Մարինա Լևտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Լևտովա
Ծնվել էապրիլի 27, 1959(1959-04-27)[1]
ԾննդավայրQ20625938?, Մեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 27, 2000(2000-02-27) (40 տարեկան)
Մահվան վայրRazdory, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1982)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Յուրի Մորոզ
Երեխա(ներ)Դարյա Մորոզ
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Մարինա Լևտովա (ռուս.՝ Мари́на Ви́кторовна Ле́втова, ապրիլի 27, 1959(1959-04-27)[1], Q20625938?, Մեգինո-Կանգալասկի ուլուս, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 27, 2000(2000-02-27), Razdory, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), կինոյի ռուս և խորհրդային դերասանուհի։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1999 թվական)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականի ապրիլի 27-ին, Յակուտիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Մեգինո-Կանգալասկի ուլուսում, բժիշկի ընտանիքում։ Հայրը գիտնական, բժիշկ, ֆիզիոլոգ և արյունաբան, բժշկական գիտությունների դոկտոր Վիկտոր Լևտովն էր (1931-1990 թվականներ), որը արյունաշրջանառության կենսամեխանիկայի հիմնական մի քանի աշխատությունների հեղինակ էր[3][4]։ Մայրը Իզոլդա Լևտովան է (1931-1994 թվականներ)[5][6]։

Նրա ծնողները Լենինգրադի Առաջին բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի են անցել Յակուտիայում։ Մարինայի ծնվելուց քիչ անց ընտանիքը վերադարձել է Լենինգրադ։ Վաղ տարիներից Լևտովան երազում էր ծնողների պես բժիշկ դառնալ։

Լևտովայի դասընկերուհին Ելենա Ցիպլակովան էր։ Երիտասարդ տարիքից նա նկարահանվել է Դինարա Ասանովայի «Փայտփորիկի գլուխը չի ցավում» ֆիլմում։ Երբ Ասանովան սկսում է երեխաներ փնտրել նրա «Բանալի` առանց փոխանցման իրավունքի» ֆիլմի համար, Ցիպլակովան նրան ցույց է տվել 9-րդ դասարանի իր լուսանկարը։ Ասանովան միանգամից նկատել է երկու երեխայի` մեկ տղայի և մեկ աղջկա։ Այդ աղջիկը Մարինա Լևտովան էր։

Ավարտելով դպրոցը` Լևտովան ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ։ Միաժամանակ շարունակել է նկարահանվել կինոյում։

Երկրորդ կուրսում Սերգեյ Գերասիմովը Լևտովային առաջարկել է նկարահանվել ըստ Ալեքսեյ Տոլստոյի Պետրոս Առաջին վեպի նկարահանած «Պետրոսի պատանեկությունը»/«Փառավոր գործերի սկզբում» պատմական երկգրության մեջ` Օլգա Բույնոստովայի դերում։ Նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ։ 1982 թվականին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտելուց հետո դարձել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի դերասանուհի։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2000 թվականի փետրվարի 27-ին, 41 տարեկան հասակում, երբ նա Օդինցովսկի շրջանի Ռազդորի գյուղակի ձյունագնացում է եղել իր ընկերների և իր ընտանիքի հետ։ Ինչ-որ պահի ձնագնացի վարորդ Միխայիլ Ռուդյակը, չտեսնելով խոր ձորը, մեծ արագությամբ վայր է ընկել, այնուհետև` շրջվել։ Լևտովայի դուստր Դարյան վայր է ընկել և ստացել է կոտրվածքներ, իսկ Մարինա Լևտովան գլուխը հարվածել է ծառին, գանգուղեղային վնասվածքով նրան տեղափոխել են Օդինցովսկի հիվանդանոց, որտեղ նա շուտով մահացել է։ Ռուդյակը կես տարի եղել է կոմայի մեջ, իսկ 2007 թվականին մահացել է վնասվածքի հետևանքով առաջացած բարդացումներից[7]։

Դերասանուհու հոգեհանգստի արարողությունը կայացել է մարտի 2-ին, Մոսկվայի կենտրոնական կինոյի տանը[8]։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը[9]։

Ընտանիք և ազգակցական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինը Յուրի Մորոզն է (ծն. 1956 թվական), կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։
  • Դուստրը Դարյա Մորոզն է (ծն. 1983 թվական), դերասանուհի և պրոդյուսեր։
  • Ազգակից քույրը Վերոնիկա Դոլինան է (ծն. 1956 թվական), բանաստեղծուհի և հեղինակ կատարող[10]։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 թվական` Բանալի` առանց փոխանցման իրավունքի` Յուլյա Բայուշկինա
  • 1977 թվական` Դժբախտություն` դրվագային դեր
  • 1977 թվական` Զարթոնք
  • 1977 թվական` Հին ընկերները` Միլոչկա
  • 1978 թվական` Վերջին հնարավորություն` Նադյա
  • 1978 թվական` Պրեմիերայի նախօրեին` Լերա
  • 1978 թվական` Ծղրիդը` Նինա
  • 1979 թվական` Ընտրություն (կարճամետրաժ)
  • 1979 թվական` Իմ Անֆիսան
  • 1979 թվական` 20-րդ դարի պատուհանը (ըստ «Շրջան» պատմվածքի) (կարճամետրաժ)
  • 1979 թվական` Հարազատ գործը` Ռաիսկա
  • 1980 թվական` Յուրաքանչյուր երրորդը` Մաշա
  • 1980 թվական` Ռաֆֆերտի` Էնն Ռաֆֆերթի
  • 1980 թվական` Լռակյաց միջակները` Ալինա Վադիմովնա, ուսուցչուհի
  • 1980 թվական` Պյոտրի պատանեկությունը` Օլգա Բույնոստովա
  • 1980 թվական` Փառավոր գործերի սկզբում` Օլգա Բույնոստովա
  • 1981 թվական` Ուրիշի տոնին` Լարիսա
  • 1981 թվական` Երեք անգամ սիրո մասին` Լենա
  • 1982 թվական` Վլադիվոստոկ, 1918 թվական` Շուրա Սուխանովա
  • 1982 թվական` Պետավտոտեսչության տեսուչը` Եկատերինա Իվանովնա, ուսուցչուհի
  • 1982 թվական` Երալաշ № 35` Կասկադեր, ուսուցչուհի
  • 1983 թվական` Բերլիոզի կյանքը` Լյուբա
  • 1983 թվական` Կաշառք։ Լրագրող Վալենտինա Ցվետկովայի նոթատետրից` Մաշա
  • 1983 թվական` Քրեական հետախուզության պետի կյանքից` դատավոր
  • 1983 թվական` Պացանները` Կոստյայի ընկերուհին
  • 1983 թվական` Վանդակ դեղձանիկների համար
  • 1983 թվական` Տայգայաբնակ նավաստին` Անյա
  • 1984 թվական` Լյուբոչկա` Լյուբոչկա Վետկինա
  • 1984 թվական` Քաղցր, թանկագին, սիրելի, միակ` առևանգված երեխայի մայրը
  • 1984 թվական` ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել` Օլգա Վրոնսկայա
  • 1984 թվական` Վերան, Նադեժդան և սերը` Սոնկա
  • 1985 թվական` Դեռ սիրում եմ, դեռ հույս ունեմ` Լյուսյա
  • 1985 թվական` Ահազանգը լուսաբացին
  • 1985 թվական` Կատվի մասին...` արքայադուստր
  • 1985 թվական` Նկարը` Լիզա Կիսլիխ
  • 1986 թվական` Պարգևատրել (հետմահու)` Իռա Ալեքսեևա
  • 1986 թվական` Մոտեցում ապագային
  • 1986 թվական` Մեկ վայրկյան սխրանքի համար` Ռաիսա Նովիչենկո
  • 1986 թվական` Տիկին Վոնգի գաղտնիքները` շանտաժիստուհի
  • 1986 թվական` Պետական սահման։ Ֆիլմ 5-րդ։ 41 թվական` Օլգա Բելովա
  • 1987 թվական` Գլուխկոնծի` Նինա Մաքսիմովա, ուսուցչուհի
  • 1987 թվական` Մանուշակագույն փուչիկը` Արքայադուստր-գորտը
  • 1987 թվական` Այցելություն Մինոտավրոսին` Ստրադիվարիուսի առաջին կինը
  • 1988 թվական` Թող ես մեռնեմ, Աստված...
  • 1989 թվական` Լորամրգի անտառում` Լենա, Միխայիլի կինը
  • 1989 թվական` Կախարդների բանտը` Բիլլեգուրրի (Բելոգուրոչկա)` Երկիր մոլորակի բարեկամ ցեղախմբի առաջնորդի դուստրն և ժառանգորդը
  • 1990 թվական` Բանտը` Նինա
  • 1991 թվական` Իշամեղվի մեղրը
  • 1992 թվական` Խավարի իշխանի արտասուքը` բուժքույր
  • 1992 թվական` Երեք օր օրենքից դուրս` Օլյա Անդրեյի քույրը
  • 1992 թվական` Դա սիրային հին նամակ է
  • 1994 թվական` Լյուբեի տարածքը
  • 1995 թվական` Տխրության ժամանակը դեռ չի եկել` Լյալյա
  • 1996 թվական` Նախագահը և նրա կինը` Գլեբի կինը
  • 1999 թվական` Սքանչելի անպիտանները
  • 2000 թվական` Շերլոկ Հոլմսի հիշողությունների մասին` Կոնան Դոյլի աղախինը
  • 2000 թվական` Կամենսկայա։ Ուրիշի դիմակը` Սվետլանա Պարասկևիչ
  • 2000 թվական` Ճակատագիրը` կույս[11]

Մուլտֆիլմերի, ֆիլմերի և հեռուստասերիալների հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թվական` Ալֆ` Քեյթ Թաններ
  • 1987 թվական` Ախ, արքայադուստր
  • 1987 թվական` Իմը, իմը, իմը` տիկին Լունդին
  • 1987 թվական` Վայրի Ռոզան (իսպ.՝ Rosa Salvaje)` Էդիտ Գոնսալես, Ֆելիսիա Մերկադո` Լեոնելա Վիլյարեալ
  • 1993 թվական` Եկվորները` Մարի-Անն Շազել` Ժանետտա Սարկլե
  • 1994 թվական` Ճշմարտանման սուտ` Ջեյմի Լի Կյորտիս` Հելեն Թասկեր
  • 1996 թվական` 101 դալմատիններ` Կրուէլլա Դե Վիլ, դաստիարակ
  • 1998 թվական` Երկաթե դիմակով մարդը` Աննա Ավստրիացի թագուհին (Անն Պարիյոյի դերը)
  • 1999 թվական` Վիրուսը` Ջեյմի Լի Կյորտիս` Քիթ Ֆոսթեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Награждена указом президента России № 1557 от 22 ноября 1999 года
  3. «О механизмах местных сосудистых реакций на химическое раздражение» Արխիվացված 2015-04-02 Wayback Machine Автореферат диссертации на звание кандидата медицинских наук (1964)
  4. «Научный совет РАН по биомеханике» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  5. Надгробный памятник родителей и бабушки Леи Шмуйловны Гайцхоки (1907—1988) на Преображенском еврейском кладбище Արխիվացված 2014-04-07 Wayback Machine: Здесь же похоронены брат актрисы Александр Викторович Левтов (1956—1999) и прабабушка.
  6. «Марина Левтова хотела уйти из жизни мгновенно». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  7. Погибла Марина Левтова Газета «Коммерсантъ» (29 февраля 2000 года)
  8. Погибла Марина Летова. Газета «Сегодня» (Украина) (3 марта 2000)
  9. «Могила М. В. Левтовой на Ваганьковском кладбище». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. «Еврейское наследство Дарьи Мороз». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  11. «Фильм «Фортуна» | RUSKINO.RU». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]