Jump to content

Մարինա Էլվիրա Կալդերոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Էլվիրա Կալդերոնե
իտալ.՝ Marina Elvira Calderone
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1965(1965-07-30) (61 տարեկան)
ԾննդավայրԲոնորվա, Սասսարի, Սարդինիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունLink Campus University?
Մասնագիտությունիրավաբան
Զբաղեցրած պաշտոններItalian Minister of Labour and Social Affairs?
 Marina Elvira Calderone Վիքիպահեստում

Մարինա Էլվիրա Կալդերոնե (իտալ.՝ Marina Elvira Calderone, հուլիսի 30, 1965(1965-07-30), Բոնորվա, Սասսարի, Սարդինիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ։ 2022 թվականի հոկտեմբերին նշանակվել է աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Մելոնիի կաբինետում[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Կալդերոնեն հաստատել է, որ միջազգային բիզնես տնտեսագիտության դիպլոմը ստացել է Կալյարիի համալսարանից, սակայն այս տեղեկատվությունը համալսարանը չի հաստատել: Ըստ Il Fatto Quotidiano-ի հաղորդման, նա իրականում իր աստիճանը ստացել է Link Campus համալսարանից: Il Fatto Quotidiano-ն նշել է, որ Կալդերոնեն «գնել է» իր դիպլոմը[2]։

Իր ամուսնու՝ Ռոսարիո Դե Լուկայի հետ միասին ղեկավարում է աշխատանքի խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն, որի գրասենյակները գտնվում են Կալիարիում, Ռեջիո Կալաբրիայում և Հռոմում[3]։

1994 թվականի միացել է Աշխատանքի խորհրդատուների իրավասու տարածքային միաբանությանը և 2005 թվականին դարձել է Աշխատանքի խորհրդատուների միաբանության ազգային խորհրդի նախագահ։ 2014 թվականին Ռենցիի կառավարության ժամանակ նշանակվել է «Լեոնարդո-Ֆինմեկանիկա» ընկերության տնօրենների խորհրդում, որտեղ մնացել է մինչև 2020 թվականը[4]։ Հետագայում առաջադրվել է Սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի նախագահի պաշտոնի համար[5][6]։

2015-2022 թվականներին եղել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի անդամ։

2021-ից 2022 թվականներին եղել է Իտալիայի մասնագիտական ասոցիացիայի փոխնախագահը։

2022 թվականի հոկտեմբերի 22-ին ձևավորվել է Մելոնիի կառավարությունը, Կալդերոնեն նշանակվել է աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար[7]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ TG24, Sky (2022 թ․ հոկտեմբերի 22). «Chi è Marina Calderone, la nuova ministra del Lavoro». tg24.sky.it (իտալերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. ↑ «Calderone no limits: La premiata ditta si è comprata l'Università».
  3. ↑ «Da Di Maio a Meloni: chi è Marina Calderone, ministra del Lavoro. Ecco cosa pensa del Reddito e qual è il ruolo "ingombrante" del marito». Il Fatto Quotidiano (իտալերեն). 2022 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. ↑ «Funding news». 2006. doi:10.1037/e426582008-022. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. ↑ «Meloni esclude Ronzulli e sceglie un'altra donna per il nuovo governo». QuiFinanza (իտալերեն). 2022 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. ↑ Franchi, Massimo (2022 թ․ հոկտեմբերի 20). «I tanti conflitti di interessi di Marina Calderone». il manifesto (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. ↑ «Governo: da Mattarella l'incarico a Meloni, presentata la lista dei ministri» (իտալերեն). ANSA. 2022 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Էլվիրա Կալդերոնե» հոդվածին։