարինե Գյուլումյան
29 մարտ 2020 Երկար գարուն (No Corona) Լիլիթ Բլեյան Մարինե Գյուլումյան
15 մայիս 2020 Et moins je t’oublie Frederic Zeitoun Մարինե Գյուլումյան
La boheme (bonus) Jacques Plante Charles Aznavour

Սկավառակներից դուրս մնացած երգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Խոսքերի հեղինակ Երաժշտության հեղինակ
21 դեկտեմբերի, 2001 Երևան[36] Անդրանիկ Գասպարյան Մարինե Գյուլումյան
13 փետրվարի, 2007 Չեմ թողնի[37] Կատրին Գյուլումյան, Աննա Գզրարյան Մարինե Գյուլումյան
26 մարտի, 2009 Ճանաչիր[38] Ավետ Բարսեղյան Մարինե Գյուլումյան, TJ Mixx
25 հոկտեմբերի, 2009 Poupee Russe[39] Ֆրեդերիկ Զեյթուն Մարինե Գյուլումյան
11 օգոստոսի, 2013 Իմ անգին լեզու[40] Դև (Մարգար Ղարաբեկյան) Մարինե Գյուլումյան
4 հոկտեմբերի, 2014 Իրավապահ զինվոր[41] Մարինե Գյուլումյան, Հարություն Հարությունյան Մարինե Գյուլումյան
16 հունիսի, 2017 Երկնային պարգև[42] Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
6 մայիսի, 2018 Ապրելու ենք[43] Կարեն Խուրշուդյան, Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան
27 դեկտեմբերի, 2020 Մայրիկ[44] Կարեն Խուրշուդյան Մարինե Գյուլումյան
11 հունսի, 2021 Արի Կարեն Խուրշուդյան Մարինե Գյուլումյան
13 հունվարի, 2022 Հերոս մայրեր[45] Կարեն Խուրշուդյան Մարինե Գյուլումյան
29 հունվարի, 2024 Օրորոցային[46] Հենրիկ Բաբաջանյան Մարինե Գյուլումյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մարինե Գյուլումյանի պաշտոնական կայքէջը
  2. https://www.armauthor.am/sitemap.html, ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հասարակական կազմակերպություն, պաշտոնական կայք
  3. https://www.sacem.fr/, La Sacem - Société des Auteurs, Compositeurs et Éditeurs
  4. https://www.raoulbreton.com/, Les Editions Raoul Breton
  5. https://www.youtube.com/watch?v=gMZBmccbcAQ&t=18s, Va Cléopâtre, Մ․ Գյուլումյան, Շ․ Ազնավուր
  6. https://www.panorama.am/en/news/2019/05/27/concert-Aznavour-Yerevan/2119941, Yerevan concert celebrates Aznavour’s 95th birthday, panorama.am, 2019
  7. https://nt.am/am/news/303930/, Ֆրանսիաբնակ երաժիշտ, կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանը ներկայացրել է իր «Մեկուսացման ոգեշնչում» ձայնասկավառակը, 2021
  8. https://zangakbookstore.am/ru/im-mankutyan-hetqerov Արխիվացված 2024-07-13 Wayback Machine, Իմ մանկության հետքերով ժողովածու, Երևան, 2011
  9. ,https://www.youtube.com/watch?v=Ze73XfuJpG8, Ես քո զավակն եմ, Հայաստան, Rima Tawil
  10. https://alphanews.am/ru/pevitsa-madlen-ispolnila-na-armyanskom/, Певица Мадлен исполнила на армянском песню Imagine в проекте «Детский голос» во Франции, alphanews, 2023
  11. https://www.youtube.com/watch?v=u-ufJR0Fwq0, The Voice Kids 2023
  12. https://www.maisondelaradioetdelamusique.fr/formations/maitrise-de-radio-france/agenda, Maîtrise de Radio France պաշտոնական կայք
  13. https://www.youtube.com/watch?v=HctwNY32lIw, Հայրենյաց զինվոր երգը Գևորգ Հակոբյանի կատարմամբ
  14. https://www.youtube.com/watch?v=QhfAy_pjINk, Հայաստան երգը՝ Էմմա Պետրոսյանի և Սամվել Գալստյանի կատարմամբ
  15. https://www.youtube.com/watch?v=4SxxSWISvYw, «Ես քո զավակն եմ Հայաստան» երգը՝ Անահիտ Մանուկյանի կատարմամբ
  16. Առաջին մրցանակի պատվոգիրը Մարինե Գյուլումյանի պաշտոնական կայքում
  17. https://www.youtube.com/watch?v=YsBMo16Irc0, «Կռունկներ» երգը՝ Էմմա Պետրոսյանի կատարմամբ
  18. «Ոսկե քնար 2003» մրցանակաբաշխության դիպլոմ, Մ․ Գյուլումյանի պաշտոնական կայք
  19. https://www.youtube.com/watch?v=1BtoRGgG1Rw, «Կռունկներ» երգը՝ Էմմա Պետրոսյանի կատարմամբ
  20. Armenian Europe Music Awards 2017, Paris
  21. https://www.youtube.com/watch?v=p_3Uj0HFFmI, «Ես քո զավակն եմ Հայաստան» (Armenian Europe Music Awards 2017)
  22. «Ես չգիտեմ» երգի նոտաները
  23. Հրաժեշտ երգի նոտաները
  24. «Խաղաղություն» երգի նոտաները
  25. Հուշեր երգի նոտաները
  26. «Հայաստան» երգի նոտաները
  27. «Հիշիր» երգի նոտաները
  28. «Ձոն Հայաստանին» երգի նոտաները
  29. «Սիրո մեղեդի» երգի նոտաները
  30. «Կռունկներ» երգի նոտաները
  31. «Ես քո զավակն եմ Հայաստան» երգի նոտաները
  32. «Ես քո զավակն եմ Հայաստան», տեսահոլովակ
  33. Սկավառակի երգերի նոտաները Մ․ Գյուլումյանի պաշտոնական կայքում
  34. Սկավառակի երգերի նոտաները Մ․ Գյուլումյանի պաշտոնական կայքում
  35. Սկավառակում ընդգրկված ստեղծագործությունների տեսահոլովակները Մ․ Գյուլումյանի յութուբյան ալիքում
  36. ,https://www.youtube.com/watch?v=oo5tJ8DH4Dw, Երևան
  37. https://www.youtube.com/watch?v=xyuaWIGqooY, Չեմ թողնի
  38. https://www.youtube.com/watch?v=BJy0si_sSwU, Ճանաչիր
  39. https://www.youtube.com/watch?v=1JWYi183yvE, Poupee Russe
  40. https://www.youtube.com/watch?v=o1qCXQf5Q-0, Իմ անգին լեզու
  41. https://www.youtube.com/watch?v=H5DEwAhPbu8, Իրավապահ զինվոր
  42. https://www.youtube.com/watch?v=wCwZeWVncto, Երկնային պարգև
  43. https://www.youtube.com/watch?v=R_EZUwV8-wg, Ապրելու ենք
  44. https://www.youtube.com/watch?v=fwV79-tebLw, Մայրիկ
  45. https://www.youtube.com/watch?v=EbZgKkvFl90, Հերոս մայրեր
  46. https://www.youtube.com/watch?v=jr8nuqnB_G8, Օրորոցային

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինե Գյուլումյան» հոդվածին։