Մարինա Կալյուրանդ
Մարինա Կալյուրանդ էստ․՝ Marina Kaljurand և ռուս.՝ Марина Ка́льюранд | |
![]() | |
Կուսակցություն՝ | Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Տարտուի համալսարան, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց և Թաֆթսի համալսարան |
Մասնագիտություն՝ | բադմինթոնիստ, դիվանագետ, քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | սեպտեմբերի 6, 1962[1][2][3][…] (61 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5][6] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ռուս.՝ Марина Раевская և էստ․՝ Marina Rajevskaja |
Ամուսին | Kalle Kaljurand? |
Զավակներ | Kaisa Kaljurand? և Kristjan Kaljurand? |
Պարգևներ | |
Մարինա Կալյուրանդ (սեպտեմբերի 6, 1962[1][2][3][…], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5][6])(էստ․՝ Marina Kaljurand) (մինչ ամուսնությունը՝ Ռաևսկայա, ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 6-ին Տալլինում, Էստոնական ԽՍՀ), Էստոնացի դիվանագետ, պետական գործիչ, Էստոնիայի արտաքին գործերի նախարար 2015 թվականի հուլիսի 16-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 12-ը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարինա Կալյուրանդի հայրը լատվիացի է, մայրը՝ ռուս[7]։ Նա ինքն իրեն ռուս է համարում[8][9] ։ Գերազանցությամբ ավարտել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1986 թվականին։ Էստոնիայի բադմինտոնի յոթակի չեմպիոն[10]։

2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի օգոստոսը Մարինա Կալյուրանդը եղել է Ռուսաստանում Էստոնիայի դեսպան, իսկ 2007 թվականի հոկտեմբերի 25-ից՝ նաև Ղազախստանում։ 2011 թվականին նշանակվել է ԱՄՆ-ում Էստոնիայի դեսպան[11]։






2007 թվականին էստոնական առաջատար Postimees թերթը Կալյուրանդին ճանաչել է «տարվա մարդ»։ 2007 թվականի դեկտեմբերի 31-ին Կալյուրանդն արժանացել է Էստոնիայի կանանց համագործակցության կազմակերպության Teenäitaja մրցանակին՝ «Բրոնզե զինվոր»-ի շուրջ ծավալված ճգնաժամի ժամանակ «եվրոպական քաղաքական մշակույթին նվիրվածության» համար[12]։
2015 թվականի հուլիսի 15-ին Կալյուրանդը դարձել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, իսկ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից[13][14]։
2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ անցկացված հարցումը ցույց է տվել, որ Էստոնիայի բնակչության մոտ մեկ երրորդը կցանկանար տեսնել Մարինա Կալյուրանդին որպես հաջորդ նախագահ[15]։ 2016 թվականի ապրիլին Կալյուրանդը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու իր պատրաստակամության մասին[16]։ Սեպտեմբերի 9-ին նա վարչապետին հրաժարականի դիմում է ներկայացրել արտաքին գործերի նախարարի պաշտոնից և պաշտոնապես հայտարարել, որ առաջադրվում է հանրապետության նախագահի պաշտոնի համար[17][18]։ Ընտրություններում Կալյուրանդը 75 ձայնով զբաղեցրել է չորրորդ տեղը և չի անցել քվեարկության երկրորդ փուլ։
Ընտրություններից հետո Կալյուրանդը վերադարձել է Արտաքին գործերի նախարարություն։ Հոկտեմբերի 24-ից նա կես դրույքով սկսել է աշխատել Էստոնիայի ԱԳՆ-ում՝ որպես կիբերանվտանգության խորհրդական[19]։
Եվրախորհրդարանի պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսին Կալուրանդը հայտարարեց, որ միացել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և կմասնակցի Ռիիգիկոգուի և Եվրախորհրդարանի ընտրություններին 2019 թվականին[20]։
Կալյուրանդը Եվրախորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2019 թվականին[21]։
Այդ ժամանակվանից նա ծառայում է Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովում։ Ի հավելումն իր հանձնաժողովային առաջադրանքների, նա խորհրդարանի պատվիրակության կազմում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովում, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում և ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցացման հանձնաժողովում, ինչպես նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության կազմում։ Նա նաև Եվրախորհրդարանի ԼԳԲՏ իրավունքների հարցերով միջխմբի անդամ է[22]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալյուրանդը խոսում է երեք լեզվով՝ էստոներեն, ռուսերեն և անգլերեն։
Ամուսնացած է Կալլե Կալյուրանդի հետ, ունի երկու երեխա՝ դուստր Կայսան (ծնված 1987 թվականին) և որդի Քրիստջանը (ծնված 1992 թվականին)։
Նրա հոբբիներն են՝ կարդալը, երկու շների հետ երկար զբոսնելն ու բադմինտոնը։ Նա նաև Էստոնիայի շոտլանդական տերիերների ասոցիացիայի անդամ է[23]։
Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենդերային հավասարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարինա Կալյուրանդը եղել է կանանց իրավունքների ակտիվ ջատագով։ Թբիլիսիում Գենդերային հավասարության հասնելու համաժողովի ժամանակ նա ասել է. «Քաղաքական համաձայնագրերն ու իրավական շրջանակները գոյություն ունեն, այժմ երկրները պետք է սկսեն դրանք ավելի արդյունավետ իրականացնել։ Բոլորը շահում են քաղաքականության և տնտեսության մեջ կանանց ավելի մեծ մասնաբաժնից. հավասար մասնակցությունը կաշխուժացնի տնտեսությունը և կբարձրացնի ընդհանուր բավարարվածությունը»[24]։
Կիբերանվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեկտրոնային կառավարման ակադեմիան մայիսի 31-ին Տալլինի էլեկտրոնային կառավարման համաժողովում ներկայացրել է Կիբերանվտանգության ազգային ինդեքսը (NCSI): Կալյուրանդի խոսքով՝ կիբերանվտանգությունը 21-րդ դարում երկրների համար դարձել է անվտանգության երաշխիք։ «Միջազգային և ազգային կիբերանվտանգության շահերից ելնելով, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ բարձրացնելու երկրների կիբերանվտանգության կարողությունները»,- ասել է Կալյուրանդը ինդեքսի ներկայացման ժամանակ։ «Դա բխում է ինչպես կառավարությունների, այնպես էլ հանրության շահերից։ Ցուցանիշը ևս մեկ ներդրում է Էստոնիայի կողմից կիբերտարածության անվտանգության բարձրացման գործում»[25]։
Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Էստոնիայում ամենակարևորը գլոբալ իր դիրքի վերականգնումն է», - ասաց Կալյուրանդը՝ հետագայում Էստոնիան անվանելով «ամենաինտեգրված պետությունը Հյուսիսային Եվրոպայում» միջազգային կազմակերպություններում իր ներգրավվածության տեսանկյունից։ Ըստ Կալյուրանդի՝ այս ինտեգրումը բխում է հատկապես Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Էստոնիայի անդամակցությունից։ Էստոնիան նաև ավելի է ներգրավվում համաշխարհային բեմում՝ հավակնելով դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ 2020-ից մինչև 2021 թվականը»[26]։
Նա նաև ՆԱՏՕ-ի մոլի կողմնակիցն է՝ իր ելույթներում հաճախակի մատնանշելով դրա կարևորությունը։ «ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների քաղաքական միասնությունը և դաշինքի առջև ծառացած ռիսկերի ու պահանջների ընդհանուր ըմբռնումը եղել և շատ կարևոր է Էստոնիայի համար։ Մենք ուրախ ենք, որ 2015 թվականին Էստոնիայի անվտանգությունը տեսանելիորեն ամրապնդվեց մեր դաշնակիցների աջակցությամբ. նրանք կիսեցին սպառնալիքների մեր գնահատականը և հասկացան մեզ։ Ինչպես ասվում է Էստոնիայի ազգային անվտանգության հայեցակարգում, ՆԱՏՕ-ն իր անդրատլանտյան բնույթով և հավաքական պաշտպանության սկզբունքով ծառայում է որպես եվրոպական, հետևաբար նաև էստոնական ազգային անվտանգության և պաշտպանության հիմնաքար»[27] :
Ինտեգրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելնելով երկլեզու դաստիարակությունից՝ Կալյուրանդն ընդգծել է այն երկրի մշակույթն ու լեզուն հարգելու կարևորությունը, որտեղ դուք ապրում եք[28]։ Նա հաճախ է խոսել այդ մասին ռուս-էստոնական դպրոցներում։
Մասնագիտական ներգրավվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիբերտարածության կայունության գլոբալ հանձնաժողովի նախագահ, մարտ 2017 - ընթացիկ
- Լիլան և Ռոբերտ Դ. Ստյուարտ կրտսեր կենտրոնի Եվրոատլանտյան և հյուսիսային եվրոպական հետազոտությունների կենտրոնի CSIS Բարձր մակարդակի խորհրդատվական խորհրդի անդամ, հունվար 2017 թվական- ընթացիկ[29]
- Սալամանկայի համալսարանի Գլոբալ և միջազգային հետազոտությունների խորհրդատվական խորհրդի անդամ, հունվար 2017- ընթացիկ[30]
- Էստոնացի կիբերանվտանգության փորձագետ ՄԱԿ-ի կիբերանվտանգության կառավարական փորձագետների խմբի 2014-2015թթ., 2016թ. սեպտեմբեր – ընթացիկ
- ՏՀԶԿ-ին Էստոնիայի միանալու հարցով գլխավոր բանակցող, 2008-2011 թթ.
- Եվրամիությանն անդամակցության բանակցություններում կառավարական պատվիրակության անդամ, անդամակցության պայմանագրի իրավական աշխատանքային խմբի ղեկավար, 2002-2004 թթ.
- Կառավարական պատվիրակության անդամ. բանակցություններ Էստոնիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ցամաքային և ծովային սահմանների մասին համաձայնագրերի շուրջ, 1995-2005 թթ.
- Կառավարական պատվիրակության իրավաբան փորձագետ - Էստոնիայի և Ռուսաստանի Դաշնության միջև զորքերի դուրսբերման համաձայնագիր, 1992-1994 թթ.
- Միջազգային իրավունքի ասոցիացիայի Էստոնիայի մասնաճյուղի հիմնադիր անդամ 1996 թվականից
- WIIS-EST - Էստոնիայի կանանց միջազգային անվտանգության մասնաճյուղի հիմնադիր անդամ 2000 թվականից
- Տալլինի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ 2010 թվականից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.allgov.com/Appointments_and_Resignations/ViewNews/Ambassador_from_Estonia__Who_is_Marina_Kaljurand_111024
- ↑ 2,0 2,1 http://www.allgov.com/news/appointments-and-resignations/ambassador-from-estonia-who-is-marina-kaljurand?news=843471
- ↑ 3,0 3,1 http://www.estemb.org/news/aid-3060
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.washdiplomat.com/index.php?option=com_content&view=article&id=2491:his-excellency-vaampampaumlino-reinart&catid=196:profiles&Itemid=229
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.vm.ee/?q=node/12457
- ↑ 6,0 6,1 6,2 http://shipandbunker.com/news/emea/377384-baltic-ports-will-cooperate-on-lng-bunkers
- ↑ Без дураков, интервью с Сергеем Корзуном, Эхо Москвы, 25 июня 2008 года
- ↑ Желтые ленты для Эстона Кохвера Радио Свобода
- ↑ Кальюранд ответила Хельме: да, я русская, я гражданка Эстонии и патриот. DELFI
- ↑ [1], Eesti Spordi biograafiline leksikon
- ↑ Марина Кальюранд станет послом Эстонии в США | Эстония | RUS.ERR.EE
- ↑ «Postimees: Marina Kaljurand pälvis Eesti naisliikumise kõrge tunnustuse»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-05-ին։ Վերցված է 2021-11-20
- ↑ «Галерея: президент Ильвес назначил новых министров»։ postimees։ 2016-09-12։ Վերցված է 2016-09-13
- ↑ «Новый министр образования Марис Лаури вступила в должность»։ postimees։ 2016-09-13։ Վերցված է 2016-09-13
- ↑ «Исследование по заказу EPL: почти каждый третий хотел бы видеть президентом Марину Кальюранд»։ DELFI։ 2016-03-29։ Վերցված է 2016-04-11
- ↑ «Марина Кальюранд согласна баллотироваться в президенты, если ей это предложат»։ DELFI։ 2016-04-23։ Վերցված է 2016-05-13
- ↑ «Кальюранд отказывается от поста министра иностранных дел и будет баллотироваться в президенты»։ Postimees։ 2016-09-09։ Վերցված է 2016-09-14
- ↑ «Марина Кальюранд: 25 сентября я стану либо президентом, либо безработной»։ Postimees։ 2016-09-13։ Վերցված է 2016-09-14
- ↑ «Марина Кальюранд рассказала о своих планах на будущее»։ postimees։ 2016-10-18։ Վերցված է 2016-10-19
- ↑ «Social democrats convince Kaljurand to join»։ Postimees։ 4 June 2018։ Վերցված է 11 June 2018
- ↑ «Members of the European Parliament elected from Estonia are known»։ Pärnu Postimees։ 27 May 2019։ Վերցված է 9 August 2021
- ↑ «Members of the LGBTI Intergroup»։ The European Parliament's LGBTI Intergroup։ Վերցված է 9 August 2021
- ↑ «Curriculum Vitae – Marina Kaljurand»։ 15 November 2016
- ↑ «Kaljurand: Everyone benefits from larger proportion of women in politics, economy»։ Popular Front of Estonia։ 11 November 2015
- ↑ курс The Baltic Course - Балтийский։ «The cyber security index is developed by the Estonian e-GovernanceAcademy»
- ↑ «Former foreign minister of Estonia discusses her country's future»։ 10 November 2016
- ↑ «Annual address on foreign policy to the Riigikogu – Marina Kaljurand»։ 11 February 2016
- ↑ «Kõne konverentsil "Eesti keel ja kultuur maailmas" – Marina Kaljurand»։ 29 June 2016
- ↑ «CSIS Establishes High-Level Advisory Council to the Lillan and Robert D. Stuart Jr. Center in Euro-Atlantic and Northern European Studies - Center for Strategic and International Studies»։ csis.org
- ↑ «We are proud to announce the incorporation of Ambassador Marina Kaljurand to our Think Tank.»։ 9 February 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биографические данные на портале МИД ЭР Archived 2021-11-20 at the Wayback Machine.
- Интервью и биографическая справка Постимеес
- Тернистый путь в президенты Эстонии // ЛК №38 (1126) 22 сентября 2016
|
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Թաֆթս համալսարանի շրջանավարտներ
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Երրորդ դասի Ազգային խորհրդանշանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դեսպաններ
- Կին դեսպաններ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Էստոնիայում ծնվածներ
- Էստոնիայի կին քաղաքական գործիչներ
- Կին դիվանագետներ
- Էստոնացի պետական գործիչներ