Մարինա Կարելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Կարելլա
Ծնվել էհուլիսի 17, 1940(1940-07-17)[1][2] (83 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան[3]
ԿրթությունVakalo Art & Design College?[4], Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1965)[4] և Salzburg International Summer Academy of Fine Arts?[4]
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, բեմանկարիչ և հագուստ ձևագծող
ԱմուսինPrince Michael of Greece and Denmark?[2]
Ծնողներհայր՝ Theodore Karella?[1][2], մայր՝ Elly Chalikiopoulos?[1][2]
ԵրեխաներPrincess Alexandra of Greece?[1] և Princess Olga, Duchess of Aosta?[1]
Կայքmarinakarella.fr

Մարինա Կարելա (հուն․՝ Μαρίνα Καρέλλα, հուլիսի 17, 1940(1940-07-17)[1][2], Աթենք, Հունաստան), հույն նկարչուհի, քանդակագործ, ջրանկարչուհի, պատկերազարդող և դիզայներ։

Նա աֆինացի արհեստագործի և ազնվականի՝ Թեոդոր Քարելայի և Էլի Հալիկիոպուլոսի աղջիկն էր։ Արքայազն Միքայել Գրեչեսկիի և Դատսկիի կինը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքի գեղարվեստի դպրոցում սովորել է կերպարվեստ(1960-1963)։ Ուսումը շարունակել է Փարիզի գեղարվեստի դպրոցում։ Յաննիս Ծառուխիսի և Օսկար Կոկոշկայի աշակերտուհին էր։ Մարինա Կարելան իր կարիերան սկսել է 1966 թվականին, երբ Իտալիայում Երկու աշխարհների փառատոնին կայացել է նրա առաջին ցուցահանդեսը։

Նախագծերը առաջին անգամ ցուցադրվել էին 1971 թվականին Միլանի Լևի գրադարանում։ 1970 թվականին իր աշխատանքների ամենահայտնի մասերը ցուցադրել էին Իոլաս գրադարանում։ Հետագայում աշխատել էր գիպսով, մարմարով և մետաղով։ 1980 թվականին, երբ ժամանեց Նյու Յորք, նրա նկարները առանձնանում էին «մուգ» երանգով, իսկ ամենավերջին նկարները համարվում էին բնությունից ոգեշնչված նկարները։

Հաջողության ամենամեծ պահին Մարինա Կարելլան ցուցադրվում էր աշխարհի տարբեր քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Մադրիդը, Բրյուսելը, Հռոմը և Լոնդոնը, նրա նկարները պահվում են ամենամեծ թանգարաններում և հաստատություններում։ Ցուցադրվել են Հունաստանի ավելի քան 13 անհատական ցուցահանդեսներում և արտասահմանում։ 2005 թվականին Բենակի թանգարանում կազմակերպել է հետհայաց ցուցահանդես։

Անհրաժեշտ է նաև նշել ֆիլմերի և թատրոնների համար նկարչի բեմի և շորերի դիզայնի համար կատարած աշխատանքը։ Էլեկտրիի (1984 Էպիդավրոս), Un Reve ֆիլմի, Que La Nuit-ի (1976), Piraeus Ազգային թատրոնի,Դոն Ժուան օպերայի (1972) և L' Incoronazione di Poppea-ի (1977) ստեղծման համար համագործակցել է քանդակագործ Տակիս Ֆոտոպուլոսի հետ։

Նկարչի աշխատանքները «սփռում են գաղտնիքի զգացողությունը և խթանում են հանդիսատեսին չընկնել մեկնաբանությունների մեջ, այլ ընդհակառակը՝ արթնացնում են, զգացնել են տալիս ազատություն և ճանապարհորդություն դեպի հարազատ երկիր», արվեստում «ելույթ են ունենում ինչպես հույներ, այնպես էլ այլ քաղաքակրթության ներկայացուցիչներ»։ Նրա աշխատանքներից շատերը գտնվում են Պոմպիդու կենտրոնում, Հունաստանի Վորես թանգարանում և Տիսեն-Բորնեմեսի թանգարանում[5]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է արքայազն Միքայելի հետ։ Սակայն քանի որ ամուսնությունը համարվում էր մորգանատիկական այն չստացավ «Հունական և Դանիական արքայադուստր» անվանումը։ Չնայած այդ փաստին ինքն իրեն կարող է անվանել «Մարինա, Հունաստանի և Դանիայի արքայազն Միքայելի կինը»[6]։ Ապրում են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Պատմոս կղզում ունեն տուն։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արքայադուստր Ալեքսանդրա Գրեչեսկայա (ծնվ․ 1968 թվականի հոկտեմբերի 15-ին), ամուսնացած է Նիկոլաս Միրզայանցի հետ, ունեն երկու որդի՝ Տիգրան և Դարիուս Միրզայանցներ։
  • Օլգա՝ Ապուլյայի դքսուհի (ծնվ․ 1971 թվականի նոյեմբերի 17-ին), ամուսնացած է եղել խորթ եղբոր՝ արքայազն Այմոնեի հետ։

Մատենագրություն, ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • J.M. Benoist. Marina Karella chez Iolas, du 15 mai au 7 juin. // La Quinzaine Litteraire, 14/6/1975.
  • Μαρίνα Καρέλλα, γκαλερί Ζουμπουλάκη, Αθήνα, Φεβρ. 1987
  • Μ. Ernould-Gandouet, «Marina Karella», L’oeil, Απρ. 1990
  • Π.Δ.Καγκελάρη, Αναζητήσεις στη Σύγχρονη Ελληνική Ζωγραφική — Η Συλλογή Καγκελάρη, τόμ.1, Αθήνα 1991. ISBN 960-220-134-7
  • Σύγχρονη Ελληνική Ζωγραφική από τη Συλλογή Καγκελάρη (κατάλογος έκθεσης), Αλεξάνδρεια 1992. (ελληνικά, αγγλικά και αραβικά)
  • G. Gassiot-Talabot. Entre matiere et pensee. // Fondation Comprim, 27/10/1993, σ. 6.
  • Chr. Orban. Les blancheurs de Marina Karella. // Galleries magazine, Άνοιξη 1994.
  • Μ. Βouisset. Marina Karella. // L’oeil, Ιούν. 1994, σ. 67-68 / Μαρίνα Καρέλλα, αίθ. τέχνης Τζάμια-κρύσταλλα, Χανιά, Οκτ. 1996
  • Aίθουσες τέχνης Zήτα-Mι & Mεταμόρφωσις, Oκτώβριος 1997
  • Marina Karella, Earl McGrath Gallery, Νέα Υόρκη, 6 Μαρτ. — 19 Απρ. 2003.
  • Μαρίνα Καρέλλα. Ζωγραφική — γλυπτική, Μουσείο Μπενάκη, Αθήνα, 17 Μαρτ. — 24 Απρ. 2005
  • Με το φακό στραμμένο στις Κυκλάδες, Μουσείο Κυκλαδικής Τέχνης, Αθήνα, 9 Δεκεμβρίου 2005 — 27 Φεβρουαρίου 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Marina Karella». Earl McGrath Gallery. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.
  • Ruas, Charles (June–July 2005). «Marina Karella at the Benaki Museum's Annex». Art in America.
  • De Grèce, Michel; Katz, Vincent; Δεληβορριάς, Άγγελος (2005). Marina Karella (Greek and English). Fereniki Publications. ISBN 978-960-7952-39-4. OCLC 71958985.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)