Մարինա Քիմ
Մարինա Քիմ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 11, 1983[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, լրագրող և կինոդերասանուհի |
![]() |
Մարինա Եվգենևնա Քիմ[2] (ռուս.՝ Мари́на Евге́ньевна Ким, օգոստոսի 11, 1983[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հաղորդավարուհի, լրագրող, դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարինա Քիմը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 11-ին, Լենինգրադում։ Նրա հայրը ռուս կորեացի է, ով մեծացել է Կաբարդինո-Բալկարիայում[3], մայրը ռուս է, մեծացել է Մերձբալթիկայում։ Քիմն ունի ավագ եղբայր։ Մանկության տարիներին նա սիրում էր խորեոգրաֆիան, 16 տարեկանից աշխատել է որպես մոդել, նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ[4] (մասնագիտություն՝ «ռեգիոնագետ, Եվրոպական հետազոտությունների մասնագետ»), որտեղ սովորել է երկու կուրս։ 19 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա, սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, ստացել հյուսիսամերիկյան հետազոտությունների մասնագետի դիպլոմ։ Դիպլոմային աշխատանք՝ «ԱՄՆ տնտեսության աճի գործոնները Բիլ Քլինթոնի նախագահության շրջանում»։ Պրակտիկան անցել Է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեում[5] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի ինստիտուտում։ Ավարտել է ռադիոյի և հեռուստատեսության աշխատակիցների որակավորման բարձրացման ինստիտուտում հեռուստահաղորդավարների դասընթացները։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հինգերորդ կուրսում հեռուստատեսային կարիերա է սկսել։
2004 թվականին դարձել է «ՌԲԿ» գործնական ալիքով «Ռինկի» ծրագրի հաղորդավարը[6], որտեղ մասնագիտացել է ասիական ֆոնդային ինդեքսների վերլուծության մեջ։
2007 թվականին սկսել է աշխատել «Ռոսիա» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդաշարում[6][7]։ 2008 թվականի սեպտեմբերից վարել է «Վեստի»-ի 20:00-ի երեկոյան թողարկումները[8] Էռնեստ Մացկյավիչյուսի հետ համատեղ[6][9]։
2012 թվականից սկսել է նույն հեռուստահաղորդման ցերեկային թողարկումները վարել Ալեքսանդր Գոլուբևի հետ համատեղ։ Միևնույն ժամանակ պատրաստում էր մի շարք զեկույցներ և հարցազրույցներ «Վեստի», «Վեստի շաբաթ»[10], «Վեստի ամիս» ծրագրերի համար։
2012 թվականին Քիմը մասնակցել է «Պարեր աստղերի հետ» ծրագրի յոթերորդ եթերաշրջանին[11][12], որտեղ գործընկեր Ալեքսանդր Լիտվինենկոյի հետ զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2013 թվականի գարնանը եղել է «Մեծ պարեր, մեծ սցենարով» ժամանցային ծրագրի հաղորդավարը[13]։
2013 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2014 թվականի մարտի 16-ը ոչ երկար ժամանակ վարել է հեղինակային տեղեկատվական-վերլուծական «Շաբաթը քաղաքում» ծրագիրը Մոսկվայի իրադարձությունների մասին[14]։
2014 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է «Առաջին ալիք», և դարձել է «Բարի լույս» ժամանցային ծրագրի հաղորդավարը»[6]։
2015 թվականին նա Սերգեյ Բաբաևի հետ Կարմիր հրապարակում ուղիղ եթերով մեկնաբանել է մայիսյան օրերին տեղի ունեցած ցույցերը «Առաջին ալիք»-ի համար[15]։
2017 թվականի օգոստոսին «Բարի լույս» ծրագրի համար Հյուսիսային Կորեայում կյանքի մասին մի շարք կարճ ռեպորտաժներ է նկարահանել, որտեղ պատմվում էր նրա բնակչության համեմատաբար վատ կյանքի մասին[16][17]։ 2018 թվականի հունվարին աշխատել է Դավոսի տնտեսական համաժողովում, որպես «Առաջին ալիքի» տեղեկատվական ծրագրերի թղթակից[18], նույն տարվա մարտին աշխատել է նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի ժամանակ[19]։
2018 թվականի սեպտեմբերի 3-ից «Առաջին ալիքի» «Մեծ խաղ» թոք-շոուի մոդերատորն է[5][20]։
2018 թվականի դեկտեմբերի 20-ին մասնակցել է Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսին[21]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Ալեքսեյ Չադովի հետ նկարահանվել է ֆրանսիացի ռեժիսորի «Սերկո» գեղարվեստական ֆիլմում[22]։
2013 թվականին հանդիսացել է «Ռոսիա-24» ալիքի համար նկարահանված «Նեպարադի Փհենյան» վավերագրական ֆիլմի հեղինակը[23][24]։
2015 թվականին հանդես է եկել համահեղինակ և համասեփականատեր Սերգեյ Բրիլևի «Փհենյան-Սեուլ։ Եվ ավելին…» վավերագրական ֆիլմում[25][26]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած չէ։ Ունի երկու դուստր՝ Բրիան (ծնված․ 2014 թվականին)[27] և Դարինը (ծնված․ 2016 թվականի հուլիսի 2-ին)[28]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «MGIMO Alumni Awards 2013»։ Ассоциация выпускников МГИМО
- ↑ «Марина Ким: «По-корейски я умею только ругаться». Она должна была стать гимнасткой или балериной»։ Московский комсомолец։ 2009-05-13։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին
- ↑ «НОВОЕ ЛИЦО ТЕЛЕКАНАЛА «РОССИЯ»»։ Русские корейцы։ 2007-04-01
- ↑ 5,0 5,1 «Модератор ток-шоу «Большая игра» Марина Ким: "Из-за политики я рассорилась со всей семьей". В новой программе обсуждают события дня с двух разных позиций - России и Америки»։ Комсомольская правда։ 2018-09-04
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Телеведущая Марина Ким: «Я открываю модные тенденции заново»»։ OK։ 2014-12-22։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-10-ին։ Վերցված է 2019-10-06
- ↑ Марина Ким — Биография | Телеведущие России
- ↑ «Осенний телемарафон. Телевидение возвращается из отпуска»։ Российская газета։ 2008-08-28
- ↑ «Марина Ким, биография | Знаменитые женщины России»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-13-ին։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Вести в субботу / К 60-ой годовщине окончания Корейской войны / Russia.tv»։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-06-ին։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Марина Ким: После «Танцев» эфирные пиджаки подкалываю прищепкой»։ Комсомольская правда։ 2013-01-05
- ↑ «Танцы со звездами. Сезон-2012 / Марина Ким и Александр Литвиненко. 29.12.2012 / Russia.tv»։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-06-ին։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Большие танцы»։ Вокруг ТВ
- ↑ «О региональном новостном вещании»։ Радио «Маяк»։ 2013-12-02։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-23-ին։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Гибридный Первомай. Демонстрация на Красной площади. Что это было?»։ Новая газета։ 2017-05-03
- ↑ Первый канал выпустил серию репортажей из Северной Кореи «Meduza», 24.08.2017
- ↑ Смотри в оба № 43. Апокалипсис-LIVE и телелюбовь к КНДР «Настоящее время», 01.09.2017
- ↑ «Технологии будущего, большие деньги и кулуарные встречи на Международном экономическом форуме в Давосе»։ Первый канал։ 2018-01-25
- ↑ «Каналоармейцы, или Перековка зрителя в прямом эфире. Посвящается истинным героям России — Эрнсту и Добродееву»։ Новая газета։ 2018-03-21
- ↑ «Первый канал запускает новое ток-шоу «Большая игра»»։ Газета.Ru։ Վերցված է 2018-08-28
- ↑ «Большая пресс-конференция Владимира Путина»։ Новая газета։ 2018-12-20
- ↑ Серко — Первый канал
- ↑ «Интервью на «России 24» — Смотреть онлайн — Марина Ким. Эфир от 24.08.2013 — RUTV.RU»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2019-10-06
- ↑ ««Непарадный Пхеньян»: специальный репортаж Марины Ким»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-18-ին։ Վերցված է 2019-10-06
- ↑ «Марина Ким презентовала документальный фильм»։ GQ։ 2015-02-19։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-24-ին։ Վերցված է 2019-10-06
- ↑ Известный телеведущий Сергей Брилёв представит свой новый документальный фильм перед зрителями Уссурийска
- ↑ «Марина Ким о путешествиях, воспитании дочери и любимом мужчине»։ ОК։ 2015-06-11
- ↑ Падерина Ксения. (2016-10-19)։ «Марина Ким: «Вторую дочь я родила вопреки всему»»։ Журнал «Телепрограмма»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-20-ին։ Վերցված է 2016-10-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Телеведущая Марина Ким: «Я открываю модные тенденции заново» Archived 2015-02-10 at the Wayback Machine.
- Телеведущая Марина Ким исследует ночную Москву и преимущества дресс-кода casual. Archived 2015-02-09 at the Wayback Machine.