Մարինա Բաբեշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Բաբեշինա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1985(1985-06-26)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունվոլեյբոլիստուհի և լողափի վոլեյբոլ խաղացող
ԱմուսինAleksey Babeshin?
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
 Maria Babeshina Վիքիպահեստում

Մարինա Բաբեշինա, օրիորդական ազգանունը՝ Շեշենինա (ռուս.՝ Мари́на И́горевна Бабе́шина/Шеше́нина, հունիսի 26, 1985(1985-06-26)[1][2], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական վոլեյբոլիստ, 2006 թվականի չեմպիոն։ Արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի տիտղոսին[3]։ Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է 2004 և 2008 թվականների ամառային օլիմպիական խաղերին[4][5]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության 5-ակի չեմպիոն — 2003, 2005, 2012, 2018, 2019 թթ. և եռակի փոխչեմպիոն 2004, 2016, 2021) ու եռակի բրոնզե մեդալակիր (2008, 2009, 2014)
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության հաղթող - 2018 թ. և քառակի արծաթե մրցանակակիր — 2011, 2014, 2019, 2020 թթ.
  • Ռուսաստանի կրկնակի սուպերգավաթակիր — 2017, 2018 թթ.
  • Եվրոպայի չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակակիր - 2012 թ.

Ռուսաստանի հավաքականի կազմում՝

  • 2004 թ. ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
  • աշխարհի 2006 թ. առաջնության հաղթող
  • համաշխարհային գրան-պրի մրցաշարերի եռակի արծաթե մեդալակիր - 2003, 2006, 2009 թթ.)
  • Եվրոպայի 2005 թվականի առաջնության բրոնզե մրցանակակիր

Մարինա Բաբեշինան պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով[6]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]