Մարինա Ելցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինա Ելցովա
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Марина Алексеевна Ельцова
Մասնագիտացում`գեղասահորդ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`փետրվարի 4, 1970(1970-02-04) (49 տարեկան)
Ծննդավայր`Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Նատալյա Պավլովա

Մարինա Ելցովա (ռուս.՝ Марина Алексеевна Ельцова, փետրվարի 4, 1970(1970-02-04), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդուհի, ով հանդես է եկել զուգասահքում: Անդրեյ Բուշկովի հետ 1996 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն 1993 և 1997 թվականներին, Ռուսաստանի եռակի չեմպիոն: Ներկա պահին ապրում է ԱՄՆ-ում, որտեղ էլ «Pepsi Ice Midwest» արենայում աշխատում է որպես գեղասահքի մարզիչ:

17-ամյա Մարինայի առաջին հաջողությունը 1987 թվականի ապրիլին Օմսկում կայացած ԽՍՀՄ գավաթի առաջնությանն էր, որտեղ ալմաաթայեցի զուգընկերոջ՝ Սերգեյ Զայցևի հետ զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ հաջորդ տարի հաջողությունը կրկնվեց Վոլգոգրադում: 1990 թվականից զույգ է կազմել Ա. Բուշկովի հետ:

Ելցովա-Բուշկով զույգը հաղթեց զուգասահքի բարդ էլեմենտների շնորհիվ՝ եռակի տուլուպ և կրկնակի ակսել թռիչքների, եռակի պտույտ-քայլեր-կրկնակի ակսել պտույտ կոմբինացիայի, դժվար պահում-լասսո մեկ ձեռքով, եռակի պտույտով վարիջեցում մեկ ձեռքով:

Զույգի համար ամենահաջող ելույթը 1996 թվականի աշխարհի առաջնությունում էր: Կարճ ծրագրում երեք աննշան շեղվածքը, այդ թվում՝ հավասարակշռության կորուստը, նրանց տվեց երկրորդ տեղը: Ազատ ծրագրում նրանք կատարեցին եռակի տուլուպ և երկու կրկնակի ակսել (մեկը կասկադի մեջ), երկու եռակի պտույտ (մեկը ձեռքի հպումով) և դժվար լասսո-ակսել պահում՝ մի ձեռքի իջեցումով: Ուժեղ մրցակցության արդյունքում հաղթողը որոշվեց դատավորական երկրորդ և ավելի բարձր գնահատականներով. Ելցովա-Բուշկով զույգին այդ տեղը տվեցին վեց դատավորներ, իսկ Վետցել-Շտոյեր զույգին՝ հինգ դատավոր: Մեկ ձայնի առավելությունը հնարավորություն տվեց հաղթել զույգին:

Մասնակցել են 1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին և զբաղեցրել յոթերորդ տեղը: Կարճ ծրագրում Անդրեյը սխալ կատարեց եռակի տուլուպը, իսկ ազատ ծրագրում նորից եռակի տուլուպում կատարեց մեկ ակսել երկուսի փոխարեն: Այդ պատճառով էլ Ավստրալիայի դատավորը զույգին տվեց երրորդ տեղը: 1999 թվականի Ռուսաստանի առաջնությանը նրանք միայն չորրորդն էին և չհայտնվեցին հավաքականի կազմում: Ավարտելով սիրողական կարիերան՝ մեկնեցին ԱՄՆ:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Բուշկովի հետ
Մրցումներ 1990—1991 1991—1992 1992—1993 1993—1994 1994—1995 1995—1996 1996—1997 1997—1998 1998—1999
Ձմեռային օլիմպիական խաղեր 7
Գեղասահքի աշխարհի առաջնություն 6 3 4 1 2 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 1 4 4 1 WD
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 2 4 1 2 1 1 4
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 4 3
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 2 3
Cup of Russia 2 1 5
Trophee Lalique 2 1 3
Skate America 1 1 1 1 1
Skate Canada International 3 2
Nations Cup 1 2
NHK Trophy 4 3 2 1
Ձմեռային ունիվերսիադայի մեդալիստների ցուցակ 1
  • WD = դուրս են եկել մրցումներից
  • Ս. Զայցևի հետ
Մրցումներ 1988—1989
Ձմեռային ունիվերսիադա 3
Skate America 2
«Московские новости» թերթի մրցանակ 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]