Մարինա Բեռլուսկոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարինա Բերլուսկոնիից)
Մարինա Բեռլուսկոնի
իտալերեն՝ Marina Berlusconi
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1966(1966-08-10)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՄիլան, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
ԿրթությունՄիլանի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և գործարար
Ծնողներհայր՝ Սիլվիո Բերլուսկոնի, մայր՝ Carla Dall'Oglio?

Մարինա Բեռլուսկոնի, (պաշտոնական անունը` Մարիա Էլվիրա Բեռլուսկոնի, (իտալերեն՝ Marina Berlusconi, Maria Elvira Berlusconi), օգոստոսի 10, 1966(1966-08-10)[1], Միլան, Իտալիա), իտալացի գործարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Էլվիրա Բեռլուսկոնին Սիլվիո Բեռլուսկոնիի և նրա առաջին կնոջ՝ Կառլա Էլվիրա Լուչիա Դալլ՚Օլոյի (Carla Elvira Lucia Dall'Oglio) դուստրն է, Պիերա Սիլվիո Բեռլուսկոնիի ավագ քույրը[2]։

Ավարտել է Մոնցայի Լեոն Դիոնի ինստիտուտի դասական վարժարանը։ Սկսել է ուսումնասիրել իրավունք, հետո՝ քաղաքական գիտություններ, սակայն առաջին տարում կիսատ է թողել ուսումը և չի շարունակել կրթությունը[3]։

1996 թվականին դարձել է «Fininvest»-ի փոխնախագահ, 2005 թվականի հոկտեմբերին զբաղեցրել է հոլդինգի նախագահի պաշտոնը։ 2003 թվականին փոխարինել է մահացած Լեոնարդո Մոնդադորին՝ «Arnoldo Mondadori Editore» հրատարակչության գլխավորությամբ։ Եղել է «Mediaset» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի («Consiglio di amministrazione») անդամ, 2008 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի ապրիլը եղել է «Mediobanca»-ի տնօրենների խորհրդի անդամ, նախկինում՝ «Medusa Film»-ի և «Mediolanum»-ի տնօրենների խորհրդի անդամ[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերի 13-ին ամուսնացել Է Լա Սկալա թատրոնի բալետային խմբի պարող Մաուրիցիո Վանադիայի հետ, նրանց միավորում էր երկարատև հարաբերությունները։ Ունեն երկու երեխա՝ Գաբրիելեն (ծնված 2002 թվականին) և Սիլվիոն (ծնված 2004 թվականին)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Giorgio Dell’Arti, Simone Furfaro (2014-11-19)։ «Marina Berlusconi»։ Cinquantamila giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-18-ին։ Վերցված է 2016-08-29 
  3. «Chi é Marina» (իտալերեն)։ RAI News։ 2013-10-28։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-17-ին։ Վերցված է 2014-03-13 
  4. «Presidente: Marina Berlusconi» (իտալերեն)։ Fininvest։ Վերցված է 2014-03-13 
  5. Marco Valeri (2013-08-03)։ «Marina Berlusconi biografia: dagli studi ai figli fino alla dirigenza» (իտալերեն)։ Politicanti.it։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-13-ին։ Վերցված է 2014-04-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]