Մարինա Մարգիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինա Մարգիևա
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`թեթևատլետ
Երկիր`Flag of Moldova.svg Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ`հունիսի 28, 1986(1986-06-28) (33 տարեկան)
Ծննդավայր`Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Մարինա Սոսլանովնա Մարգիևա (հունիսի 28, 1986(1986-06-28), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի մուրճ նետող։ 2008 և 2012 թվականների Աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի մասնակից։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Սոսլանովնա Մարգիևան ծնվել է 1986 թվականի հունիսի 28-ին Վլադիկավկազում, Հյուսիսային Օսիա, ԽՍՀՄ, սակայն տարածաշրջանում իրավիճակի վատթարացումից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մոլդովա։ Մարգիևային սպորտ է բերել նրա հայրը, Սոսլանը, որը այժմ համարվում է նրա անձնական մարզիչը։ Մոլդովացին համարվում է իր երկրի էքս ռեկորդակիր։

Որակազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Մարգիևայի և սկավառակաձիգ Նատալյա Արտիկի արյան մեջ հայտնաբերվել է ստանոզոլոլ արգելված դեղամիջոցը։ Սպորտսմենները հեռացվել էին առաջնություններից[1]։ Առաջնությունների ավարտից հետո Մարգիևան հայտարարել է, որ արգելված դեղամիջոց չի օգտագործել և պատրաստ է վիճարկել իր որակազրկումը[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայր՝ Սլամոն, այժմ համարվում է Մարգիևայի մարզիչը։
Քույր՝ Զալինա Մարգիևա (ծնվ. 1988), մուրճ նետող։
Եղբայր՝ Սերգեյ Մարգիև (ծնվ. 1992), մուրճ նետող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]